Definitions containing the research ահ : 10000 results

Կարաս, ոյ

s.

large jar for wine, cask, barrel;
tun;
cf. Ծակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Թերևս խալդեան կամ կովկասեան փո-խառութիւն է, իբրև մնացորդ՝ Հայաստա-նի նախահայ քաղաքակրթութեան. հմմտ. հիւս. Կովկասեան լեզուներից՝ ագ. խարա-ցի, կուբ. խարացէ, լակ. խարազի «կառաս»։ -Աճ.

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 110 յն. ϰεραμος «բրուտի կաւ, պտուկ» բառի հետ։ Հիւնք. դնում է պրս. քիւ-րաս «ազգ ինչ խեցեղէն անօթոյ յառ-տընին պէտս»։ (ԳԴ չունի այսպիսի բառ. պէտք է հասկանալ պրս. [arabic word] kurāz «նեղաբերան կուժ», որ Հիւնք. հայերէնին աւելի մօտեցնելու համար, ըստ իր սովորութեան, ուզած ձևին է վերածել։ Բայց այս բառը զուտ իրա-նեա՞ն է արդեօք։ Սրա դէմ ունինք ա-րաբ. [arabic word] kurāz կամ [arabic word] kurraz (յոգ. kirzān) «նեղաբերան կուժ», որ նոյն է պրս. բառիս հետ։ Թւում է թէ պրս. բառը փոխառեալ է արաբերէնից մանաւանը եթէ սրա արմատը համա-րենք krz, որից արաբ. ❇ kiruz «պահվտիլ», [arabic word] mukāraza «վազե-լով մի տեղ երթալ պահվտիլ», թերևս նաև [arabic word] kurz «քուրձ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 197)։ Ըստ այսմ ա-րաբ. և պրս. բառերը պատահական նը-մանութիւն ունին, ինչպէս նաև արաբե-ռենիո փոխառեալ սպան. alcarraza, որից էլ ֆրանս. alcarraza «մի տեռաև արևելեան հողէ աման՝ ջուրը հով պա-հելու համար»։ Արաբերէնից ուշ ժամա-նակի փոխառութիւն է հյ. քռազ «գինու թակոյկ», որ իբբև գաւառական բառ յիշում է Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 119 ա ֆր. broc բառի տակ։ Պատահա-կան նմանութիւն ունին նոյնպէս արաբ.


Չուան, աց

s.

twine, string, cord, rope;
line, halter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ռումեր. guana «նաւի չուան»։ Թիրեաք-եան, Արիահայ բռ. 265 ճոպան բառից։ Պատահաևան նմանութիւն ունի վրաց. გარჩვნილი գարչվնիլի «ոլորուն, հիւսած բան»։


Պախճաւանդ, աց

s.

female ornament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է, որ կազ-մուած է պախճ-(պախին կամ պախուճ) + ւանդ բառերից, առաջինը անհետացած է իրանեանում, երկրորդն է պհլ. պրս. band «կապ», որ գտնում ենք նաև բահուանդ, մե-հեւանդ, դանդանաւանդ բառերի մէջ։-Աճ.


Պախուց, խցոյ

s.

halter, bridle;
թափել զպակուց or պախուցաթափ լինել, to break from the halters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ) «սանձ, երասանակ» Յռբ. խ. 20. Պտմ. աղէքս. 23. Գէ. ես. Յայսմ. գրուած է նաև պախոյրց, պախուրց, պախ-ցոյք, պահցոյցք, պահցոյք (բոլորն էլ Պտմ. աղէքս. 23), պահուց Շնորհ. առ. 57. արդի գրականի մէջ գործածւում է պախուրց ձևով, որ ըստ ՆՀԲ և ՋԲ գաւառական է, որից պա-խուցաթափ Գր. երէց. -սրանի՛ց է նաև պահ-րացի (ձիուն տրուած ածական) Սասն. 31.-Rivola, Բռ. հայոց2 311 ունի պախոնցք ձե-ւով, բայց նաև պախուրցկոթ «սանձի չուա-նը»։


