Definitions containing the research դ : 10000 results

Գրաւեմ, եցի

va.

to hire, to engage, to secure;
to redeem;
to hold, to detain, to usurp, to occupy, to seize, to appropriate, to encroach;
to stride;
to prepossess, to preoccupy;
— յարքունիս, to confiscate.

· Calfa

NBHL (6)

Նմանութեամբ, Սեպհականել զիրս օտարի. ըմբռնել. եւ Պինդ ունել որպէս կապով իւիք, տիրապետել. շուրջ փակել. զբռամբ ձգել. բուռն առնել, բռնադատել. եւ այլն.

Մի՛ գրաւէք ի ձեզ զխորհուրդս տեառն աստուծոյ մերոյ. (Յուդթ. ՟Ը. 15։)

Ընդ բազում չարեօք գրաւեցայք զանձինս. (Ոսկ. գաղ.։)

Ընդ մահու կորստեամբ գրաւեալ։ Աբրահամ գրաւեաց զաստուած ի պարտս սիրով իւրով. (Յհ. իմ. եկեղ.։)

Ընդ սահմանաւ, կամ ընդ գրով, կամ ընդ մասամբ ախտից գրաւիլ։ Ի մահ գրաւեցայ։ Շահավաճառութիւնք ողբոց զերկինս գրաւեն։ Գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի. (Նար.։)

Մի՛ ընդ հովտիս վշտաց հեծութեան զանախտական զկեանսն գրաւեր։ Գրաւեալ զիմս դաժանութիւն ընդ քում համեղութեան։ Մի՛ զգրաւեալս արեամբ հզօրիդ կորուսաներ։ Զարծաթ փրկանաց անցաւոր վարձու ոչ գրաւեաց. (Նար.։)


Գրաւոր, աց

adj.

written;
literary, literal.

· Calfa

NBHL (1)

γραπτός scriptus Գրով աւանդեալ. գրեալ. գրած, գիրքը անցած.


Գրաւորական, ի, աց

cf. Գրաւոր.

· Calfa

NBHL (2)

γρατός, γραφικός scriptorius, litteralis, βιβλικός biblicus որ եւ ԳՐԱՒՈՐ. Գրով դրոշմեալ, մանաւանդ ի սուրբ գիրս. օրինական. մատենական. նշանագրական.

Գրաւորական ժողովուրդն (հին օրինաց)։ Հրաման ընկալաք ի գրաւորականէն, եւ ի նորոգատուր ուսմանց։ Գրաւորական դատապարտութիւն. (Երզն. մտթ.։ Լծ. ածաբ.։ ՃՃ.։)


Գրգամ, ացայ, ացի

vn.

to cluck;
to cocker.

· Calfa

NBHL (2)

Գրգայ եւ գթայ յարարածս իւր. (Վրդն. ծն.։)

Ընդունիս (զզղջացեալս), եւ գրգաս. իբրեւ զհայր կաթոգին ի վերայ միածնի իւրոյ. (Բենիկ.։)


Գրգանք, անաց

s. pl. delicacy, effeminacy;
delight, pleasure, voluptuousness;
caress, cockering.

· Calfa

NBHL (2)

Եւ ունէր նիկանովր զյուդա գրգանօք փափկութեամբ, եւ մտադիր սիրով. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 24։)

Որդի սիրելի իմ իցէ եփրեմ մանուկ գրգանաց. (Մեծաւ գրգանօք. Պիտ.։)


Գրգարան, աց

s.

place of pleasure, of delight, paradise.

· Calfa

NBHL (2)

Տեղի գրգանաց. վայր փափկութեան. դրախտ եդեմական.

Հեշտասուն գրգարան։ Եդեմական գրգարանին հեշտալից կիրք. (Պիտ.։)


Գրգեմ, եցի

va.

to fondle, to treat delicately or effeminately, to caress;
to feed delicately.

· Calfa

NBHL (2)

Որ գրգէ զորդի իւր, պատեսցէ զվէրս նորա. (Սիր. ՟Լ. 7։)

Գրգել զնոսա շնորհօք, կամ քաղցր բարբառով՝ որդեակք կոչելով. (Լմբ. ստիպ. եւ Լմբ. սղ.։)


Գրգեցուցանեմ, ուցի

va.

cf. Գրգեմ.

