Definitions containing the research է : 10000 results

Երանալից

adj.

happy, full of felicity.

· Calfa

NBHL (1)

Երանութեամբ լի. երանաւէտ


Երանական, ի, աց

adj.

happy, blissful;
beatific.

· Calfa

NBHL (1)

μακάριος, μακαριότατος beatus, -a, -um;
beatissimus Որ ինչ յինքն բերէ զերանութիւն. ունօղ կամ տուօղ զերջանկութիւն. երջանիկ. երանեալ. երանացուցիչ. ցանկալի.


Երանաշնորհ

adj.

happy, blessed.

· Calfa

NBHL (1)

Զրկեցաք այսօր յերանաշնորհ ճշմարիտ վարդապետէս. (Վրք. ոսկ.։)


Երանատուր

adj.

that gives, announces felicity.

· Calfa

NBHL (1)

Բանայր զբերան իւր, եւ ուսուցանէր նոցա զերանաւէտ եւ զերանատուր վարդապետութիւնն. (Վրք. հց. ՟Ա։)


Երանաւետեալ

adj.

happy;
that is declared happy.

· Calfa

NBHL (1)

Երանաւետեալք ի հոգեղէն զուարթնոց. (Շար.։)


Երանեալ

adj.

happy;
— է այր որ, blessed is the man that.

· Calfa


Երանեակ

cf. Երանելի.

· Calfa

NBHL (1)

Ի մեծութեան, ի փափկութեան, բարեշէն, երջանիկ, երանեակ. (Գէ. ես.։)


Երանելի, լւոյ, լոյ, լեաց

adj.

happy, blessed;
— առնել, to make happy;
— լինել, to be happy.

· Calfa

NBHL (2)

Երանելի ե՛ւս էք, կամ է. (Յհ. ՟Ժ՟Գ. 17։ ՟Ա. Կոր. ՟Է. 40։)

Որպէս եւ գրեալ է յաւետարանն երանելի». յն. ի սրբոց աւետարանչաց։


Երանեմ, եցի

va.

to declare happy, to felicitate.

· Calfa

NBHL (7)

Երանէ զվախճան արդարոց. (Իմ. ՟Բ. 16։)

Եւ մեք զփառաւորեալսն յայստուծոյ երանեսցուք։ Երանէ զծառայսն, յորոց անունն օրհնի. (Յճխ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։)

Եթէ ընդ առիւծս արգելցին, ի մէնջ պարտ է երանիլ. (Բրս. գոհ.։)

Լցան լիացան եւ երանեցան։ Երանեալք եւ բարեբանեալք։ Մայր երանեալ։ Երանեալ մարգարէի։ Երանեալն դաւթի։ Երանեալ եպիսկոպոսի. (Նար.) որ անխտիր ասի եւ Երանելի. որպէս եւ Երանեալ է, կամ Երանելի է, կամ Երանի՛ այնմ եւ այլն, են նոյն։

ԵՐԱՆԵԼ ասի ըստ յն. ոճոյ, նաեւ որպէս Երանացուցանել, երանելի առնել.

Զնա պսակէ եւ երանէ. (Սարգ. յկ. ՟Դ։)

տր. եւ հյց. խնդրով μακαρίζω beatum praedico Երանի՛ տալ. երանելի կարդալ. երջանիկ համարել. բարեհամբաւել որպէս բարեբախտ, նախանձելի, եւ ցանկալի. երնեկ ըսել.


Երանիկ

cf. Երանեակ.

· Calfa

NBHL (2)

Բարեշէն երջանիկ, երանիկ, պերճացեալ՝ փափկացեալ. (Ոսկիփոր.։) Բարեբաստիկ համարեալ։

Փափկակեաց, բարեկեցիկ, դիւրասնունդ, երանիկ, երջանիկ, չարայօժար եւ մեղասէր. (Վեցօր. ՟Ե։)


Երանութիւն, ութեան

s.

felicity, happiness, beatitude;
—ք աշխարհի, fortune, wealth;
—ք Տեառն, the beatitudes of J.-C.;
— քո, ձեր, իւր, thy, your, his blessedness, your holiness;
Your Grace.

