Definitions containing the research արդ : 7735 Results

Թարց

prep.

without;
cf. Առանց.

Etymologies (2)

• «բացի, զատ, առանց» Երզն. մտթ. 355, որից բայական ձևով թարցել «առան-ցել», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 116։-Միևնոյն բառը գտնում ենք նաև Վեցօր, էջ 75 «Զի մին անուանեալ կոչի Պոնտոս Եւք-սինոս և միւսն Պրովպոնտինոս և Հելլեսպոն-տոս և միւսն Եգէոս և Ոնենինոս և միւս ծովն Սարդոնիկէ աշխարհի և միւսն Սիկիլիա աշ-խարհին. դարձ բազում ևս այլ անուամբ, որ անցանեն ըստ թիւ և ըստ համար մարդ-կան»։ Բայց այստեղ դարձ գրչագրական վրիպակ է, փոխանակ հանդերձ, ինչպէս ու-նին ընտիր ձեռագիրները (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 576. մանաւանդ որ թարց վերցնում է սեռական հոլով, իսկ այստեղ գործիական հոլով է, ինչպէս պահանջում է հանդերձ նա-խադրութիւնը)։-Հատուածս ունի նաև Շիր. հրտր. Պատկ. էջ 41, ուր նոյնպէս գտնում ենք հանդերձ. «Մին անուանեալ կոչի Պոն-տոս և Եւքսինոս, և միւսն Պրոպոնտոս... հանդերձ այլ ևս բազում անուամբք, որ ան-ցանե զթիւ և զհամար»։

• ՆՀԲ «որպէս թանց»։ Peterm. թէ թանց և թէ թարց դնում է դարձ բառից։ Հիւնք. թանց դնում է առանց ձևից, իսկ թարց՝ դարձ բառից։ Աճառ. Հայ. նոր բառեր. Ա. էջ 157 հիմնուելով Վեցօրէից դարձ ձևի վրայ, համարում է դառնալ, դարձ բառից, իբր թէ «դարձի՛ր, ձգէ՛, թող», ինչպէս իրօք էլ ունինք ապաթարց փխ. *ապադարձ։ Վարդանեան ՀԱ 1922, վրիպակ է միայն։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Հայերէն խաչերկաթ «թոնիրի բե-րանը դրուած խաչաձև երկաթը» գւռ. բառից փոխառեալ են Կեսարիոյ թրք. և յն. xecirget, Եւդ. թրք. գւռ. [arabic word] xäcurget, արաբ. գւռ. Սղերդի xačərget նոյն նշ. (տե՛ս Բիւր. 1898, 712, 1899, 116 և Յուշարձան, 330ա)։ Հայերէնից են նոյնպէս ռուս. кoчeprá «փու-ռի կամ հնոցի կրակը խառնելու երկաթեայ ևեռ». ուկր. kocérha, kucurha, լեհ. koczar-ga, գւռ. koczerka, kaczerka, koczerga, koc-zerha, koszor, kosior և Սպիտակ ռուսևտէնի միջոցով լիթ. kaczárga նոյն նշ.-այս բա-ռերի ծագումը Berneker, Slawisches ety-mologisches Wörterbuch, էջ 536 համարում է մութ և թերևս օտար փոխառութիւն։ Փո-խատուն է հայերէնը կա՛մ ուղղակի և կա՛մ թերևս թաթարների միջոցով։ Յատկապէս նը-կատելի է որ հյ. բառի կ ձայնը վերոյիշեալ-ների մէջ ներկայանում է թէ՛ k և թէ նորա-գոյն (արևմտեան) g հնշումով։ -Արդեօք հայերէնի՞ց է առնուած նաև կապադովկ. յս. ngáthi «հալոցից դուրս եկած մաքուր փայ-լուն երկաթ» (որ թուրքերը polát են կոչում և որից պատրաստում են հրահան, դանակ, սուր ևն). Kαρο-ίδης, Γλωτν. συγϰρ. էջ 199-200 սրա աւելի հին ձևը համարում է *αγϰάϑι և հանում է սանս. anյ «փայլիլ» արմատից։


Եփ

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.

Etymologies (1)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «եփուածք, եփելը» Վրք. հց., ո-րից՝ եփել «եփել» ՍԳր. «կերածը մարսել» Մխ. բժշ., եփոյ «ապուր» Դ. թագ. դ. 38= 40, եփոց «կերակուր» Մանդ., եփեցական Նար., եփիչ Եփր. ել., դժուարեփեաց «դժուա-րամարս» ԱԲ, խաղողեփեաց Վեցօր., կիսե-փեաց Ես. ծա. 10, հացեփեաց Ա. թագ. ո. 13, վաղեփեաց Ոսկ. մ. ա. 11, քաջեփ Պտմ աղէքս., բազմեփեաց Նար., իւղեփեաց Ա. մնաց. թ. 30. Բ. մնաց. ժզ. 14. նոր բառեր են՝ եփարան «ստամոքս» (Վարդան Յունա-նեան, Ձեռբածութիւն յերկինս, 1671, էջ 306), անեփ, սրնեփ են։


Զանակ

s.

piece, bit.

Etymologies (1)

• Նահապետեան, Բազմ. 1906, 398 ուղղում է Բուզանդի մէջ նշանակ, բայց առանց նկատի առնելու, որ նոյն բառը գործածուած է նաև Ճառընտրում։ Գ-Մ.. Բազմավէպ, 1917, էջ 6-8 ուռռում է քանակ, որին դէմ է Վարդանեան, ՀԱ, 1921, 249, որովհետև քանակ բառը ոս-կեդարեան չէ։


Զանգակ, աց

s.

bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զանգակ կամ բոժոժ (մեծը և կամ փոքրը)» ՍԳր, որից՝ զանգականի «զան-գակներ» Մագ. մեծ են, էջ 20 զանգակագանչ Նարեկ., զանգակաձայն Եղիշ. չրչր. և խա-չել., զանգակատուն Յիշատ., զանգակեալ «բոժոժներով զարդարուած» Արծր. գրւում է նաև կ տառով՝ զանկակ, զանկակաձայն ևն։ Բուն արմատն է զանգ, որ ունի Վահր. գրուած զանկ ձևով. սրանից զանգիկ կամ զանկիկ «մակալեզու, պզտիկ լեզու, լեզուակ, voile de palais» Ոսկիփ.։ Արդի գրականում արե-վելեան բարբառը գործածում է զանգ, իսկ արևմտեան բարբառը՝ զանգակ։-Նոր բառեր են՝ զանգահարութիւն, զանգակաձև, զանգա-կածաղիկ (ըստ Տիրացուեան, Contributo, § 508 campanula crispa Lam. ծաղիկո)։


Զառիկ, ռկի

s.

arsenic;
*tinsel;
— կարմրագոյն, realgar, red arsenic, orpiment;
— ոսւեգոյն, orpiment.