· Calfa


Գրգիչ

adj.

caressing.

· Calfa

NBHL (1)

Գրգիչ կենդանեաց. (Նար. գանձ հոգ.։)


Գրգլեակ

s.

old dress, rag

· Calfa

NBHL (2)

ԳՐԳԼԵԱԿ ԳՐԳԼԻ. ῤάκος lacera vestis, detritus panniculus Հանդերձ աղքատի հին եւ գծուծ, կարկատուն, պատառոտեալ. կապերտ. գրչլակ. քուրջ.

Տաս զանպիտան քեզ զգրգլին, եւ զանմահութեան հանդերձն զգենուս. (Մանդ. ՟Ժ՟Ա։ եւ Բրս. ողորմ.։)


Գրգութիւն, ութեան

s.

cf. Գրգանք.

· Calfa

NBHL (2)

Վասն գրգութեան այրին կենդանւոյն մեռաւ. (Բրս. հց.։)

Տու՛ր յոյս քաղցրութեան ... գրգութիւն խառնեալ ընդ աղերս. (Նար. ՟Զ՟Գ։)


Գրգռեմ, եցի

va.

to irritate, to excite, to provoke;
to incite, to alarm, to inflame, to instigate, to move, to foment, to nettle, to urge, to rekindle, to revive, to rouse, to rebel.

· Calfa

NBHL (3)

Գրգռեաց զդաւիթ ի նոսա. (՟Բ. Թագ. ՟Ի՟Դ. 1։)

Ընդէ՞ր գրգռեցեր զպատերազմ ի մէջ իմ եւ կայսեր։ Յայտնի այնուհետեւ գրգռէր խազմն։ Ի մարտ պատերազմի ընդ նմա գրգռելով։ Գրգռեալ զնա կորստեանն իւրոյ՝ հալածեաց զտերենտիանոս. (Խոր. ՟Ա. 5. 28։ ՟Գ. 39. 42։)

ἑρεθίζω, ἑπισείω, παροξύνω irrito, provoco, commoveo, impello, acuo Գրգիռ տալ կռուոյ եւ հակառակութեան. շարժել եւ յուզել զկռիւ, կամ զայլս ի կռիւ. սադրել. գրգել ի բարկութիւն եւ յայլ կիրս. վառել. բորբոքել.


Գրգռիչ, չի, չաց

adj.

exciter, provoker.

· Calfa

NBHL (2)

Դրդիչ եւ գրգռիչ։ Գրգռիչ չարեաց. (Եզնիկ.։)

Հանդերձեալ էր յանցանել առանց գրգռիչն. (Եփր. համաբ.։)


Գրգռութիւն, ութեան

s.

incitement, impulse, provocation;
contest, quarrel.

· Calfa

NBHL (1)

Գրգռութիւն ընդ միմեանս ի ձեռն կանանցն։ Նախանձ բերելով ընդ նմա եղբարցն ի գրգռութենէ կանանցն իւրեան. (Խոր. ՟Բ. 46. 50։)


Գրեան, րենոյ, եանք, ենոց

s. pl. books;
writings.

· Calfa

NBHL (3)

Առեալ զճարտարացն գրեան ի նոյն դիւանէն եդեսիոյ. (Խոր. ՟Գ. 53։ Փարպ.։)

Զգրեանն ժողովեաց զկախարդաց. (Ոսկ. կոր.։)

Ճանապարհ ցուցանելով կարգադրութեան գրենոյս։ Կարգեալ զգիր գրենոյն. այսինքն զգրութիւն տառից. (Փարպ.։)


Գրեղէն, ղինի, նաց

adj.

written.

· Calfa

NBHL (1)

Որ առաքէր ընդ ծով պատանդս, եւ թուղթս գրեղէն ի վերայ ջուրց մկանաց ... եւ թուղթս գրեղէնս ի վերայ ջուրց. (Ոսկ. ես.։)


Գրեմ, եցի

va.

to write, to compose;
to engrave, to carve;
to paint;
to esteem, to value;
ոչ ինչ —, to despise, to disesteem.