· Calfa

NBHL (8)

Զի՞նչ է սահման երանութեան. Երանութիւնն է պարառութիւն ամենայն բարեաց. (Շ. մտթ.։)

Երանութեան վերարժանացո՛։ Իսկապէս երանութիւն։ Որ փառաւորեալքն են երանութեամբ։ Տունկ երանութեան։ Պտղոյն երանութեան։ Որդիք երանութեան. (Նար.։)

Որ յանճառ երանութիւնսն վայելեցուցանէ զառաքինացեալսն հոգւով. (Յճխ. ՟Ա։)

Աստուած բարութեանց, եւ տէր երանութեանց, (Նար.։)

Նաւք յորժամ թափէին զերանութիւնսն, բառնային աւազ, եւ գնային, զի մի՛ տապալիցին. (Եփր. օրին.։)

ԵՐԱՆՈՒԹԻՒՆ ՔՈ, կամ ՁԵՐ, կամ ԻՒՐ. իբր Յայտարարութիւն մեծ վայելչութեանն աստուծոյ, փառաց տիրամօր, կամ սրբանուէր վիճակի առաջնորդաց.

Որ եղկելոյս ինձ ծածկեցեալն է, քումդ երանութեան մերձաւոր է. (Նար. ՟Ծ՟Է։)

Ըստ որում եւ վայել էր իւրում երանութեանն (հայրապետին). (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Երանուհի, հւոյ

np.

Felicia.

s.

happy;
blessed.

· Calfa

NBHL (2)

Տեսանէր զորդի իւր մայրն երանուհի՝ զմանուկն երանելի (զմելիտոս) ի չարչարանս տանջանաց. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

որպէս եւ (Մծբ. ՟Թ.) տպ.


Երանք, նաց

s. pl. groin;
loins, reins;
hip, haunch, thigh;
knees;
lap;
առաջակողմն —նաց, mons Veneris;
քունջ —նաց, groin;
ելանել յերանաց ուրուք, to be horn of, to spring from the loins of;
լինել յերանս հօր իւրոյ, to be yet in the loins of his father;
զ—նս ածել ի վերայ, to infork, to mount, to ride.

· Calfa

NBHL (8)

Հարկանէր ջուրն (յորդեալ՝) մինչեւ ցերանսն... (եւ եւս յորդեալ՝) հարկանէր ջուրն մինչեւ ցգօտին. (Եզեկ. ՟Խ՟Է. 4։)

Ընդէ՞ր ասէ, դի՛ր զձեռն քո ընդ երանաւ իմով... Հրամայէ դնել մերձ ի տեղւոջ ծննդականացն՝ առակելով մաքուր խօսս մերձաւորութեան ... ստուգաբանապէս (ըստ յն) զերանն ասել՝ զայն, որ ոչ ծորէ ոգւոյն տեղի. (Փիլ. լին. ՟Դ. 86։)

Եդեալ էր զաջ ձեռն նորա ընդ երանօք իւրովք, զի ի մերձաւորէ մարմնոյ նորա ածցէ կին որդւոյ նորա. (Եփր. ծն.։)

Ընդ երանօք իմովք. (այսպէս) յոյոնն պարկեշտագոյն թարգմանեաց. բայց եբրյեցին զառնացի անդամոցն իսկ ասաց, զի ի թլփատութիւնն յաստուծոյ ուխտն երդնուցու. (Կիւրղ. ծն.։)

Թագաւորք յերանաց քոց ելցեն». այսինքն ծնցին ի քէն. (Ծն. ՟Լ՟Ե. 11։)

Ամենայն ոգիք... որ ելեալ էին ի յերանաց նորա». այսինքն ծնեալ էին ի նմանէ. (Ծն. ՟Խ՟Զ 26։)

Յորժամ յերանս կամ յայլ անդամս միս խաղայցէ, նշանակ հեծանելոյ ուրուք է ասեն. (Եզնիկ.։)

μηρίον, μηρία ilia, ilium, femur ὁσφύς lumbus Երեւելի մասն ի մարմնի կից ընդ համանուն մասունսդ Երի, Երիկամունք, Երաստան, եւ Առականք, հանդերձ զստիւ եւ ազդերբ. այսինքն սկսեալ ի կողից եւ ի միջաց եւ ի վայր մինչեւ զբարձս. վարի կողերը ու մէջքը, նստուկը, աճուկը, պուտը.