Պայ, ից

s.

fairy, elf.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։

ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։

ԳՒՌ (dialectal) Ագլ. տնպայն, Աստ. տնպան «տան պահապան բարի ոգի»։ (Ագուլիսի բարբա-ռում հին հյ. այ մնում է այ և չի վերածւում ո՛չ ա և ոչ է. օր. հայր, մայր, փայտ> Ագլ. հայր, մայր, փայտ)։


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ. Lag Ges. Abhd. 74 և Arm. Stud. § 1805, որ կասկածում է պրս. payūza ձևի վրայ. սխալ է գտնում կապել իրանեան բառը ուս ձևի հետ։ Müller WZKM 10, 356 իբր բնիկ հա՞յ սանս. wasti-, լտ. vesica «քսակ» բառերի հետ։ Karolides տես փայծաղն։ Պատահական նմանու-թիւն ունին լատ. bisaccium, նյն. βισάϰϰι իտալ. bisaccia, լեհ. bisagi, ուկր. be-Sáhy, բուլգ. bisági «վերարկուի գըր-պան», ֆրանս. besace «երկաչեայ պա-ւուսակ», որոնք ծագում են լտ. bis «կրկին» և saccus «պարկ, քսակ» բա-ռերից (Berneker 57)։


Պանդոյր

adj.

hare-brained, stupid, silly, foolish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հալերէնի՞ց է փոխառեալ, թէ պա-տահաևան նմանութիւն ունի լազ. bunduri «ծոյլ, դատարկապորտ» (Աճառ. Արարատ 1911, 417)։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա, ո հլ. «պահեստի կամ ճա-նապարհի պարէն, ուտելեղէն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից պաշարադիր Եփր. պհ. 173. պա-շարաբարձ Վրդն. ծն. պաշարաման «պաշա-րի մեծ աման» Վրդ. առկ. 48. պաշարապինդ Սարգ. Վրք. հց. գրուած է պարշար Նար. յո-վէդ։


Ռազմ, ից

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, յետնաբար կայ նաև յգ. -մունք, -մանց) «պատերազմ, կռիւ» Բուզ. Փարպ. Եղիշ. դ. էջ 74. որից ռազմիկ «մառտեև. կռուող» Մեսր. եր. ռազմահատ Մեսր. եր. ռազմամուտ Թղթ. դաշ. Մեսր. եր. ռազմաւոր Օրբել. ռազմիլ «կռուիլ, պատե րազմիլ» ԱԲ. գրուած է նաև ըռազմ, ըռազ-միկ ևն։ Նոր բառեր են ռազմաբեմ, ռազմա-գէտ, ռազմագիտութիւն, ռազմագիտական, դազմամթերք, ռազմանաւ, ռազմունակ, ռազմունակութիւն, ռազմանաւատորմ, ռազ-մտհակատ ևն։


Ռամ, ից

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կախարդութիւն» (չունի ԱԲ) Բրս. մրկ. 423. Առաք. պտմ. 503 (գրուած ըռամ). որից ռամտես «գրբաց» Տաթև. հարց. 429. ռամօարեի արուեստ «մի տեսակ կախարդու-թիւն» ԱԲ. ռամզարկութիւն «հողահմայու-թիւն, géomancie» (Նորայր, Բառ. ֆր. 546 բ), որի հետ նոյն է ըռըմբզարկ՝ նոյն նշ. Մաշտ. ջահկ.։ Նո՞յն է արդեօք աւելի հնից Սոկր. 127՝ ռամնական. Քանզի հայհոյիւր որպէս զռամնականսն (յն. τὴν μαϑηματιϰήν) ճգնեալ։


Ռասիմ

s.