· Calfa

NBHL (16)

γράφω scribo Դրոշմել զգիր ի վերայ թղթոյ, տախտակի, քարի, եւ այլն. գծել. ծրել զնշանագիրս. շարադրել զբան գրաւոր. Ընդ գրով արկանել զբան.

ԳՐԵԼ. γλύφω, γράφω sculpo, incido Փորագրել. քանդակել. դրուագել. դրօշել.

ԳՐԷ՛. ԳՐԷ՛ ԹԷ. ԳՐԷ՛ ԵԹԷ. ԳՐԵԹԷ. ԳՐԵԱ՛ ԹԷ՛. շ. σχεδόν fere, ferme, pene, prope, ὤστε quasi Իբրու. իբր թէ. գոգցես. ոչինչ ընդհատ. դի՛ր թէ, սեպէ՛ որ.

Առցես երկուս ականս զմրուխտս, եւ գրեսցես ի նոսա զանուանս որդւոցն իսրայէլի. (Ել. ՟Ի՟Ը. 9։)

ԳՐԵԼ. որպէս Կենդանագրել. նկարել. նկարագրել. գծագրել.

Րախաբ զխորհուրդ եկեղեցւոյ գրեալ նկարէր. (Եփր. յես.։)

ԳՐԵԼ. որպէս Վերագրել, այսինքն առդնել. համարել. դատել. դասել ի կարգ ինչ. առ մեծ կամ առ փոքր ունել զիմն. սեպել. սայմագ. Հրամայէ գրել զնա արշակունի. (Խոր. ՟Բ. 80։)

Գրել ի դստերս։ Գրեցաւ յորդիս. (Խոր. հռիփս.։)

Ոչ ի թիւս մարդկան գրիլ։ Գրեալս ընդ անմարդիս։ Որդիս թշնամի գրեցայ։ Իբր զայր մի ի նզովս գրեալ։ Զվնասն մեր քեզ գրեցեր։ Զվիմին գթել ոչ գրեցեր։ Որ է աստուծոյ մեծ գրեցեալ. եւ այլն. (Նար.։)

Գրեսջի՛ր թէ զայլսն ամենեսեան ունէիր իբրեւ զպատժապարտս մեղաց. յաստուծոյ որդին զիա՞րդ իշխեցեր ժտել։ Գրեսջիր թէ զնա ի խաչ հանէք, ի կայսր զի՞ խրախուսէք. (Ոսկ. ես.։)

Ուստի ԳՐԷ՛, ԹԷ. իբր Գրեա՛ թէ. այսինքն համարեա՛, թէ. դի՛ր, թէ.

Գրէ՛, թէ այնպէս ասաց, որպէս դուք կարծէ՛ք. զի՞նչ վնաս բերէ այդ. (Երզն. մտթ.։)

Այլ գրէ ակնյայտ երեւակի. (Խոր. վրդվռ.։)

Գրէ՛, զապականութեան յաջորդեալ վիճակ. (Պիտ.։)

Գրեթէ յազդմանէ հոգւոյն զլինելոցս նախատեսեալ. (Յհ. իմ. ատ.։)

Շարժութիւնք եւ ձայնք սու՛րք են, եւ գրէ՛ թէ անժամանակաբար հնազանդին կամաց խորհրդոյն. (Նիւս. բն.։)


Գրթաղ, աց

cf. Գրթախաղաց.

· Calfa

NBHL (1)

Ընդ վայրակոշկոճ գրթաղաց քարանցն եւ փայտից յիմարութիւնքն. (Ագաթ. յռջբ. (մի ձեռ. գրթախաղացք)։)


Գրթիչ

s.

cheater, sharper.