Երաշխիք, եաց

cf. Երաշխ.

· Calfa

NBHL (5)

Ի ձի երաշխ արիւնագոյն հեծեալ զտէր ետես տեսօղն. (Մագ. ՀԳ։)

Զտուժն պահանջել, եւ երաշխիս գոլ տիրագոյն նախ իսկ զհօրն, երկրորդ զհաւուն, եւ երրորդ զհամարացն։ Եթէ ընդ երաշխեօք անկեալ իրն կենդանի իցէ, յաղթելն յաղագս սորա՝ հատուսցէ զկերակուրն սորա։ Երաշխիս՝ զոր ինչ եւ երաշխեօք յայտնապէս երաշխաւորիցէ նախավաճառողն. (Պղատ. օրին. Զ. ԺԱ. ԺԲ։)

Ես առնում զդա յերաշխի։ Ծառայի քո առեալ է յերաշխի զմանուկդ ի հօրէ իւրմէ. (Ծն. ԽԳ. 9։ ԽԴ. 32։)

ՅԵՐԱՇԽԻ ԱՌՆՈՒԼ, եւ ԱՌՆԵԼ. ἑγγυάω, ἑγγυάομαι spondeo, fidejubeo Առնուլ զոք ի գրաւի՝ գրաւականելով զանձն, խոստմամբ փոխանակ նորա. այն է Երաշխաւոր լինել ումեք.

Այր բարերար յերաշխի առնէ զմերձաւորն. (Սիր. ԻԹ. 19։) Կամ ἑνδέχομαι excipio Ընդունել. յանձն առնուլ. խօսք տալով՝ վրան առնել, քովը պահել.


Երաշխաւոր, աց

s.

pledge, guarantee, surety, answerable, responsible;
assurer, certifier;
— լինել՝ կալ, to be, to become surety or guarantee;
cf. Երաշխաւորեմ.

· Calfa

NBHL (6)

Սա՞ է երաշխաւորն եւլոժի. այո՛ տէր, սա է երաշխաւորն նորա։ Դու երաշխաւո՛ր կաց անձին նորա։ Ընդէ՞ր առաւել քան զկար քո երաշխաւոր եղեր ումեք. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ես երաշխաւոր մտանեմ ի քրիստոս, զի մի՛ ոք ի ձէնջ ոչ պակասեսցէ. (Ճ. ՟Ժ.։)

Խնդրել հրամայէ, եւ առնուլ երաշխաւոր լինի. (Ոսկ. մ. ՟Ա. 23։)

(Իմաստասէրք) բարեացն եւեթ երաշխաւորք եղեն եւ առիթ. (Պիտ.։)

Երաշխաւոր լինին բանիցս իմոց օրէնքն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Վկայ ի մօտոյ երաշխաւոր զաքարիա մարգարէ է. (Եւս. քր. ՟Բ։)


Երաշխաւորեմ, եցի

vn.

to guaranty, to bail, to promise, to become answerable, to assure.