troop of explorers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] rasīm «սուրհանդակ» բա-ռի յն. ῥασίμ տառադարձութիւնից։ Վերի հատ-ուածը բնագրում այսպէս է. [hebrew word] ha-kari və ha-rāsm, որ յոյն թարգմա-նութեան մէջ տառադարձուած է պարզա-պէս τῶν γαῤῥί ϰαί τῶν ῥατὶμ։ Առաջինն է kār։ «թիկնապահ» (թերևս Կարիացի ժողովուրդի անունից), երկրորդը rasīm «սուրհանդակ» (եբր. [hebrew word] rus «վազել» արմատից). հատ. ուածը թարգմանւում է «թիկնապահք և սուր-հանդակք» (Gesenius17 էջ 362 և 752)։-Աճ


Ռաստ

s.

thick cloud.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «աջ, աջող և աջող-ուած, դէպք», իբր պրս. [arabic word] rāst։ ՋԲ «պրս. հանդիպեալ, դէմ ընդդէմ պա-տահեալ, թանձրախիտ»։ ԱԲ «յաջող. 2. թանձր ամպ»։ Ալիշան, Վրդ. պտմ. ծան. արաբ. [arabic word] rāhat «կէտ յորում դի-պի աստղն»։


Ռիշտ, ռշտաց

adj.

niggardly, penurious, sordid, parsimonious, mean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ճիշտ, ճշտող հոմանիշի՞ց։ Հիւնք պրս. rašt «ցամաք»։ Իրանեանների մէջ ունինք պհլ. ❇ ružd=մանիք. պհլ, [hebrew word] ruzd, պրս. ❇ ružd, ❇ razd «ագահ, շատակեր» (ИАН 1912, էջ 48) բայց սրանք ո՛չ միայն ձևով չեն ծած-կում մեր ռիշտ բառը, այլ և իմաստով էլ հակառակ են։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«շենքի կտուրի թեք լանջերը», նո-րագիւտ բառ, որ 3 անգամ գտնում եմ գոր-ձածուած հետևեալ տեղերը. «Եւ ի ձեռն մե-ծահնար ճարտարաց քերածոյ քարամբք և կրաշաղախ ձուլմամբ յօրինէ զսալայարկս ծածևութի գմբեթին և ստորակայ սագիցն և գաւթին, որ ի դրանն (Օրբել. հրտր. Էմինի. էջ 317).-Ձևացաւ կամարանման գմբեթն'և սագերն ամպեղէն» (Յայսմ. հոկ. 6).-գրուածձ սակք՝ Չօր. սարկ. Գ. 42. «Շինեաց... զան-գակատուն և չև ևս էր կատարեալ զսակք տանեացն»։ Սրանից է կազմուած սագաշէն «թեք կտուրներով (ճարտարապետական ձև)» Վրդն. ել. Գնձ. Օրբել. Պտմ. կիլիկ. գրուած սաքաշէն Տաթև. ձմ. Ճժա. որ և սագաձև Յիշատ. ԺԸ դարից (Դիւան, ժ. էջ 191)։

«նման, սահման, վսով, անկար», որից սագործ՝ «նմանագործ». գիտէ միայն Բառ. երեմ. էջ 278. վսով բառի իմաստն էլ անյայտ է։


Սադայէլ, ի

s.

the devil, lucifer, satan.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև սատայէլ, սխալ-մամո՝ սամալէլ) «սատանայ, սատանաւա-պետ» Վրք. հց. բ. 383. Խոսր. Ոսկիփ. Սա-նահն. որից սադայելական (նոր բառ)։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. Շմ. Սեբ. Սլմ. սաթայէլ, Ախց. սաթահէլ, Տփ. սաթայիլ, Մկ. սmտm-լէլ, Մշ. սադ'րաէլ, Պլ. սաթայէլ կամ սա-դանա-սաթայէլ «չար, անօրէն, վարպետոր-դի, շատ խորամանկ». էնկիւրիի թրքախօս հաւոց բարբառով՝ satayel «անօրէն, չար» (Բիւր. 1898, 865)։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԱԲ մեկնում է «մէջտեղի սրահ»։ Ըստ Gesenius17, 779 եբր. [other alphabet] səderōth յոգնակին է եզ. [hebrew word] sədērā բառի, որ նշանակում է «կարգ կամ շարք մար-տիկների». այլուր (Գ. թագ. զ. 9) ունի շինարարական անյայտ նշանակութիւն, որից անշուշտ ազդուել է ԱԲ։ Ուղիղ է համեմատում Macler ՀԱ 1927, էջ 614։