· Calfa

NBHL (1)

Մի՛ գուցէ ի քումմէ հրամանէ յանդուգն ոք հոլովեալ գրթի քարանց իջանիցէ. (Արշ. վերջ։)


Գրթցեմ, եցի

va.

to knock, to strike.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ խաշինք գէրք, մի՛ ոգորայք. գրթցէք, հարկանէք զհիւանդացեալսն. (Մծբ. ՟Է։)


Գրիչ, չի, չաց

s.

writer, scribe, author;
pen;
— երկաթի, style;
graver;
steel-pen;
փետուր —, goose-quill;
— նկարչի, pencil.

· Calfa

NBHL (8)

γραμματεύς scriba, γραφεύς scriptor Գրօղ. ճարտար յարհեստ գրչութեան. նօտար. դպիր. ատենադպիր. եւ ընդօրինակօղ գրոց. գրագիր .... եբր. սօֆէր։ Տե՛ս (՟Ա. Եզր. ՟Ը. 3։ ՟Բ. Եզր. ՟Դ. 8. 17. 23։ ՟Է. 5. 10. 25։ Նեեմ. ՟Ը. 1. 4. եւ այլն։)

ԳՐԻՉ. գ. κάλαμος calamus Գործի գրելոյ. որ եւ ԵՂԷԳՆ կոչի. եւ γραφίς, γραφεῖον graphium, stylus Գրոց. երկաթեայ գործի գրութեան, եւ փորագրութեան կամ քանդակագործութեան. գալեմ.

Դիւան գրչի որմզդի. (Ագաթ.։)

Գրիչ ոմն հելլենական դպրութեան հռոփանոս անուն։ Ուսուցանելով մանկանս գրիչս նմին դպրութեան. (Կորիւն.։)

Բազմացան դասք գրչաց։ Իբր թէ ձեռամբ գրչի ճարտարի գրեալ. (Փարպ.։)

Քննեալ արդարացուցին զգրիչս, եւ եդին յառաջ քան զնկարիչս. (Կաղանկտ.։)

Լեզու իմ որպէս գրիչ արգասագիր դպրի. (Սղ. ՟Խ՟Դ. 2։)

Գրեա՛ ի նմա գրչաւ դպրի. (Կորիւն.։)


Գրկալիր

adj.

full bosomed;
— աղեղն, a bow well drawn.

· Calfa

NBHL (1)

Գրկալիր սիրով առ ինքն յանձանձէր ածել իբրեւ զորդի սիրելի. (Յհ. կթ.։)


Գրկախառնութիւն, ութեան

s.

embracement, embrace.

· Calfa

NBHL (1)

Աներկիւղ գրկախառնութեամբք զախոյանիցն մերկացուցանելով յարդարէ զգործ. (Պիտ.։)


Գրկակից

cf. Գրկախառն.

· Calfa

NBHL (1)

Իբր գրկակից, կամ հաղորդակից. (Երզն. քեր.։)


Գրկակցութիւն, ութեան

s.

familiarity, union of love;
consubstantiality.

· Calfa

NBHL (1)

Ի գրկակցութենէ երրորդութեանդ անկայ կամաւ ի ժանիս հանցեալ օձին։ Գրկակցութիւն գերակայիդ ընդ գերալրական տէրութեանդ։ Վասն գրկակցութեան գերագոյիդ ընդ անհաս էութեան առաքչին քո, եւ ներգործողի քո հոգւոյդ. (Բենիկ.։)


Գրկանք

s.

embrace.

· Calfa

NBHL (2)

Ընդգրկելն. ողջագուրելն.

Մեղայ գերունակ գոգոյդ գրկանաց. (Նար. ՟Ի՟Է։)


Գրկաչափ

s.

fathom.

· Calfa

NBHL (1)

որ եւ ասի ԳԻՐԿ. Չափ գրկաց մարդոյ. գուլաճ.


Գրկատարած

adv.

with open arms.

· Calfa

NBHL (1)

Յորժամ դառնայցեմք առ աստուած, ընդունիցի զմեզ գրկատարած ձեռօք. (Ոսկ. ես.։)


Գրկարան

s.

embracer.

· Calfa

NBHL (1)

Ընդունարան գրկելոյ. գրկօղ.


Գրկընկալ

adj.

who is in the arms or at the breast (a baby).