· Calfa

NBHL (6)

Թոշակ ... որ զնորոգութիւն ինձ երաշխաւորէ. (Նար. ՟Կ՟Ը։)

Սովաւ զյաւիտենական կենացն առ մեզ երաշխաւորեալ տեսանեմ բարութիւնս։ Զառաջիկայ յուսոյն խորհուրդ երաշխաւորեալ սեպհականէ անձին եւ իւրայնոց. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)

Զնոյն եւ եզեկիէլ վասն չորացեալ ոսկերացն կենսանալոյն երաշխաւորէ. (Լմբ. հանգ.։)

Եւ ոչ զհայրն երաշխաւորեն։ Որ երաշխաւորէ զոք, եւ սահման դնէ տարի մի. (Մխ. դտ.։)

Վկայ (բանիս) ի մօտոյ երաշխաւորէ զաքարիա մարգարէ. (Եւս. քր. ՟Ա։)

Վկայ քեզ ի մօտոյ երաշխաւորեսցէ եկլէսիաստէ գիրք եւսեբի կեսարացւոյ. (Խոր. ՟Բ. 9։)


Երաշխաւորութիւն, ութեան

s.

guarantee, gage, bail, assurance, protestation, promise, surety;
տալ զանձն or անկանիլ յ—, cf. Երաշխաւորեմ.

· Calfa

NBHL (2)

Ստուգիւ տուժեցից ի քէն զերաշխաւորութիւն դորա։ Ո՞չ գնաս լնուս զերաշխաւորութիւն քո։ Բերկրեցայ ընդ զերծանելն իմ յերաշխաւորութենէն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Առեալ երաշխաւորութիւն առ ի յասոնայ» ի յն. ասի զբաւականն. ἰκανόν , (իբր ապահովութիւն կամ վճար). որպէս լտ. satisfactio։


Երաշտահաւ, ու

s.

tom-tit, tit-mouse.

· Calfa

NBHL (1)

Թռչունն՝ որ ի թռիչս քաղէ զկերակուրն, երաշտահաւ ասեն. լորոյ չափ է, ի դարափոսս բնակէ, ագի ունի՝ կոտոշ կտուց, եւ ծիրանեգոյն փետուր. զմեղուքն քաղէ ի թռչման. (Վանակ. հց.։)


Երաշտանամ, ացայ

vn.

to dry, to become dry (speaking of earth or air).

· Calfa

NBHL (2)

Երկիր երաշտացեալ ոչ բուսուցանէ զդալարի. (Եփր. քրզ.։)

Իբրեւ երկիր եւ սէզ եւ խոտ երաշտացեալ. (Վրդն. սղ.։)


Երաշտութիւն, ութեան

s.

dryness, aridity.

· Calfa

NBHL (6)

Վասն երաշտութեան անձրեւի։ Յամէ երաշտութեան մի՛ երկիցէ. (Երեմ. ՟Ժ՟Դ. 1։ ՟Ժ՟Է. 8։)

Իբրեւ զեղէգն լի երաշտութեամբ. (Նաւում. ՟Ա. 10։)

Յերաշտութենէ խոնաւ երկիր չորանայ.

Ածէ յերաշտութեան անձրեւ. (Լաստ. ՟Ի՟Բ։)

Փոքր ի շատէ զերաշտութիւն կոկորդացն զովացուցանել. (Եղիշ. դտ.։)

Եթէ ոք պասքեալ իցէ, եկեսցէ առ աղբիւրս այս. քանզի զերաշտութիւն լուծանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 45։)


Երասան

s.

bridle, curb, rein, snaffle;
halter;
scatch, bit;
— արկանել, to bridle, to put on a halter.

· Calfa

NBHL (4)

Կրէ նա զմարմինս երասանաւ կամացն. (Լմբ. սղ.։)

Կրկին զօրութեամբք գործոց՝ երասանակ ի ձեռն առեալ վարէ զամենայն. (Նիւս. կազմ.։)

Արդար կամօք ուղղէր զերասանակ իշխանութեանն (իբրեւ զղեակ)։ Մինչդեռ երասանակ մակուկի մարմնոյս ի ձեռին իմում է, օգնեա՛ ինձ երկնաւո՛ր նաւապետ. (Ճ. ՟Ա.։)

ԵՐԱՍԱՆ ԵՐԱՍԱՆԱԿ. ἠνία, ἠνίον habena, lorum, retinaculum χαλινός frenum. պ. էրսան, էրսիւն. Առասանեայ կապ բերանոյ գրաստուց. որպէս եւ պախուրց կաշեայ, դանգանաւանդ. եւս եւ Սանձ. .... Նմանութեամբ՝ որպէս Գործի ուղղելոյ, վարելոյ, հանդարտելոյ. ուղղեակ. ղեկ.