Etymologies (1)

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] zarni, [arabic word] zarna, որից փոխառեալ են ասոր. [arabic word] zarnīka (Brockelmann, 99բ), արաբ. [arabic word] zarnīq, [arabic word] zarnīx, թրք. [arabic word] ︎ zərnəq, աղաւ. zərnəx, չաղաթ. [arabic word] zirnek, քրդ. [arabic word] zernik ևն, բոլորն էլ «մկնդեղ» նշանակութեամբ։ Իրանեանից է փոխառեալ նաև յն. ἀρσενιϰόν, որ արդէն Արիստոտել յիշում է և որ ժողովրդական ոս-տուգաբանութեամբ մօտեցրած է αρσενιϰός կամ άρρενιϰός «արու, արական» բառին (տե՛ս Schrader, Reallexicon, Հիւբշ. IF, le. 457 և Boisacq, 83). յունարէնից էլ փո-խառեալ են լտ. arsenicum, ֆրանս. arsénic ևն։ Փոխառեալ բառերը երևան են հանում միջին պրս. *zarnīk ձևը, որի աւելի հինն էր հպրս. *zarniya-, կազմուած zar-«դեղին» արմատից. հմմտ. զնդ. zaranya-«ոսկի. ոս-կեայ», zairi-«դեղին, ոսկեգոյն», պրս. zar, zarr «ոսկի», zarrīn «ոսկեղէն». որով զառիկ բուն նշանակում է «ոսկեգոյն դեղին»։ Հայե-րէն բառը ծագած է երկրորդական *zarrik ձևից, որ յառաջացած է անշուշտ պրս. *zar-nik-իզ, n բաղաձայնը նախորդ r-ի հետ նոյ-նացնելով։-Հիւբշ. 149։


Զատիկ, տկի

s.

Easter;
— Հրէից, the Passover;
գառն զատիկ, paschal lamb;
խթումն զատիկ, Easter Eve.

Etymologies (1)

• Հներից Անան. Շիրակացի (հրտր. Պատկանեան, էջ 22) մեկնում է. «Ա-նուանի զատիկ Տեառն, այսինքն զա-տուցեալ յամենայն հեթանոսականաց և հրէականաց տօնից»։ Ճառընտիրն ունի. «Զատիկն ըստ եբրայեցւոցն (պասեք) անցարան. իսկ ըստ Հայոց լեզուիս՝ ա-զատութիւն ի չարչարանաց»։ Այսպէս և Տաթև. ձմ. ճխբ. «Ջատիկն ազատու-թիւն թարգմանի», Բրս. մրկ. 348 «Չա-տիկն թարգմանի անցք»։ Ըստ այսմ ՀՀԲ զատումն բառից. Աւետիքեան, Մեկն. Թղ. Պօղ. Գ. 288 «Ի զատանելոյ առեալ, բացատրի զատումն և ելումն իսրայէ-լացւոց յԵգիպտոսէ»։ ՆՀԲ զատումն կամ ազատութիւն, որ և վրաց. զատիկի։ Տէրվ. Նախալ. 80 գանել, զենուլ, պրս-zadan, հպրս. jan, սանս. han ձևերի հետ՝ հնխ. gha, ghan «զարնել, վիրա-ւորել» արմատից. ըստ այսմ զատիկ բուն նշանակում է «զենումն»։ Հիւնք-պրս. zadagi, zadiš «զենումն, հարուած, սատակումն»։ Ալիշան, Հին հաւ. էջ 315 վրաց. զադեն, եգիպտ. Սադի, հնդ. Սա-դի աստուածների և յն. Զեթէս, հլ. Սա-թենիկ անունների հետ. յիշում է նաև Չատիկ «չաստուած արդարութեան յԱ-րևելս»։ Կուրտիկեան, Մասիս, թ. 130 սանս. սքատ «ուտել», արաբ. զատ «աա-շար» բառերի հետ։ Քննասէր, Սրաց։ Հիւանդանոցի, 1905, էջ 340 հին հեթա-նոսական մի տօն է համարում, որ գի-շերահաւասարին, այն է եղանակների


Երաստ, ից

s.

assembly, company.

Etymologies (2)

• = Պհլ. *rast, որ հաստատում է պրս. [arabic word] ︎ rast «դաս, խումբ», որից էլ [arabic word] rasta «վաճառատեղի, ուր լինի տուրևառութիւն. 2. արահետ կամ արքունի ճանապարհ. 3. դաս կամ շարիշար կարգումն». նոյնի արաբա-ցեալ ձևն է [arabic word] razdaq «դաս կամ կարո. գոր օրինակ մարդիկ առընթեր իրերաց կա-ցեալք. և ծառք կարգաւ շարիշար տնկեալք. որ և յայլ նման իրս ի գործ ածի»։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յե-տոյ Պատկ. Maтep. I, 15 և Հիւնք. -Bugge, Beitr. 30-31 -ստ մասնի-կով ger կամ gr արմատից. հմմտ. յն. ἀγείρω «հաւաքել», ἀγορά «շուկայ, հ--ւաքոյթ», սանս. gráma «գիւղ»։ Müller, WZKM, 8, 273 պհլ. ❇ և պոս. [arabic word] arš(?) «խումբ մարդկան»։ Patrubánv. ՀԱ, 1908, էջ 25 հբգ. rasta «դադար», հիռլ. arus «բնակարան» բա-ռերի հետ՝ իբրև բնիկ հայ։


Երեկ

s.

eve, even, evening, afternoon;
the evening star;
west;
ընդ —ս, առ —ս, about or towards evening, at the close of day;
յ—ս կոյս, towards evening;
to the west;
զօրն ց—, from morning till night;
դարձաւ օրն յերեկս, the daylight fades, the day wanes, the day is going down;
որպէս or իբրեւ յ—ն եւ յեռանդն, as heretofore;
ընդ —ս է, it grows late;
cf. Երէկ.