· Calfa

NBHL (1)

Ոչ զարհուրի ասեն գրկընկալ մանուկ. (Թէոդոր. մայրագ.։)


Գրոհեմ, եցի

vn.

to assault, to storm.

· Calfa

NBHL (2)

ԳՐՈՀԵԼ կամ ԳՌՈՀԵԼ. ԳՌՈՀԻԼ. (լծ. եւ յն. խռա՛օ). Ամբոխիւ դիմել. խուռն յարձակիլ.

Գրոհ տուեալ դիմիցին ի մահ։ Գրոհ տուեալ ընթանային ի հօտ ոչխարացն ժամանել։ Գռոհ տուեալ անդր ընթանային. (Եղիշ. ՟Գ։ Փարպ.։ Երզն. մտթ.։)


Գրոց

s.

burin

· Calfa

NBHL (2)

γραφίς stylus Գրիչ, եւ քերիչ. գործի քանդակելոյ, դուր, եւ այլն. գալէմ.

ԳՐՈՑ. որպէս Գրանոց. մատենադարան. եւ Մատեանք.


Գրուան, ի, աւ

s.

bushel.

· Calfa

NBHL (1)

Դնեն ընդ գրուանաւ։ Ընդ գրուանակ դնիցի. (Մտթ. ՟Ե. 15։ Մրկ. ՟Դ. 21։)


Գրութիւն, ութեան

s.

writing.

· Calfa

NBHL (1)

Ի գրութիւն մատենի բանին։ Գրութեան նամակի ձերում պատճենի։ Յարմարական գրութեանդ։ Յամենասուրբն գրութեան աւետարանական պատմաբանութեան. (Նար.։)


Գրուիճ

s.

grasshopper.

· Calfa

NBHL (1)

Զմնացորդս ջորեկին եկեր գրուիճն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Գրչագիր, գրաց

adj. s. written;
manuscript.

· Calfa

NBHL (1)

Գրչաւ գրեալ. մանաւանդ իբր Բոլորագիր կամ նօտրգիր.


Գրչութիւն, ութեան

s.

writing, manner of writing.

· Calfa

NBHL (3)

Երագագիր դպիր գրչութեամբ. (Յհ. կթ.։)

Զպատիւ գրչութեան աւետարանին տայր նմա։ Զպատճառս գրչութեան դնէ առաջի, թէ վասն էր եկն ի գրել. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ եւ ՟Բ. պ. ՟Ե։)

Յարուեստ գրչութեան։ Գրչութեան դուռն խրատու. (Արիստակ. գրչ.)


Գօշեմ, եցի

va.

to bite, to sting;
to mangle, to lacerate.

· Calfa

NBHL (2)

Գազանաբար զչարդ գօշել աճեցեալ հասակ. (Պիտ.։)

Պատեալ զյովհաննու (վիշապացեալ դեւն) գօշէր զմարմինսն, եւ գոչէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գօսանամ, ացայ

vn.

to dry, to become dry.

· Calfa

NBHL (4)

ξηραίνομαι arefacior, aresco Գօս լինել. չորանալ. ցամաքիլ՝ փայտից, եւ անդամոց. չորնալ.

Դալարեցուցանէ զչոր գօսացեալս։ Զգօսացելովքն սփռեսցէ զանձրեւ փայլատականցն ի կիզուլ յայրել։ Անդամալոյծք եւ գօսացեալք. (Ագաթ.։)

Ոչ գօսանալ ձեռաց կռփողացն հրամայեցեր։ Կաշկանդեալ գօսացեալ ի կոր կործանմամբ ընդ կնոջն, եւ այլն. (Նար.։)

Յոռոգումն դալարութեան գօսացելոց դիոց մարդկան. (Փարպ.։)


Գօսացուցանեմ, ուցի

va.

to dry.

· Calfa


Գօտելած

adj.

girdled.

· Calfa

NBHL (1)

Ի ժամ օրինացն (հաղորդութեան) գօտելածք եղիցին. (Վրք. հց. ձ։)


Գօտելոյծ

adj.

that has untied his girdle.