Սալ, ից

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əlá-ձևից. հմմտ. սանս. çilá «քար, ժայռ», թերևս նաև հհիւս. hella «տափակ քար, շերտաքար», hallr «քար», գոթ. hallus «ջրի տակին խութեր». ուրիշ լեզուի մէջ չէ պահուած բառս։ Հայե-րէնի մէջ «դարբինի սալ» իմաստի զարգաց-ման համար հմմտ. սանս. áçman-«քար, ժայռ»=յն. ἀϰμων «դարբինի սալ» (Pokorny 1, 454 և 2, 593)։

ՆՀԲ լծ. լտ. silex, յն. լά́λυς, որ է գայ-լախազ, պրս. սըլայէ՝ քար, յորոյ վե-րայ լոսի ներկ. իսկ թրք. սալ «լաստ, լաստափայտ»։ Խ. Յովհաննիսեան, Ար-ձագանք 1892, л 108 սալալատակ հա-նում է սալայ «կողով» բառից։ Հիւնք. սայլ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տը-ւաւ Bugge KZ 32, 24, որ անապահով է համարում Հիւբշ. 487, բայց ընռունում են Meillet, Esquisse 22, Brugmann Grdr. 2 I 173։ Մառ ЗВО 13, 0123 վը-րաց. սալի հոմանիշին ցեղակից։ Սան-տալճեան ՀԱ 1913, 406 խալտ. sal։ Պա-տահական նմանութիւն ունին սեմա-կաններից ասոր. [syriac word] sla, արաբ. [arabic word] sulla'. եբր. [hebrew word] selā' «քար, ժայռ»։


Սալամ, սալամբ, աց, սալամունք

s. zool. francolin, heath-cock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«դահուճ թռչունը» Բժշ. Մխ. ըժ» 125 (սեռ. սալամու). բար. 160. որ և ռա-լամբ (ի-ա հլ.) Փարպ. յգ. սալամունք Փիլ, նխ. բ. 103։


Սալոր, ի, ոյ

s.

plum;
— դամասկեան, damson;
— վայրենի, sloe, wild plum;
— չոր, prune, dried plum, French plum;
օշարակ ի —ոյ, plumwine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀԲուս. § 2683 և յետոյ Patrubány SA 1, 106 կցում են հսլ. sliva, լեհ. šliva հունգ. szilva, լիթ. slyva, հբգ. sleha, նբգ. Schlehe, անգլ. sloe հոմա-նիշների հետ։ Յիշատակուած ձևերի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pic-tet, բ. տպ. Ա. 281, բայց կասկածով։ Հիւբշ. IF Anz. 10, 49 յիշում է կաս-կածով։ Յիշեալ բառերը ըստ Solmsen KZ 37, 598, Walde 437, Trautmann 269-230 կցւում են լտ. līveo «կապ-տիլ», līvor «կապտագոյն», lyidus «կապտաւուն», հիռլ. li «գոյն, փայլ» ևն բառերին («սալոր» բուն նշանակում էր «կապտագոյն») և ծագում են հնխ. sleivā ձևից, որից չի կարող յառաջա-նալ հյ. սալոր։ Այս պատճառով Patru-bány ՀԱ 1906, 343 մերժելով նախկին մեկնութիւնը, դնում է հնխ. kale, kelā «տաքանալ» արմատից (հմմտ. լտ. ca-lere «տաքանալ»), իբր հնխ. kaloris «տաք ժամանակի պտուղ»։ Մառ ИАН 1913, 318 -որ յոգնակերտ մասնիկով վրաց. քլիավի «սալոր» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի սպան։ ciruela «սալոր»։


