Definitions containing the research աք : 8605 results

Վակժոյժ

Etymologies (1) · Adjarian

Հին բռ. մեկնել է «ապաժոյժ կամ անոյժ», ըստ ՆՀԲ անշուշտ շփոթելով վատոյժ բառի հետ։ ՀՀԲ մեկնում է ուա Հին բռ. «անհամբեր», որով հանում է ժոյժ բառից։ ՆՀԲ ի վակասն ուժել «զօձեաց բուռն հարկանել»։ Nyberg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։


Վարունկ, րնկոյ

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է պրս. վարէնգ, պատ-րէնգ։ Նոյնպէս և Պատկ. Aрм. reorp. 52։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 209 և Հիւնք. պրս. վարէնք։ Հիւբշ. դժուար է գտնում ձայնապէս միացնել այս բո-1որը։


Փնթի

Etymologies (2) · Adjarian

=Կազմուած է հյ. փին «աղբ» և թի բա-ռերից, իբր «աղբի թի». այսպիսի պատկե-րաւոր բացատրութիւններ սովորաևան ևն ժողովրդական լեզուի մէջ. հմմտ. Պօլսի ար-դի հայ ժողովրդական բարբառով՝ քաքի քիւրէք (թրք. kurek. «թի», որով ամբողջը փին-թի), հարկաւորի կամ գործարանի կամ քէնէֆի (թրք. kenef «արտաքնոց») աւել (որ է «արտաքնոցի աւել»). ևն. այս ձևերը գոր-ծածւում են իբր ածական կամ մակդիր, «կեղտոտ, անպիտան, զզուելի» և նման իմաստներով։ Յատկապէս մեր փնթի բառի նազմութեան համար կարևոր է յիշել Ղրբ. փնթիփարախ «կեղտոտ, փնթի» ձևը, ուր փարախ կարող է կապուել միայն փին «աղը» բառի հետ (իբր թէ «ախոռի աղբի թի»)։-Աճ.

ՆՀԲ ուզում է հանել փին բառից։ Bugge, Btrg. 33, 75 յն. πίνος, πιναρδς բառերի հետ։ Մառ, Արաքս 1890 ա, էջ 109 վրաց. փինթի ձևի հետ՝ կցում է հյ. պիղծ, բիծ բառերին և բոլորը դը-նում է սեմականից։


*Փուճ

Etymologies (3) · Adjarian

«րատարկ, սին, պարապ» Ադամ. 136, որ և փուչ Տաթև. հարց. 276. Ադամ. 137, 265, Առաք. պտմ. 438, որից փչացնել Ադամ. 265. փուչ փուչ «մէջը ծակոտկէն» Առաք. լծ. սահմ։ 639։ Նոր գրականում արև-մտեանը գործածում է փուճ ձևը, արևելեանը փուչ ձևը. այսպէս նաև նրանց ածանցները՝ փճանալ կամ փչանալ ևն։

= Պրս. թթր. ❇ puč «պարապ, դատարկ, զուր. 2. անխելք, ապուշ», որից թթր. [arabic word] pučlək «դատարկութիւն», ❇ [arabic word] pué étmek «ոչնչացնել», փոխառութեամբ՝ քրդ. puc «դատարկ», փուն պու «փճացաւ, ոչըն-չացաւ» Յայտ. ժը. 16 (Չմաքօ աւ գաս զէն-կինիթի լը եէք սաաթտա փուճ պու.-զի ի միում ժամու պակասեցաւ այնչափ մեծու-թիւն քո). վրաց. უუჭა փուճա կամ უუჭი փունի «պարապ (մարդ), դատարկ (ըն-կոյզ)», φუჭება փուճեբա «վատնել, ծախսել, փճացնել, ոչնչացնել», დაუუჭვა դափունվա «փճացնել, ապականել»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. փուչ, Սչ. փուջ, Ագլ. փէչ. նոր բառ է Ջղ. փուճկար (<փուչքար) «չեչաքար». հմմտ. Առաք. լծ. սահմ. 639 Բբրև զչեչաքար փուչ փուչ է։


Օ՛ն, Օ՛ն առ, Օ՛ն առեալ

Etymologies (1) · Adjarian

Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։