Երասանակ, աց

cf. Երասան.

· Calfa

NBHL (4)

Կրէ նա զմարմինս երասանաւ կամացն. (Լմբ. սղ.։)

Կրկին զօրութեամբք գործոց՝ երասանակ ի ձեռն առեալ վարէ զամենայն. (Նիւս. կազմ.։)

Արդար կամօք ուղղէր զերասանակ իշխանութեանն (իբրեւ զղեակ)։ Մինչդեռ երասանակ մակուկի մարմնոյս ի ձեռին իմում է, օգնեա՛ ինձ երկնաւո՛ր նաւապետ. (Ճ. ՟Ա.։)

ԵՐԱՍԱՆ ԵՐԱՍԱՆԱԿ. ἠνία, ἠνίον habena, lorum, retinaculum χαλινός frenum. պ. էրսան, էրսիւն. Առասանեայ կապ բերանոյ գրաստուց. որպէս եւ պախուրց կաշեայ, դանգանաւանդ. եւս եւ Սանձ. .... Նմանութեամբ՝ որպէս Գործի ուղղելոյ, վարելոյ, հանդարտելոյ. ուղղեակ. ղեկ.


Երասանակալ

adj. s. that holds the bridle or the rein, coachman, driver;
conductor, leader.

· Calfa

NBHL (5)

Որպէս ձիոյ սանձս ի բերանս դնի ... եւ անսայ ի կամս երասանակակալին (տպ. երասանակալին) առ հոգեւոր պատերազմ. (Յճխ. ՟Թ։)

Տէր ի վերայ կացոյց նոցա իբր երասանակակալ զմիտսն, որպէս զի զկապակիցն սանձեսցէ. (Փիլ. լին. ՟Դ. 216։)

Երասանակակալ եղեալ՝ առ աստուած զամենայն շարժմունս դարձուցանէր։ Իբրեւ զքաջ երասանակակալ ի վերայ առաքինութեան կառաց նստեալ. (Ճ. ՟Ա.։)

Երասանակակալ միտքն։ Միտքն թմբրեալ է, չէ երասանակալ զգայարանացն. (Լմբ. առակ.։)

ԵՐԱՍԱՆԱԿԱԼ մանաւանդ ԵՐԱՍԱՆԱԿԱԿԱԼ. Գրի վրիպակաւ եւ Երասնակալ, Երեսանակակալ, Երեսնակակալ, Երասանակընկալ, եւ այլն. ἠνίοχος auriga Ունօղ զերասանն կամ զերասանակն. այն է կառապետ, կառավար. ձիավար. առապաճը. նմանութեամբ՝ եւ Ղեկավար .... եւ Ամենայն ուղղիչ, վարիչ. անձն, եւ գործի.


Երաստան, աց

s.

buttock, arse, fundament;
հարկանել զ—նս, to flog;
հարուած, գան —նաց, flogging;
հարկանիլ յերաստանն, to be subject to, or afflicted with hemorrhoids.

· Calfa

NBHL (1)

ἔδρα anus, podex Նստոյք. յետոյք մարմնոյ՝ որով լինի նստել. որպէս եւ Նստարան ի նոյն ձեւ. եւ Թանչ ի նմին վայրի. նստուկ տեղը .... cf. պէսպէս առմամբ. (՟Ա. Թագ. ՟Ե. եւ ՟Զ։)


Երգաբան, ից

adj. s. ballad-maker, singer;
singing.

· Calfa

NBHL (1)

Եւ որպէս Երգաբանական, բանահիւսական.


Երգաբանեմ, եցի

vn.

to sing, to celebrate, to praise.

· Calfa

NBHL (2)

Ընդ նոսա եւ զուգաձայնեալ երգաբանէ. (Յհ. իմ. ատ.։)

Աստանօր ի դէպ երգաբանի մեզ որ դաւթեան կացուրդ». իմա՛, երգի ի մէնջ։


Երգաբանութիւն, ութեան

s.

song, canticle, hymn;
praise.

