sweet, delicious;
mild, pleasant, agreeable, charming, amiable, affable, dear, be loved;
sweetness, honey;
— or —ցունս, sweetly, softy, gently, pleasantly, nicely;
— հայեցուածք, mild, looking;
— բնաւորութիւն, good temperedness;
— բարք, gentle manners;
— յիշատակ, pleasing remembrance;
— է տեսանել, it is pleasant to see;
— է նեաց, it is a pleasure for them to;
— է ինձ, I should like;
— էր մեզ տեսանել, we saw with pleasure.
= Այս գաղափարի համար հնդևրոպական լեզուները ներկայացնում են երեք տարբեր ռառ, որոնք են. 1) հնխ. dlkú-? որի ժա-հանգներն են յն. γλυϰός և լտ. dulcis «քաղցր». 2) հնխ. suād-, որից ունինք աանս svādú-, յն. ἠδός, դոր. ἀδός, լտ. suā-vis (<*suaduls), հսաքս. swōti, հբգ. suozi, անգսք. swέte, հհիւս. sotr, գոթ. suts, գերմ. súss, անգլ. sweet, հոլլ. zoeh «քաղցր». *) հնխ. saldu-, որից յառաջանում են միայն լիթ. saldus, լեթթ. salds, հսլ. šladuku, լեհ. slodki, ուկր. soiodkyǰ, ռուս. cладкiи «քաղցր»։ Սրանցից երեքն էլ մօ-տենում են մեր բառին, բայց ո՛չ մէկը չի ծածկում նրան, որ ըստ ձևի պահանջում է հնխ. sul-sk-։ Այս պատճառաւ էլ զանագան քննիչներ վերի ձևերը զանազան փոփռևու-թեանց ենթարկելով՝ ուզում են հասցնել նրան։ Այս փորձերի մասին տե՛ս տակը։ Երրորդ խմբի saldu-ձևը յառաջանում է հնխ. sāld-«աղ» բառից (ինչպէտ հյ. աղ և աղու), որ տալիս է հյ. աղ, աղտ, և հետ-ևաբար գործ չունի քաղցր բառի կազմու-թեան հետ։
ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։