Etymologies (1)

• «երեկոյ, իրիկուն» Յոբ. է. 4, «ա-րևմուտք» Փիլ. լին., «գիշերավար» Պիսիդ. (գրուած նաև երեակ Լաստ. Վրք. հց.), որից ընդ երեկս, յերեկս, առ երեկս ՍԳր., երեկա-նալ (գրուած նաև երիկանալ, երիկանիլ) «գի-շերը մի տեղ մնալ, գիշերել» Գ. մաև է. 12 Ոսկ. բ. կոր. «մինչև երեկոյ մնալ» Ես. ե. 11, երեկոյ, ի հլ. «իրիկուն» ՍԳր., Վեցօր. (գրուած նաև երիկուն Ղևտ. զ. 20. Ոսկ. մ. բ. 10, երեկուն Վեցօր. էջ 65. Ոսկ. ճառք 471. եղիշ. ը. էջ 115. Յհ.. իմ. Փիլ. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 55 (=հրտր. Շահն. էջ 168 յերեկոյն), երեկոյն Մաշկ.). երեկոյանալ Մրկ. ժա. 11, երեկոյի, երեկոյին ՍԳր., երեկոր Ոսկ. հռովմ. 165, երեկորեայ ՍԳր., երեկորի Երեմ. գ. 4. Եփր. ա. տիմ. Ոսկ. բ. տիմ. բ., երեկորին ՍԳր., երեկորնեայ «արևմտեան» Վեցօր., ե-րենօթք «գիշերը մնալը» Ագաթ., երեկօթոց «անկողին» Կոչ. 18 (ըստ Վարդանեան, ՀԱ, 1922, 578), երեկոյթ (նոր բառ), երեկօրի Վե-ցօր., ցերեկ (կամ ցերեակ) «առաւօտից մին-չև երեկոյ եղած մասը» (հմմտ. ցայգ «գիշեր, գիշերուանից մինչև առաւօտ եղած մասը») Սգր. Եզն., ցերեկութիւն Կոչ. 262. Ոսկ. մտթ. և ա. տիմ. (ռամկաձև գրուած է ցորեկ Սե-բեր.), ցերեկոյթ (նոր բառ) ևն։


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ հնխ. erth արմատից. այս արմատի erdh-ձևն է ցոյց տալիս յն. ἔոχοραι «գալ», որ ըստ Wackernagel, Deh-nungsgesetz, 3, ներկայացնում է հնագոյն ἔοϑ-σϰοτμαι ձևը. (սակայն Walde, 547 և Boisacq, 287 չեն ընդունում և նախաձևը հա-մառում են *εσ-σϰο-μαι =սանս. rčchátī «հանդիպիլ, հասնիլ», պրս. [arabic word] rasad «հասնիլ»). յն. ἐρχτμαι բառը Pokorniy, 1, 137 դնում է er-sk'o նախաձևից, որ է հնխ.er-«շարժիլ» արմատից՝ sk'o ներկայաձևով։ Յոյն բառի վրայ առանձին մի յօդուած ունի Meillet, MSL 23, 249-258 (հայերէնի վրայ ւատկապէս էջ 255), ուր պահելով և հաս-տատելով երթ = ἔρχομαι կապակցութիւնը, յոյն բառը մեկնում է ἐր-χο-μαι կազմուած չ աճականով, բայց ոչ թէ er-«նետուիլ» ար-մատից, այլ ser-«երթալ, շարժիլ», որից նաև ἔρτο, որ «գնալ» նշանակութեամբ ունի արդեն Հոմերոս։ Հմմտ. նաև ալբան. erδa «եկայ», որ փոխառեալ vin՛ «գալ» բայի կա-տարեալն է։-Հիւբշ. IF, Anz. 10, 47։


Երիթ, աց

s.

wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։


Զեղջ, զղջի

s. adj.

regret, compunction, penitence;
remorse;
repentant, contrite;
— լինել մտաց ուրուք, to scruple;
to have qualms of conscience, to be smitten with remorse;
— լինել ումեք, — ապաշաւ անկանիլ ի միտս, զղջի ունել զոք, ի — գալ, հարկանիլ, ի — ապաշաւանաց գալ, ընդունել, to repent, to afflict one's conscience;
ի — ածել, — բերել, to cause to repent, to reform;
որպիսի՜ — կալցի զմեզ, how we shall repent!

Etymologies (1)

• ԳՒՌ.-Խրբ. զըխջ'ալ, Ախց. Ոզմ. Ռ. Սլմ. Սչ. Տիգ. զըխչալ, Երև. զղճալ, Մշ. զխճալ, Մկ. զղճmլ։-Նոր նշանակութեամբ են Կր. զէխճի գալ «գթալ, կարեկցիլ, խղճալ», Ղրբ. զխճալ, Շմ. զէխճը գալ, զէխճրվիլ «զզուիլ», Տփ. զիխճ «գէշ, չար, տգեղ».-էնկիւրիի թրքախօս հայերը գիտեն zəxcum suyu «արցունք» (բուն նշանակում է «զղջման ջուր», տճկ. su «ջուր» բառից. Բիւր. 1898 էջ 789)։ Նոյն բա՞ռն է արդեօք նաև՝


Զեն

cf. Զոհ.

Etymologies (2)

• «զոհ». մէկ անգամ ունի Մծբ. 27 ըստ մէկ ձեռագրի (որ Վարդանեան, ՀԱ, 1914, 124 ասորի բնագրի և միւս հայ ձեռագրերի համեմատ ուղղում է եզն), որից՝ զենուլ «ա-նասունը կտրել, մորթել, զոհել» ՍԳր., զե-նումն Ղևտ. ժե. 5. Սղ. խգ. 22, զենլի «մա-տաղացու» ՍԳր., զենագործութիւն Փիլ. ի-մաստն., զենածոյ Կանոն., զենարան Խոր. Փիլ. բագն., զենել Անան. յհ. մկ. Վրք. հց., անզեն Փիլ. ել., անզենլի Ածաբ. ծն., գառ-նազեն Անյ. բրձր. Թէոդ. խչ., մարդազեն Ոսկ. եփես., մշտազեն ԱԲ, հայզեն «հայա-մորթ» Տաթև. տճկ.։

• = Փոխառեալ է իրան. *zуān կամ *ziyān հոմանիշ մի ձևից, որ չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. ož yān «զոհ» (Gauthiot, Gram. sogd. էջ 72). հմմտ. զնդ. zуāna=պհլ. ziyān>հյ. զեան «վնաս», գւռ. և բարդութեանց մէջ՝ զեն-. ինչ. զենարար ևն։-Աճ.