· Calfa

NBHL (1)

ὐμνολογία hymnorum cantatio Երգով բարեբանութիւն. օրհնաբանութիւն։ (Նար. կուս. եւ Նար. խչ. ստէպ։)


Երգագրեմ, եցի

va.

to make or compose songs.

· Calfa

NBHL (1)

Տաղաչափութեամբ գրել. (որպէս դաւիթ զսաղմոսս).


Երգակից, կցի, կցաց

s.

that sings together or with another;
— լինիմ cf. Երգակցիմ.

· Calfa

NBHL (1)

Այսմ փրկութեան ի գերութենէ եւ դաւիթ երգակից լինի. (Կամրջ.։)


Երգակցիմ, եցայ

vn.

to sing together, to accompany.

· Calfa

NBHL (2)

Զզուգաբնակն լինել երգակցէ։ Ընդ որս եւ զերեքսրբեանն զուգաձայնեալ երգակցեն զսրբասացութիւն. (Յհ. իմ. ատ.։)

Տունն յինքն ընկալեալ զձայն՝ որպէս քնար երգակցէր։ Անուանքն որպէս նուագարանաւ՝ տանն երգակցելովն՝ հնչեցեալ լինէր. (Լմբ. իմ.։)


Երգահան, ից

s. mus.

tragic poet;
composer

· Calfa

NBHL (2)

Եսքիղոս երգահան ճանաչէր։ Սոփոկղէս երգահան նախ երեւեցաւ։ Եւրիպիդէս երգահան. եւ այլն. (Եւս. քր. ՟Բ։)

τραγῳδοποιός tragicus poeta Նուագայարդար. երգայարդար. որ հանէ՝ այսինքն յօրինէ եւ նուագէ զերգս. երաժիշտ. քերթող. մանաւանդ որպէս Ողբերգակ.


Երգայարդար

s. mus.

comic writer;
composer.

· Calfa

NBHL (1)

Եւպողիոս եւ արիստոփանէս երգայարդարք ճանաչէին. (Եւս. քր. ՟Բ։)


Երգարան, աց

s.

singing book;
place of songs;
musical instrument;
— տարրաբանական, chemical harmonicon.

· Calfa

NBHL (4)

Գործի եւ ընդունարան երգոց. այսինքն նուագարան, եւ մատեան երգոց, կամ երգք. եւս եւ որպէս Տեղի երգոց եւ պարուց.

Որք ի յուռիսըն կախէին՝ սուրբ զերգարանըս տաճարին. (Յիսուս որդի.։)

Որպէս զտասնաղի երգարան. (Լմբ. պտրգ.։)

Երգարան է լեզուն մտացն. (Կլիմաք.։)


Երգեմ, եցի

va.

to sing;
to praise;
to play;
— թռչնոց, to warble, to chirp;
— քնարաւ, to play on the lyre.

· Calfa

NBHL (5)

Երգեաց մովսէս եւ որդիքն իսրայէլի զօրհնութիւնս զայս աստուծոյ. (Ել. ՟Ժ՟Ե. 1։)

Երգէին նուագարանօքն երգս. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Գ. 13։)

Երգել վայել է, եւ այսպէս երգել, զի եւ համբակագունիցն առաջնորդք բարուց քաղցունց լինիցին. (Պղատ. օրին. ՟Բ։)

Այր մի՝ որ գիտիցէ երգել քնարաւ։ Երգէին տաւղօք եւ քնարօք եւ ծնծղայիւք։ Երգէին քնարօքն զգոհութիւնս։ Երգեսցէ քնարաւ։ Երգէր ձեռամբ իւրով, կամ ձեռօք իւրովք. (՟Ա. Թագ.։ ՟Ա. Մնաց. եւ այլն։)

ԵՐԳԵԼ. որպէս Հռչակել գովութեամբ.


Երգեցիկ, ցկաց

s.

singer, songster, songstress.