Սակռ, կռուք

s. zool. saker, goshawk;
bittern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. հյ. լաստ կամ թրք. սալ «լաստ» ձևից։ Վերի համեմատութիւնը տուաւ Lidén, Ett grekiskt lānord, Comm. phil. 159-163 (ՀԱ 1905, 191), որ կրկնում են Boisacq, էջ 854 և Pokorny 1, 339։ Պատահական նմանութիւն ունին սանս. çal «երթալ, վազել», çalāta «մի սայլ բեռ»։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։

ՆՀԲ լծ. ծայր։ Հիւնք. սէր բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 117 հնխ. k'ə «սրել» արմատից. հմմտ. սանս. çicā̄ti «սրում է», լտ. cos «սրոց», catus «սուր». նոյն ըձդ հյ. սուր, սանս. áçri, յն. ἂϰρις, (Ընդունում են Walde 142, Po-korny 1, 454, Petersson. Ar. u. arm Stud. 110)։ Scheftelowitz BВ 28, 284 և 29, 55 սար «բարձրութիւն» բառին արմատակից դնելով՝ կցում է պրս. գւռ. šir «դլուխ»։ Թիրեաքեան ՀԱ 1912, էջ 288 և Արիահայ բռ. 328 պրս. ser «գը-լուխ» բառից, նոյն ընդ ծայր. սար։

ԳՒՌ (dialectal) Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։


Պարեխ, ից

s.

rock, cliff, steep, precipice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ժայռ, լեռան ցցուած մասը, քա-րոտ տեղեր» Վրք. հց. ա. 571. Քուչ. 92 «գահաւանդ» Ագապ. 167. «Յիսուսի գերեց-մանի վրայ դրուած մեծ քարը» Եղիշ. թղմ 300.


Պարեկ

s.

explorer, out-rider, sentinel, keeper, guardian.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պահապան, շրջադէտ» Հին ըռ որից պարեկապան «պահնորդ, դէտ» Ա. մկ. ժբ. 27. գրուած նաև պարսկապան Յուդթ. ժդ. 2 (իմա՛ պարակապան)։

=Նոյն է պահակ, պարհակ, պահակապան բառերի հետ, որ տե՛ս։


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 103 յն. φῶς, վօ-գուլ. pos, bos, անգսք. beorte ձևերի հետ։ Peterm. 23 սանս. mrǰ «մաքրել» արմատի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btro. 4. 255 սանս. brh «փայլիւ» և թերևս յն. βρέχειν «թրջել»։ Նոյն, Ben-feys Orient u. Occ. 3, 348 աֆղան. barçēr «պարզ, յայտնի», սանս. bhrāj և յն. φλεγ-«այրել, վառել»։ Հիւնք. զա-նազանում է պարզ «ցուրտ»=պոս. իպիրզէ, իպիրտէ «ցուրտ» և պարզ «մաքուր» =պրս. իպրիյզ, բէրիյզէ «զուտ ոսկի»։ Müller WZKM 9. 370 ուղիղ համեմատեց պրս. palūdan «մաքրել» ձևի հետ, որ չի ընդունում Հիւբշ. 514 և IF Anz. 8, 49, հայերէնի մէջ սպասելով 'պարզայել ձևը։-Փառ-նաև. Անահիտ 1903, 730 սանս. bhras, հսլ. bliske, գոթ. bairnts «փայլուն» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Սոգդ. ձևի գիւտով վերի մեկնութիւնը տւաւ Meillet MSI I, 244, որ ընդունում է նաև Bartholomae IF 38, 13։ Մառ ИАН 1920. 106 նոյն ընդ պայծառ։ Պատա-հական նմանութիւն ունին ասոր. ❇ parres, եբր. pāras «պարզել, տարա-ծել, մեկնել»։