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

Etymologies (2)

• ՆՀԲ թելադիր բառը մեկնում է «գու-ցե հիւսիչ թելոց բանից կամ տեղեկա-ցուցիչ, իբր տեղադիր կամ լծ. յն. ϑελη-cήρ «մեղմիչ, ամոքիչ»։-Թել բառը Մորթման ZDMG 22, 80 ցեղակից է հա-մարում թրք. tel բառին, որ ընդունում է նաև Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 90-91. Scheftelovitz BВ 29, 69 թրք. tel բառից։ Müller տե՛ս թեռ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 234 թել դնում է հնխ. tenslo-ձևից. հմմտ. սանս. tanti «թել», իռլ. tét «լար», կիմր. tant «թել», լտ. tēlum «թելերը ձգտել, լարել»։ Սր-րանց վրայ կարող ենք աւելացնել յն. ταινία «երիզ, ժապաւէն», τένων «նե-արդ», սանս. tāna-«թել, դերձան», լիթ. tiñklas «ցանց» ևն, որոնք ծագում են հնխ. ten-«լարել, քաշել» պարզական արմատի զանազան աճումներից (տե՛ս

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Թելակ, աց

s.

oar;
rudder.

Etymologies (1)

• -Թերևս պէտք է կարդալ թևակ՝ ըստ ՆՀԲ։


Թելակալ, աց

s.

agent, bailiff, proctor, manager, saving man.

Etymologies (1)

• = Բարդուած է *թել «գործ, պաշտօն» ան-ծանօթ բառից-+ կալ։


Թեղ

s.

a heap of unwinnowed grain.

Etymologies (1)

• ԳՒՌ-Աւ. Մշ. Ոզմ. Սլմ. Վն. թեղ, Երև. խտջ. Մկ. թէղ «կամնած, բայց դեռ յարղը չմաքրած ցորենի դէզ». (Խտջ. թէղ է կոչւում նաև մանելու պատրաստ մաքուր բըդի դէզը). նոյնից ունինք թեղ տալ «յարդը կալի մէջ-տեղը հաւաքել», թեղը հանել Բիւթ. «երնել», թեղել «կամնած ցորենը դիզեւ»։


Թեմ, ի

s.

diocese, bishopric;
episcopal revenues.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. մինգր. ինգիլ. თემი թեմի, սվան. თემ թեմ «գաւառ, ժողովուրդ», վրաց. სათემო սաթեմո «գաւառական, թեմական». գնչ. tem «մարդիկ, բազմութիւն»։ Կովկա-սեան ձևերը հայերէնի միջոցով են՝ վերջա-տառի պատճառաւ, ուղղակի յունարէնից լի-նելու դէպքում սպասելի էր աւելի *թեմա-Գնչ. ձևը չի կարող ծագած լինել պրս. tan «մարմին, անձ» բառից, ինչպէս կարծում է Paspati, նշանակութեանց տարբերութեան պատճառաւ։-Հայերէնից է կազմուած նաև I. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ թէմ. ինչ. «Նա՛ լը սէր թէման պը հիւքմ քըրընէ» (Մի՛ իբրև տիրելով վիճակացն). Ա. պետ. ե. 3։ Ուտ. t'em «թեմ», t'emakan «թեմական»։


Թերափ

s.

household gods, the penates.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թերափիմ

s.

cf. Թերափ.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թերիակէ

cf. Թիւրակէ.

Etymologies (1)

• = Յն. ϑηριαϰή «անդեղայ, դեղթափ», որ ձառում է ϑηρίον «գազան» բառից և նշանա-կում է բուն «գազանական». -յոյնից փոխա-ռեալ են լտ. theriaca, հֆրանս. triacle, ֆրանս. thériaque, գերմ. Theriak, սպան, atriaca, լեհ. tyrjaka, ռուս. тepiáкъ, ասոր. [arabic word] ︎ teryaqē, պրս. թրք. [arabic word] tiryāk, արաբ. [arabic word] tiryāq ևն։ Պրս. բառը երկու իմաստով է. առաջին իմաստն է «մի տեսակ դեղթափ, որ կազմւում է ծովային սոխի, զմուռսի, կինամոնի, քրքումի, ափիոնի, մեղ-րի, գինիի, բևեկնի և իժի մսի խառնուրդով» (Будaговъ I, 353). սրա համար է որ Եզնիկ, էջ 63 գրում է. «Ջի՞նչ չար քան զօձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց, որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հա-սուցեալ և անդէն բուժէ»։-Երկրորդ իմաս-տըն է «ափիոն». այս իմաստով և այս ձևից են մեր էլ յետնադարեան ձևերը։-Հիւբշ 350։


Գուլ

adj.

blunt, dull.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։


Գուղձն

cf. Գուղձ.

