• (սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։
linen, of linen;
pantaloons, trousers.
• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։
drawers;
— գեղջկաց, breeches, small-clothes.
• (սեռ. վարտեաց. միայն պնե-զաբար գործածուած) «կէս մէջքից ցածր ե-ղած զգեստը» Դան. է. 21, 94. Բուզ. ե. 6. Վրդն. դան. նոր գրականի մէջ՝ արևմտեանը գործածում է «մսի վրայ հագնելիք սպիտա-կեղէն, տակի վարտիք» նշանակութեամբ, իսկ արևելեանը «տափատ, դըսի վարտիք». հմմտ. անդրավարտիք, որի «ներքնավար-տիք» նշանակութիւնը ցոյց է տալիս թէ վար-տիք հին հայոց մէջ նշանակում էր «դրսի վարտիք», համաձայն արևելեան հայոց գոր-ծածութեան։ Սրանից է անվարտի Զքր. սարկ. Ա. 72։
• = Պհլ. *varti հոմանիշ ձևից, որ ծագում է var «ծածկել» արմատից. նոյն ձևից՝ an-dar «մէջ, միջին» նախադրութեամբ կազ-մուած է պհլ. *andarvarti «ներքնավար-տիք», որից ամբողջութեամբ փոխառեալ է հյ. անդրավարտիք։ Իրանական ձևերը՝ բացի var արմատից, աւանդուած չեն. բայց նոյնն է հաստատում փոխառեալ արաբ. [arabic word] andarvarϑ կամ [arabic word] ❇ ︎ andarvardiyya «մի տեսակ վարտիք, որ ներքնավարտիքի վրայից են հագնում՝ շալվարի և չաշքըրի նման... պարսկերէն բառ է և արաբներեո ևս գործածուած» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա 570)։ Նոյն արմատից նոյն ձևով կառմուած է նաև պհլ. *sārawarti, «գլխանոց»<հպրս. sāravarti, որոնք նոյնպէս աւանդուած չեն բայց պահուած են փոխառեալ հյ. սաղա-ւարտ (փխ. 'սարաւարտ) և ասոր. [arabic word] šanvartā «սաղաւարտ» ձևերով։ Իռանեան այս ձևերի դէմ՝ առանց -ti մասնիկի ունինք զնդ. [arabic word] sā̄ravara և պհլ. ❇ sā̄rvār «սաղաւարտ», որոնց համապատասխան է գալիս. պրս. [arabic word] šal-yār «անդրավարտիք» (բառացի «սը-րունքները ծածկող», ըստ Horn § 789)։ Վերջապէս նոյն var «ծածկել» արմատից են կազմուած գւռ. պրս. var, wērá «տա-փատ», veráh «զգեստ» (MSL 19, 154)։
tiara, mitre, diadem.
• «թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։