Պարիկ, րկաց

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհ.. [arabic word] parīk «չար ոգի», մանիք. պհլ. [hebrew word] parig «սատանայուհի» (Sale-sann ЗAH 8 (1908), էջ 114), սոգդ. parīk «յաւերժահարս», պրս.. ❇pari «թևաւոր լա-ւերժահարս, աննման գեղեցկութեամբ բա-րի ոգիներ», զնդ. ❇ pairikā-«կա-խարդ կին» (Bartholomae, Altir. Wört 863), ուրիշներ «իգական չար ոգի. սատա-նայուհի, բոզ կին» (Horn § 310)։ Բառիս ծագումը անյայտ է։ Պարսկերէնից են փո-խառեալ աֆղան. pari, քրդ. թրք. peri, բու-խար. peri, ալբան. περეί ևն։-Հիւբշ. 228։


Պարծ

adv.

proudly, haughtily;
— շրջիլ, to walk ostentatiously, in a stately manner, to bridle up, to carry the head high, to strut, to strut about, to stalk along.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. պերճ և բարձր։ Մորթման ZDMG 26, 537 բևեռ. barzani և 588 barzaini «պարծանք»։ Scheftelowitz BВ 28, 309 զնդ. bərəjaemi «գովել, պանծացնել»։ Հիւնք. բարձր բառիղ։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. as բուրդ, բերդ, բառնալ, բարձ, բարձր ձևերի հետ։ Փառնակ, Անահիտ 1903 130 զնդ. berez «բարձր» բառից։


Պարկ, աց

s.

sack, bag, purse, budget, wallet, satchel;
— զօրաց, knapsack;
— թղթաբերի, courier's bag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 152 պրս. պէրխ (իմա ❇ [arabic word] barx «սակաւ ինչ»)։ ՆՀԲ լծ. յն. πὴμα, լտ. pera «պարկ»։ Karolides, Γλ. συγϰρ. 95 կա-պադովկ. παγρί «սափոր»։ Հիւնք. պրս. barg «պատրաստութիւն պիտոյից ճա-նապարհի, պաշար»։ Թիրեաքեան, Ա. րիահայ բռ. 319 պրս. [arabic word] barak «ուղ-տի բրդից գործուած կտոր, որից դար-վիշները գլխանոց կամ կապայ են շի-նում. 2. մի տեսակ կարճ հագուստ»։


Պարկուկ

cf. Ծիրան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Նրաբ. [arabic word] ︎barqūq, birquq, burquq հոմանիշից։ Այս բառի հետաքրքրական պատմութիւնը արել են Diez, Mahn, Dozy, Hehn (Kulturpflanzenδ, 417)։ Բառիս նախ-նական մայր ձևն է լտ. praecoqua, որ բուն նշանակում է «վաղահաս» և մասնաւորա-բար «մի տեսակ վաղահաս ծիրան»։ (Կազ-մուած է prae «առաջ, առջևը»+coquo «ե-փել. 2. հասցնել. կրաւ. հասնիլ» բառերից)։ Այս լատին բառը անցել է յունարէնի՝ πραι-ϰὄϰϰιον, προϰύϰϰιον ձևով և այստեղից էլ արա-բերէնի [arabic word] al-barquq ձևով (al որոշիչ յօդ է)։ Արաբերէնի անորոշ ձևից է հյ. պար-կուկ. իսկ որոշեալ ձևը յետ դառնալով Եւրո-պա՝ տուել է սպան. պորտ. albarcoque, al. varcoque, albaricoque, իտալ. albercocca, albicocca albercocoli, ֆրանս. գւռ. aubri-cot, arbricot, ֆրանս. abricot, անգլ. apri-cot, գերմ. Aprikose, ռուս. aбрикоcъ, հոլլ. ábrikoss (Kluge, էջ 21-22 իբրև միջնորդ գերմաներէն ձևի), բոլորն էլ «ծիրան»։-Հիւբշ. 274։