Etymologies (2)

• , ն հլ. (-ան, -ամբ, -ունք) «հողի կոշտ, հողի խոշոր կտոր» Փիլ. ժ. բան. Վրդն. Թուոց. Վստկ. 27, 39. գրուած է նաև գուղ-ցըն Վստկ., քուց Վստկ., կունձն Օրբել. հրտբ. Էմ. էջ 23, կունծն Վրդն. սղ. ճխ. էջ 476, գուղձ Վստկ.-(ՓԲ ունի նաև կունձ, ո հլ, «դալարաւէտ վայր հովանացեալ ծառովք», որ անշուշտ թիւրիմացութեան արդիւնք է)։

• ԳՒՌ.-Զթ. գ'օխձ՝, Խրբ. գ'ունցխ, Երև. կունձղ (Պռօշեան, Սօս և Վարդիթեր, ա. տպ. էջ 40). բոլորն էլ նոյն նշ.-Յ. Ալլահվէր-տեան, Ուլնիա կամ Զէյթուն, էջ 182 ունի գուղձ Զթ. «գունտ, գնտակ ծոպաձև», ՆՀԲ (հտ. Բ, էջ 1064բ) կունծնուտ «գուղձ», Բառ. երեմ. էջ 198 կունծ «ճիմ»։ Նո՞յն են Հմշ. կունձ «կոյտ, դէզ», կունձալ «հողի կոշտ, ևւմորի գունդ»։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

Etymologies (3)

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։

• Ft. clym. 141 գումար=լտ. summare. Bugge, KZ, 32, 36 գում, գումար կը-ցում է յն. όμός «նոյն», ὄμοῦ «միասին», ὄμόω «միացնել», ὄμιλος «հաւաքոյթ. բանակ» ևն բառերին, գ յաւելուածով։ Müller, WZKM, 9, 295 վերի իրանե-ան ձևերին ավելացնում է հսլ. gumino «կալ»? Պասմաճեան, Բիւր. 1899, 686 ասուր. գիմիր «լրացնել, վերջացնել» բառի հետ։ Մեր մէջ ոմանք կարծած են թէ բառիս արմատն է գում, որից ածանցւած է գում-ար՝ ար մասնիկով. ինչ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել ևն. սրա դէմ է գրում Տերվ. Մասիս Κ 3161 1882 թ. ապրիլ 16 (մանրամասն տե՛ս Գամապետ)։ Karst, Յուշարձ. 400 ա-սուռ. gamru «կատարեալ, ամբողջ» gimru «համագումար», gammaru «ամ-բողջական», 423 չաղաթ. kób «շատ». օւմ. köpúr «խումբ», gubre «դէզ», ույ-գուր. komar «կծիկ»։ Վարդանեան, ՀԱ, 1921, 245 Զգոնի գումարիլ «բնակիլ» նշանակութիւնը չկարենալով կցել միւս-ների հետ՝ այս ձևը համարում է բուո-ոովին անջատ բառ և հանում է ասորի բնադրի ❇ 'əmar «բնակիլ» (=ա-րաբ. [arabic word] omr «կեանք») ձևից (տառա-դարձութիւնը չի թողնում սակալն ա-նել մի այսպիսի ենթադրութիւն)։-Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ǰamra «մարդկանց խումբ», [arabic word] tajmīr «հաւաքել, դիզել», [syriac word] lamr «մարդոց հաւաքուիլը», [arabic word] ijmār «հա-ւաքուիլ. 2. արագ քայլել. 3. ընդհա-նուր գումարը հաշուել», [arabic word] ǰamār «համագումար, ամբողջ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 801-803)։ ՒԻՌ.-Առաջին նշանակութիւնները կո-+ են ամէն տեղ. արևմտեան հայոց մէջ

• դպրոցների միջոցով վերակենդանացած է քումար. քումարէլ (թուաբանական գործոռս-թիւնը)։ Թանկագին մնացորդ է Ննխ. գու-մարիլ «հաւի ամփոփուիլ, կուչ գալ նստիլը. 2. փխբ. (մարդոց համար) վարանիլ, ան-ճրրկիլ, շշկլուիլ»։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

Etymologies (1)

• նալ», հյ. ջանալ և սանս. կունա «ոյժ, ռօրութիւն»։ Չուբինով համեմատում է վրաց. գոնի, թուշ. գոն «բանականու-թիւն, ծանօթութիւն»։ Հիւնք. քուն բա-ռից։-Թիրեաքեան, Հայ-երան. ուսու-մըն. էջ 141 պհլ. kūnišn «գործ» բառի հետ։ Petersson. KZ, 47, 255 սանս. vánati «ցանկալ, սիրել, շահել, ձեռք բերել», հիսլ. vinna «աշխատիլ, շահիլ, նուաճել», անգսք. winnan «կռուել, շա-հիլ», հբգ. winna «կռիւ», wān «յոյս» ևն բառերի հետ։ [Գուն. գործածուած է նորագիւտ կեղծ Շապհոյ Բագրատունւոյ Պատմութեան մէջ, էջ 63 «Հեծի՛ր, որդեակ Դերէն, ինչի՞ գուն ես» -հասարակ ձեռագրական սխալ է և պէտք է կարդալ քուն «քնած, քնացած»։ Հմմտ. նոյն ձեռագրի մէջ այլուր գրուած գնար՝ փոխանակ քնար։


Գռեհ, ից, աց

s.

street, road.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (նաև ի հլ. ինչպէս ցոյց է տալիս սեռ. գռեհից՝ Եփր. թագ. 408) «փո-ղոց, հասարակաց ճամբայ» Սղ. ժե. 43. Ոսկ. յհ. Վեցօր. 86. Փիլ. նխ. բ. 116. Ճառընտ. Բրս. պհ., որից՝ գռեհիկ «ռամիկ, հասարակ դասակարգի մարդ, գեղջուկ» (ինչպէս կայ հիմայ փողոցային բառը) Գծ. ժէ. 5. Ոսկ. մ. ա. 20. Վրք. հց., գռեհօրէն «ռամկաբար» Մագ., գռեհիք «գռեհիկներ» Արծր. դ. 11, գռեհկութիւն, գռեհկաբար (նոր գրականի մէջ)։ Նոյնը գրուած է նաև գռեահ «ռամիկ, գռեհիկ» Արծր. դ. 5, 11, գռոհ «փողոց» Լմբ. սղ. ժե., գռեհ «աղբ, ցեխ» Բենիկ. որ և գռիհ Նար., գռեխ Առաք. ատմ. 233.


Գրամար

s.

penny-weight;
scruple.