· Calfa

NBHL (1)

Առնուլ նոցա օրէնս (հաղորդութիւն) զուրբաթ եւ զշաբաթ եւ զկիւրակէ, եւ ի ժամ օրինացն գօտելոյծք եղիցին. (Վրք. հց. ձ. (եդաւ ըստ այլ ձ. Գօտելած. բայց եւ ի լտ. ասի, լուծանեն զգօտիս։))


Գօտեւոր, աց

adj.

girdled, girt.

· Calfa

NBHL (1)

Ածեր գօտի ընդ մէջ ... պետրոս եւ պօղոս երեւին թէ գօտեւորք էին. (Ոսկ. մ. ՟Ա. 10։)


Գօտեւորեմ, եցի

vn.

to gird one's self.

· Calfa

NBHL (5)

Պնդակազմ զմէջսն գօտեւորեն. (Նանայ.։)

Նմանութեամբ, Սպառազինիլ. զօրանալ. սրտապնդիլ. սօթտըւիլ

Քեւ գօտեւորեալ միջապինդ ամրութեամբ բան մարմնացեալ. (Նար. խչ.։)

Սակաւ մի կազդուրեալ, եւ գօտեւորեալ՝ չուեցի գնացի յաշխարհն տարոնոյ. (Յհ. կթ.։)

ԳՕՏԵՒՈՐԵՄ ԳՕՏԵՒՈՐԻՄ περιζώννυμι praecingor Գօտի ածել ընդ մէջ. գօտի կապել.


Գօտէկռիւ

s.

wrestler;
— լինել, to wrestle.

· Calfa

NBHL (3)

ԳՕՏԷԿՌԻՒ ԼԻՆԵԼ. որ եւ ԳՕՏԷՄԱՐՏԻԼ. Ըմբշամարտիլ. մենամարտիլ. գիրկ ընդ խառն կռուել.

Յակոբ վասն գօտէկռիւ լինելոյ ընդ աստուծոյ երանի. (Ոսկ. ի կոյսն.։)

Ոչ ժուժկալեմ դէմ հըզօրիդ՝ գօտէկըռիւ ըստ յակոբին. (Յիսուս որդի.։)


Գօտէմարտ

cf. Գօտէկռիւ.

· Calfa

NBHL (5)

Երիս կռիւս հանդիսանամ. կռիւ, եւ գօտէմարտ, եւ բռնամարտ. (Կեչառ. աղեքս.։)

Եւ գօտէմարտ (կամ գօտէմարտի) լինելն. (Վրդն. ծն.։)

Մարդ ընդ մարդ գօտէմարտիլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Գօտէմարտեալ յերեկոյին. (Յիսուս որդի.։)

Յակոբ ... ընդ անեղին գօտէմարտեաւ. այսինքն գօտէմարտեցաւ. (Գանձ.։)


Գօտէկռուութիւն, ութեան

s.

cf. Գօտէմարտութիւն.

· Calfa

NBHL (2)

Գօտեկռիւն լինել. գօտեմարտութիւն. գիրկ ընդ խախն կռիւ. ըմբշամարտութիւն.

Գրկախառնեալ ի մարտս գօտէկռուութեան. (Վրդն. ծն.։)


Գօտէմարտիմ, եցայ

vn.

wrestle.

· Calfa

NBHL (4)

Եւ գօտէմարտ (կամ գօտէմարտի) լինելն. (Վրդն. ծն.։)

Մարդ ընդ մարդ գօտէմարտիլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Գօտէմարտեալ յերեկոյին. (Յիսուս որդի.։)

Յակոբ ... ընդ անեղին գօտէմարտեաւ. այսինքն գօտէմարտեցաւ. (Գանձ.։)


Գօտէմարտութիւն, ութեան

s.

wrestling, struggle.

· Calfa

NBHL (1)

Որ ի գօտէմարտութեան պանծացեալ է. (Լմբ. սղ.։ եւ Վրդն. ծն.։)


Գօտիածու, աց

adj.

that girds the body;
that girds on the sword.

· Calfa

NBHL (1)

Որ անձամբ անձին գօտի կամ կամար ածէ ընդ մէջ. որպէս պատանի, երիտասարդ ժիր, գօտեւոր.