· Calfa

NBHL (2)

ᾅδων, ᾅδουσα, ᾧδος cantor, cantatrix Երգիչ. երգակ, այր կամ կին. երգօղ, բան կանչօղ .... ի սուրբ գիրս ՝ որպէս Սաղմոսերգու, օրհնիչ, եւ այլն. իսկ յայլ գիրս նաեւ որպէս Ողբերգակ.

Սաղմոսասացք եւ երգեցիկք։ Երգեցիկ պաշտօնէից. (՟Բ. Եզր. ՟Բ. 41։ ՟Ե. 7։)


Երգեցող

s.

singer;
song-writer, composer;
musician;
chorister.

· Calfa

NBHL (4)

Երգեցողացն աղօթիւք ի մէջ հնոցին. (Շար.։)

ԵՐԳԵՑՈՂ. Սեպհականեալ անուն քաջ երաժշտաց եկեղեցւոյ, որ արարին երգս շարականաց եւ տաղից. որպէս սուրբն ռոմանոս երգեցող՝ առ յոյնս, եւ սուրբ ներսէս շնորհալի ի հայս, զոր ներսէս երգեցող կոչեն տէր իսրայէլ. յնս. ՟ժը. եւ կիրակոս գետկացի. օգոստ. ՟ժգ։

ԵՐԳԵՑՈՂ. որպէս Սաղմոսասաց. դպիր.

Երգեցողն (հռչակեցուցանէ) զսաղմոսացն քաղցրաձայնութիւն. (Լմբ. պտրգ.։)


Երգեցողութիւն, ութեան

s.

singing.

· Calfa

NBHL (1)

Երգեցողութիւն սաղմոսի։ Զօրաւոր է երգեցողութիւն օրհնութեանց զախտս խաղաղել. (Լմբ. սղ.։)


Երգիծանեմ, գիծի

va.

to bite, to tear, to jeer, to cavil, to nettle, to irritate.

· Calfa

NBHL (4)

Որպէս զսուտ երեւեալ ի պարծանսն, եւ երգիծանելի նոցին. (Լմբ. սղ. ՟Հ։)

Ի զրահիցն ամրութեան ոչ երգիծանէ ինչ. (Լմբ. իմաստ. ՟Ե. 19։)

Զի մի՛ այպանեալք ի նոցանէ երգնծանիցեմք, այսինքն զի մի՛ կսկիծ ի սիրտ առցուք. (Խոսր. պտրգ.։)

Բարուք երգիծանէր զհինն իսրայէլ. դա՛րձ ասէ, մի՛ տար զփառս քո այլում. արդ նա ոչ զգաստացաւ. (Վահր. յար.։)


Երգիծանիչ

adj.

that blames, that finds fault;
mocking, taunting, scoffing.

· Calfa

NBHL (1)

Որ երգիծանէ՝ զի՛նչ եւ է առմամբ.


Երգիծեցուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (1)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիծուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (1)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիոն, աց

s.

organ;
— հարկանել, to play on -.

· Calfa

NBHL (3)

ὅργανον organum որ եւ ԵՐԳԵՀՈՆ, ՂԱՆՈՆ. Բառ յն. օ՛րղանօն. այսինքն Գորի նուագաց. նուագարան. որ առ ննախնիս էր որպէս մըսխալ, այսինքն սրինգ բերանով փչելի բազմաթիւ եղեգամբք աշտիճանաբար. եւս եւ բազմափող ջրահնչակ. եւ առ յետինս շինեցաւ մեքենայ հողմաբեր օդով բքոց՝ հանդերձ բաշխմամբ մատանց.

Որպէս եւ յերգիոնն արուեստապետն ընդ մի բերան փչէ, եւ բազմութիւն փողոցն հասարակ գոչեն, ոմն սոսկ, ոմն թաւ ... ըստ ձեռին շարժողին ընտրութիւն ձայնիցն երեւին, եւ գործին մի է. (Մամբր. ի ղզր.։)

Վիգալիոս զերգեհոնսն սազեաց ... Մատամբ հարկանել ի յերգեհոնսն. վասն զի նախ զնոյն երգեհոնսն բերանով հնչեցուցանէին. եւ այն եւս ո՛չ էր ի պուկս կապարեայ շարեալ, այլ յեղեգնեայ. (Մարթին.։)


Երգող

cf. Երգեցող.