Պարմանի, նւոյ, նեաց

cf. Պարման.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

[arabic word] burna «երիտասարդ», որ է պհլ, apurnāyak, զնդ. apərənāyuka-«տղայ. մանչ»)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 319 թուրանցի մի կտրիճի անունն է, որ հասարակ անուն է դարձել։ Բառիս վը-րայ խօսում է Ակինեան ՀԱ 1933 509-11, տալիս է վկայութիւնները (Փիլ. տես. 20. Պիտ. Տիմոթ. կուզ. 299 Պետր. սիւն. 20-Աթան. 299) և ստուգա-բանում է պար «շուրջ» ման-ել բառե-րից, իբր յունաբան դպրոցի գործ. հմմտ. պատանի և մանուկ բառերի հա-մար հների տուած ստուզաբանութիւն-ները։


Պարտակ

s.

mask, veil, cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Պհլ. *partak «առագաստ, վրան, ծած-կոց» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց հաստատում է պրս. օ [arabic word] parda (որից թրք. perde) «վարագոյր, ծածկոց» և պահլաւերէ, նից փոխառեալ ասոր. [syriac word] pardaqa «վը-րան» բառերով։-Հիւբշ. էջ 229։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հահլ. *nardēz հոմանիշից, որի հետ նոյն է պրս. [arabic word] pālēz «պարտէզ». սրա հին ձևն է զնդ. [other alphabet] pairidas̄za, որ կազմուած է pairi «շուրջ»+diz «փորել, շի-նել, դիզել» բառերից և նշանակում է բուն «շուրջանակի ցանկապատ»։ Շատ նշանաւոր էին աքեմենեան պարսիկ իշխանների պար-տէզները. և նիւթի հետ բառը այն ժամանա-կից սկսեալ տարածուել է դէպի Արևմուտք. այսպէս ասուր. pardisu, ասոր. [syriac word] pardāisa «պարտէզ», [syriac word] ❇pardaispānā «պարտիզպան», եբր. [hebrew word] pardēs «պար. տէզ», արաբ. ❇ ︎ firdaus «ծառաստան, պարտէզ, դրախտ» (սրանից էլ ֆիրդուսի բանաստեղծի անունը, իբրև «դրախտաբը-նակ»), [arabic word] fālīz «պարտէզ», յն. παραῦεισος (Boisacq 746, 949), լատ. paradisus «պար-տէզ, երկրային կամ երկնային դրախտ», իտալ. paradiso, ֆրանս. paradis «դրախտ»։ Քռենոփոն վկայում է բառիս ծագման մա-տին՝ հետևեալ հատուածում. ἐπιμελεῖται του-των ὄπως ϰῆποί τε ἐσονται, սί παράδεισοι ϰαλού-μενοι, πάντων ϰαλῶν τε ϰαγαϑῶν μεστοὶ ὅσα ἠ γη φύειν ϑέλει «հոգս է տանում որ լինին այն այգիները, որոնք պարտէզ են կոչւում, բո-լոր այն գեղեցիկ և լաւ բաներով լցուած, որ երկիրը արտադրել կարող է». (տե՛ս Scrip-torum classicorum bibliotheca Oxoniensis, Aenophontis opera, Marchant, Oxonii Բ. գլ. Դ. § 13)։-Հիւբշ. 229։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։

ՋԲ մեկնու է իբր «պարսկակէշ կամ պարսկակէշտ»։-Հիւբշ. 96 իբր ուղիղ ընդունելով ամպարտքաշ ձևը և հիմ-նուելով «ջահակրօն, լուսամիտ» բա-

ցատրութեան վրայ, բառի վերջին մասը համարում է քէշպարտ-ք բառից և մեկնում է «Պատժական օրինագիրք»։


Պեղական

s.