Etymologies (1)

• = Յն. γραμμάριον «'1/շ։ ունկիի ծանրու-թիւն, որ է մէկ գրամ». ծագում է յն. γράμμα հոմանիշից, որ բուն նշանակում է «գիր», բայց ստացել է այս նշանակութիւնո՝ սխալ ստուգաբանութեամբ՝ լտ. scripulum «գրամ» բառը յառաջացած կարծելով soribo «գրել» բայից։ Տարածուած է բոլոր լեզունե-րի մէջ gram ձևով, ինչպէս և արդի հայերէ-նում՝ արևմտեան տառադարձութեամբ կր-րամ. արևելեան տառադարձութեամբ գրամ ձևով։-Հիւբշ. 345։


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «հագուստի վիզը. հա-գուստի եզրերը՝ վզի, լանջքի և քղանցքների վրայ» Ել. իր. 32, լթ. 21. Սղ. ճլբ. 2, «ուսա-նոց, վակաս» Փիլ. ել. և Լծ. փիլ. որ և գրա-պտնակ «քահանայապետի վակասը» Փիլ. ել. յետնաբար ունինք գրապան «դրպան, ջէբ» Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 110, Սամ. անեց. էջ 79, գրապանակ «ջէբ» Յայսմ. և վերջա-պէս գրպան «ջէբ» Բժշ.։ Արդի գրականում ընդունուած է միայն գրպան «ջէբ», որից շի-նուած են՝ գրպանակ, ծոցագրպան, գրպանել, գրպանահատ։-Ըստ իս նոյն բառն է նաև գրապանակ «հմայեակ, կախարդական գիր» Մտթ. իգ. 5, որի մասին տե՛ս մի քիչ ցած-ըըյմ։


Գրգիռ

s.

defiance, provocation, challenge, incitement, impulse, instigation, inducement, solicitation, suggestion, temptation, allurement, stimulation, motive.

Etymologies (1)

• «երգել, գովել», աֆղան. gharédal «ո-րոտալ», օսս. ghar «ձալն» բառերի հետ։ Canini, Et. etym. էջ 12 սանս, gara «թոյն», թրք. aγrə «ցաւ», հյ. խլել, խարխլել ևն բառերի հետ է կցում։ Հիւնք. քրքուիլ բառից։ Սանտալճեան Բազմ. 1904, էջ 499 լծ. թըթրել։ Թի-րեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. girgir «մարդամօտիկ», արմատը gir «մտնել»։


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

Etymologies (1)

• = Բարդուած է ըստ իս գաւ+տի բառերից երկրորդն է տի «կապ», որ հնխ. dē-«կա-պել» արմատից է (տե՛ս տի) և գտնւում է նաև սամետի, կալոտի, ոռտէն, վզտա (<վզտի), կամնտայ, բերանտայ «բերանա-կապ արջառոց ի կասուլն, առ չուտելոյ զցո-րեան» (Քաջունի, հտ. Գ. էջ 36), լամտա «չուանեայ կանթ կողովոց» (Քաջունի. հտ. Դ 88) բառերի մէջ. անծանոթ է գաւ, որ պիտի նշանակէր «մէջք». հմմտ. գւռ. մէջկապ «գօ-տի»։-Աճ.


Դալ

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ննխ. Ջղ. Տփ. դալ, Ալշ. Ախց. Երև. Խտջ. Կր. Մշ. Սեբ. դալ, Հմշ. տալ, Ոզմ. դ'mլ, Մկ. Վն. տmլ, (իսկ Բլ. դ'ալ «եփուած դալ»)։-Տարբեր է Ռ. թալ «անհամ, ջրալի (կաթ)», որ գալիս է գւռ. թալ «անիւղ, ամ-պակ» բառից և ըստ այսմ ասւում է նաև թալ միս։-Նոր բառ է դալենի «պանրի մա-կարդ»։


Դալապր

s.

sabre, sword.

Etymologies (2)

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

• = Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։


Դակու, աց

s.

adze, axe.

Etymologies (2)

• ՆՀԲ լծ. պրս. [arabic word] dahra «յօտոց»։ Pictet, 2, 129 դնում է tagur ձևիզ։ Ուղիղ մեկնեց Lidén, Arm. Stud. 55։ Karst, Յուշարձան, 419 թաթար. tak, tek, չաղաթ. tog-, tokramak, օսմ. doγramak «ջարդել, կտրտել»։ Pictet բ. տպ. Բ. 171 ո՛չ թէ tagur ձևից, այլ հյ. դակու գրում է tagur և կցում է սանս. takšanī, զնդ. taša, յն. τυχός, հբգ. dehsa «կացին» ևն բառերին։

• ԳՒՌ.-Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուա-զական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։


Դահ

adj.

hard, old, ancient.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Կր. Սեբ. դ'ահ, Ալշ. դ'այ, Մշ. դ'ա. Երև. Ջղ. դ'ախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmխ. Զթ. դ'օհ, դ'ոհ, բացի սրանցից դահ բառը ու-նին նաև Դվ. Խն. Խ. Խտջ. Հմշ. «հին, օթեկ, քարթու, ծեր (միս, անասուն, մարդ), տըն-մընայ (աղջիկ) ևն», Ակն. «կարծր, կոշտ» նշանակութեամբ. նոյն իսկ թրքախօս Այն, դահ «խաղողին այն հատիկները, որ շուտ են հասնում ու թառամում ողկոյզի վրայ»։


Դահիճ, հճաց

s.

hangman, executioner;
attendant;
torturer.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Երև. Կր. դ'ահիճ, Պլ. դահիջ, Սեբ. դ'ահիջ, Խրբ. Մշ. դ'աիջ, Ռ. թահիջ, Ասլ. դ'ահիջ, դ'ահիժ, Մկ. տmխիճ, Ոզմ. դ'mխէսճ. Սլմ. տmյիջկ, որոնք բոլորն էլ գործածւում են իբր ածական և նշանակում են «անգութ, դաժան, չար բնութեամբ մարդ»։


Դահլիճ, լճի

s.

closet;
hall;
portico;
gallery, corridor.