· Calfa

NBHL (1)

Ինձ մերձենալ առ աստուած բարի է, ասէ երգողն. (Համամ առակ. ստէպ զդաւթայ։)


Երգութիւն, ութեան

s.

act of singing;
song, canticle.

· Calfa

NBHL (1)

Ձայնակցեալ սմին ողբոց երգութեան։ Ի մէջ առեալ բանիւ երգութիւն. (Նար. ՟Ի. եւ Նար. խչ.։)


Երդակից, կցի, կցաց

adj. s. neighbour.

· Calfa

NBHL (2)

Ի դրակցէ եւ յերդակցէ իւրմէ. (Ել. ՟Գ. 22։)

σύσκηνος contubernalis Որոյ երդն՝ այսինքն յարկն կից է ընդ դրացւոյն. յարկակից.


Երդմնազանց, ից

adj.

perjured, forsworn;
— գտանիլ, լինել, to perjure one's self, to break an oath, to take a false oath.

· Calfa

NBHL (1)

ἑπίορκος perjurus Որ զանցանէ զերդմամբ իւրով. երդումը աւրօղը.


Երդմնազանցութիւն, ութեան

s.

perjury.

· Calfa

NBHL (2)

Ազատէք զնոսա եւ զձեզ ի խղճէ երդմնազանցութեանն. (Շ. ընդհանր.։)

Խաբէութիւն, որ ի ստախօսութենէն լինի, եւ երդմնազանցութեամբն կնքի. (Շ. յկ. ՟Կ՟Դ։)


Երդմնախոր

cf. Երդմնազանց.

· Calfa

NBHL (1)

Որ խորէ զերդումն. ստօղ երդմանն։ (Կանոն.)


Երդմնահար, աց

cf. Երդմնազանց. — լինել, cf. Երդմնահարիմ.

· Calfa

NBHL (7)

Երդմնահարն, եւ որ բոլորովին յերդմանէ խոտորի (այսինքն զգուշանայ). (Ածաբ. ի ժղ.։)

Տանջելով զերդմնահարն՝ անվնասելով հարցէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

Դատախազ լինի, երդմնահար, ստէ, սուտ վկայէ. (Շ. յկ. ՟Խ՟Բ։)

Եկն նաբուգոդոնոսոր, եւ հրկէզ արար զերդմնահար քաղաքն. (Լմբ. առակ.։)

Յատուկ է անիրաւութեան՝ ստեալն, երդմնահարելն. (Արիստ. առաք.։)

ἑπίορκος pejerator Երդմնակուռ, կամ մոլեալ յերդմունս. ստէպ երդուօղ կամ տարապարտ. որ եւ ստէպ լինի երդմնազանց.

ԵՐԴՄՆԱՀԱՐ ԼԻՆԵԼ. ԵՐԴՄՆԱՀԱՐԵԼ. ἑπιορκέω pejero Յումպէտս կամ սուտ երդնուլ.


Երդմնահարութիւն, ութեան

s.

cf. Երդմնազանցութիւն.

· Calfa

NBHL (3)

Զգուշասցուք յերդմնահարութենէ, եւ նախ քան զայս ի գողութենէ, որ է մայր երդմնահարութեան. (Ոսկ. գծ.։)

Որ փախուցելոյն ընդդէմ զդրունս փակէ, եւ երդմունս պահանջէ, առաւել նա է յերդմնահարութեանն սխալանք. (Լմբ. առ ոսկան.։)

Արգելու յերդմանէ, զի մի՛ սովորութեամբ երդմանն յերդմնահարութիւն անկանիցին, եւ սուտ եւս երդնուցուն. (Ոսկիփոր.։)