Etymologies (1)

• -Ոհ, dahlré «սրահ», որ գալիս է հպրս. duvarϑi. «դռան առաջ սիւնազարդ պատշգամ» բառից. սա էլ ծագած պիտի լի-նի duvar «դուռ» բառից, թէև ϑi մասնիկն այլուստ ծանօթ չէ (Bartholomae 766).--ըϑ-> -hl-ձայնափոխութիւնը հարաւային պարսկերէնին յատուկ լինելով՝ dahlīč ձևն էլ հարաւային պարսկերէնին էր յատուկ. հարաւից փոխ առին հիւսիսայինները և այս տեղից էլ անցաւ հայոց. հմմտ. պրս. [arabic word] dahlīz, drhlīz «միջոց ընդ մէջ տանն և դրանն, որ թէ յարկեալ իցէ և թէ ոչ, նաև միջոցն երկուց դրանց»։ Պարսկերէնից են փոխառեալ նաև աֆղան. dahlīǰ, dahlīz «պատշգամ, սեամ», քրդ. [arabic word] dehliz «շէն-քի մուտքը», ասոր. [arabic word] dahlīz, արաբ. [arabic word] dahlīz «տան և դռան մէջտեղը» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 176)։-Հիւբշ. 133։


Դամոն, ի

s.

prune, damson, damask plum.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։


Դայլ

s.

the first milk of a cow, colostrum.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ննխ. Ջղ. Տփ. դալ, Ալշ. Ախց. Երև. Խտջ. Կր. Մշ. Սեբ. դալ, Հմշ. տալ, Ոզմ. դ'mլ, Մկ. Վն. տmլ, (իսկ Բլ. դ'ալ «եփուած դալ»)։-Տարբեր է Ռ. թալ «անհամ, ջրալի (կաթ)», որ գալիս է գւռ. թալ «անիւղ, ամ-պակ» բառից և ըստ այսմ ասւում է նաև թալ միս։-Նոր բառ է դալենի «պանրի մա-կարդ»։


Դանդան

s.

tooth, notch.

Etymologies (1)

• = Պհլ. dandān, պրս. [arabic word] dandān, քրդ. didān, բելուճ. dantān, օսս. dándág, զնդ. -dantānō (պահուած միայն vīmito dantānō բարդի մէջ). սանս. dánta-«ա-տամ» (Horn, § 574). այս բոլորը նոյն ծագումն ունին, ինչ որ հյ. ատամն (տե՛ս անդ)։-Հիւբշ. 134։


Դանդանաւանդ, աց, ից

s.

bit, curb;
bridle;
gag.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 572։ Նոյնը նաև Տէրվ. Մասիս, 1882, օգ' 5, Լեղու, էջ 153, Նախալ. էջ 86։-Patrubá-ny, ՀԱ, 1908, 152 կարդալով գանգա-նաւանդ՝ կցում է գոթ. gaggan «երթալ» և bindan «կապել» բառերին։


Դանկ

cf. Դանգ.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար ո հլ.) «մի փոքր կշիռ, և դիրհամ» Եփր. փես. 426. Շեր. էջ 27, Վրդն. ել., «հների փոքրա-գոյն դրամը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 12. Վրք. հց. ո-հով ասում են դանկի միոյ, երկուց կամ երից «մէկ փարանոց, կոպեկանոց, չնչին, դուզնա-քեայ» Եփր. աղ. և յղ. գող. Ոսկ. մ. բ. 12, որից՝ դանգաշահութիւն «դրամ շահիլը» Սարկ. քհ., դանգարժեայ «մէկ փարանոց» Եփր. մրգ. 353, երեքդանգեան «երեք կոպէ-կանոց, անարժէք (մարդ)» Ոսկ. մ. գ. էջ 122, դանգեկէս «կէս փարանոց» ԱԲ, վեցդան-գեան «վեց դանգ կշռող կամ արժող» Խոր. աշխ.։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

Etymologies (1)

• , ն հլ,(-շին, -շամբ, -շինք, -շանց) «եռևուսի միջև դրուած պայման, համա-ձայնութիւն», որ բառիս նախնական նշանա-կութիւնն է, ՍԳր. Փիլ. Խոր., «հաւատու հան-գանակ» Մաքս. եկեղ. Լմբ. պտրգ., որից ղաշնակ «եղանակ, կերպ, պայման» Ոսկ. մ. բ. 28, դաշնաւոր ՍԳր. Եւս. քր. Եզն. դաշնադիր Ասող. գ. 24, դաշնակից 33 իմ., դաշնաւեր Զքր. սարկ. Բ. 34, դաշ-նատառ Հաւաք. 49 (նորագիւտ բառ)։-Նախնական «պայման, համաձայնութիւն» նշանակութիւնը յետին հեղինակների մօտ դարձած է նաև «խազերի լաւ համաձայնու-թիւն, յարմարութիւն ձայնից արուեստակա-նագ, ներդաշնակութիւն». այս իմաստով ու-նինք՝ դաշն Պղատ. օրին., դաշնակապէս Փիլ., դաշնակաւոր, դաշնակել, դաշնակումն, դաշ-նաւոր, ներդաշնակ ևն Փիլ. Լմբ. Նչ. քեր. Երզն. քեր. Պիտ. ևն։ Աւելի յետոյ՝ դաշն փո-խաբերաբար ստացել է «մեղմով, մեղմիկ, հանդարտ, կամացուկ» նշանակութիւնը. այսպէս՝ Վրք. հց., որից դաշնաւորութիւն «մեղմելը, չափաւորելը» Յհ. կաթ.։ Այս ար-մատին է պատկանում նաև գագաթնադաշն «գագաթը անզարդ սաղաւարտ» Մաշտ.։ Նոր գրականին յատուկ բառեր են՝ դաշնակ կամ դաշնամուր (երաժշտական գործիք), դաշնա-կահար, ձեռնադաշնակ, քաղցրադաշնակ. մելադաշնակ, աններդաշնակ, դաշնակցու-թիւն, դաշնակցիլ, դաշնակցական, դաշնա-գիր, դաշնադրութիւն ևն


Դաշոյն, շունի

s.

sabre, cutlass;
hanger, poniard.

Etymologies (1)

• «եոեսայրի կարճ սուր» Յուդթ. ժգ. 8. ժզ. 11. գրուած դարշոյն Եփր. դտ. 345, որից դարշունակալ «սուսերաւոր» Մծբ. 385։ Արդի գրականի մէջ գործածական է մի-այն առաջին ձևը, որից դաշունահար։


Դաշտ, աց

s.

field, country, soil, heath, fallow ground, plain;
Եղիսեան —ք, Elysian fields;
Արիսեան —ք, field of Mars.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (ի հլ. են ցոյց տալիս գրծ. դաշտիւ Ա. մակ. ժ. 78 և դաշտիւք Ա. մակ. ղ. 40) «ընդարձակ և հարթ բացավայր» ՍԳր. Ագաթ., «սենեակի զարդարուն կամ ծաղկանկար յատակը» Ոսկ. հռովմ. 114, ո-րից՝ դաշտանալ «հարթուիլ, խոնարհիլ» Սղ. հգ. 8. Ագաթ. Եղիշ., դաշտագետին Ա. մակ, գ. 40, դաշտական ՍԳր. Ագաթ., դաշտակողմն Յուդթ. ժե. 3. Եփր. ծն., դաշտաձև Ագաթ. Եփր. յես., դաշտամուխ լինել «դաշտ երթալ» Ա. մակ. ժզ. 5, դաշտային ՍԳր, դաշտավայր Դատ. ա. 9. Բ. թագ. իգ. 31, դաշտաւոր «վայրի» (օր. եղջերու դաշտաւոր) Եփր. յոբ. ՀԱ, 1912, 671 (նորագիւտ բառ), դաշտել «կործանել, հողին հաւասարեցնել» Եփր. թգ. 405, դաշտխօս «դատարկաբան» Մանդ. էջ 217 (նորագիւտ բառ. շինուած է ընդվայրա-խօս բառի նմանութեամբ), լեռնադաշտ Ե-ղիշ., ձորադաշտակ Յհ. կաթ. ևն։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhon-ձևից, սրա ամենամոտիկ ժառանգներն են լիթ. duona «հաց» և լեթթ. duōna «հացի կտոր», որոնց նախաձևը Trautmann, 58 դնում է döná-«հաց»։ Երկրորդ գծի վրայ՝ սրանո հետ հա-մեմատւում՝ են սանս. dhānás «հառահա-տիկ, ցորեն», dhānyá-«արմտիք», պհլ. dān, պրս. [arabic word] dān կամ [arabic word] dāna «հա-տիկ, հատ, ընդէղեն» (որից փոխառեալ են հյ. գւռ. դան «ցորենի հատիկ, աղուն», վրաց. დანა դանա «հատիկ, հատ», արաբ. [arabic word] danaǰ, քրդ. dané, թրք. dane, tane), բելուճ. dān, dānag, աֆղան, dane «հա-տիկօ (Horn, § 535)։ Զանդկերէնում, ուր բառս պիտի ունենար *dānā-ձևը, պահ-ուած է միայն danō-karš-բարդի մէջ, որ նշանակոմ է «հատիկներ քաշող տանռս (մի տեսակ մրջիւն,» (Bartholomae, 734)։ Երրորդ գծի վրայ՝ սրանց հետ համեմատ-ւում են թերևս լատ. fēlix «բերրի, պտղա-բեր. 2. հարուստ. 3. երջանիկ», fēnus «հո-ղից ստացուած բերքը», fēcundus «բերրի, արգաւանդ», fētus «բեղմնաւորուած, յղի», միռլ. indile «աճում, տաւար», հբրըտ-endlim «բերք», կիմր. ennill, ynnil «շահ, վաստակ, օգուտ», որոնց արմատն է հնխ. dhē-«րերրի, հողի արդիւնքը, վաստակ» (տե՛ս Walde, 280)։ Pokorny, 1, 831 լիթ. duona «հաց» բաժանում է այս խմբից և դնում է duoti «աալ» բայից։ Այսպես չէ սակայն Trautmann, 58։ -Աճ.

• «մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.


Դուժ, ից

adj.

barbarous;
savage.

Etymologies (2)

• , ի հլ. «բարբարոս, վայրենի» Գ. մակ. է. 3. Կող. գ. 11. Ա. Կոր. ժդ. 11. Ոսկ մ. բ. 8. Եւս. պտ. 459. սովորաբար գործած-ւում է խուժ հոմանիշի հետ, որի հետ բարդը-ւում էլ է, ինչ. խուժադուժ ՍԳր. Ագաթ. Կո-րիւն. Ոսկ., խժդուժ Եւս. պտմ., խժդժագոյն Բ. մակ. ե. 22. հմմտ. նաև դժակ «բարբարոս, խժալուր» Սամ. անեց. 4 (այլ ձ. դժանան երկուսն էլ չունի ՆՀԲ, իսկ ՋԲ դնում է դժակ. ԱԲ դժակ, դժական), դժականութիւն ԱԲ. ըստ իս այստեղ է պատկանում նաև դժաբան «դժնեայ և ժանտ խօսող» Թէոդոր. մայր.։ Սրանցից տարբեր է դժ-, որ իբր բացասա-կան մասնիկ գործածւում է բառի սկիզբը։-Կաւ նաև դժարան ձևով մի բառ Սոկր. եկեղ. պտմ. էջ 2 «Սկիզբն յորոց նոյն արասցուք ոչ ինչ (տպ. ոչինչ) պատմութեան դժարանւոյ հոգ տարեալք, այլ թէ զիարդ գտնեալ գրով ի պատմողացն».-յոյն բնագիրն ունի օῦ φοά-σεως ὅγϰον φροντίζοντες (ո՛չ թէ ոճի ճոխու-թեան հոգ տանելով). տե՛ս žωϰρατους Հχο-λոστιϰο μϰϰλησιαστιϰηιστορια, տպ. Oxford, 1893, էջ 1. ըստ այս համեմատութեան պէտք է ուղղել կա՛մ դժաբան, կա՛մ աւելի լաւ դժարաբան, որ է դժուարաբան խրթին ոճով» Ոսկ. յհ. ա. 1։

• ԳՒՌ.-Սրա հետ նո՞յն է արդեօք Մշ. դ'ուժ «մազերը տնկուած, ցցուած»։


Դում, դմոյ

s.

catarrh;
cf. Հարբուխ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ննխ. դումօվ «հարբուխ. 2. հարբու-խից բռնուած (մարդ)», Շմ. թումով «հար-բուխ»։


Դուն, — ինչ

cf. Դոյզն;
— ուրեք, seldom, rarely. cf. Դաշոյն.

Etymologies (1)

• «կարճ սուսեր» ՋԲ կամ «դաշոյն» ԱԲ. չունի ՆՀԲ. թուի թէ պէտք է կարդալ դան, որ տե՛ս։