shell-fish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաւալուսն, փորահաւ թռչու-նը. pélican». գործածուած է Փիլ. լիւս. 140 ձեռագրի լոաանցքում՝ իբր բացատրութիւն թոնձ հոմանիշի։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «գլխաւոր, մեծաւոր, իշ-խան» ՍԳր. Ագաթ. «սկիզբ» Մաքս. դիոն, որից պետութիւն «տէրութիւն, իշխանա-թիւն» ՍԳր. Եւս. քր. Եզն. պետագոյն Կիւրղ. ծն. մարդպետ Բուզ. հայրապետ ՍԳր. քա-հանայապետ ՍԳր. հազարապետ ՍԳր. դահ-նապետ ՍԳր. զօրապետ Ոսկ. յհ. ա. 18. գա-ւառապետ ՍԳր. տիեզերապետ Մծբ. նոր բա-ռեր են արարողապետ, գրադարանապետ, մատենադարանապետ, հասարակապետու-թիւն, հանրապետութիւն, մեծապետական, նահանռաաետ. արհեստապետ, ոսկերչա-պետ, խմբապետ, խմբագրապետ, պետակա-նացում, պետականացնել ևն։

= Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Պերեւեշտ, ից

s.

mustaches;
curls of the beard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «բառ անյայտ, իբր շրջակայ մասունք ռնգանց կամ տեղի բուսանելոյ մազից յընչացս».-ԱԲ «պեխեր և պեխերու տեղը, մօրուքի հիւ-ռուած գանգուրները»։ ՋԲ չունի, Թի-րեաքեան, Արիահայ բռ. 368 նոյն ընդ փերևետիլ։


Պերճ, ից

adj. adv.

illustrious, famous, distinguished, celebrated, renowned;
elegant, magnificent, excellent;
pompous, sumptuous, fine, rich, superb;
proud, haughty, stiff and starched;
— or —ս, proudly, haughtily;
pompously;
— եւ պաճոյճ, richly and magnificently;
—ս խօսել, to speak elegantly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «փառաւոր, շքեղ, զարդա-րուն» Խոր. Ճառընտ. Յհ. կթ. Մադ. որիզ պերճանալ «հպարտանալ, ճոխանալ» ՍԳր. պլերճութիւն Յոբ. դ. 10. ժդ. 12. Բարուք դ. 34. պերճանք Ոսկ. ես. և փիլիպ. պերճա-Սանահն. պերնապատիւ Հայել. էջ 212 (նո-րագիստ բառ). նոր բառեր են պերճախօս, պերճախօսութիւն, պերճափայլ, պերճաշուք ևն։

ԳԴ պրս. varǰ «արժանապատւաւ-թիւն»։ ՆՀԲ լծ. հյ. բարձր, բերձ, պարծ, պրս. պէրժ, արաբ պէրզ։ Հիւնք. պարծ բառից։ Փառնակ, Անահիտ 1903, 130 եբը բնիկ հայ՝ սանս. bhrag, զնդ. ba-rag «շողալ» ևն բառերի հետ։ Մառ ИАН 1909, էջ 1155 հասկանալով «փայլուն»՝ կցում է սեմ. brq «փայլիլ», վրայ. բրկիալի, պրկիալի, բրճղիալի «փայլուն» բառերին. հայերէնը փոխա-ռեալ է վրացական մի լեզուից։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 կըր-կընում է Հիւնք.։


Սարդ, ից

s. zool. bot.

spider;
երդաբնակ, նըստուկ, ուղղընթաց, շեղընթաց, թելհան, սփռող, թափառուկ, մոլար, ոստին, ջրային —ք, house spider, sedentary, retrigrade, laterigrade, spinner, snaring, vagrant, erratic, land spider, waterspiders;
արագ or ժիր, նուրբ, կայտառ, խիզախ or արի, ճարտար or ճարպիկ, հնարագէտ, հանճարեղ, գիտուն, վաստակաւոր, արթուն —, agile, cunning, quick, prompt, skilful, industrious, ingenious, knowing, laborious, vigilant spider;
կախուկ, վերնակառ or վերամբարձ, մանողակ, փորեղ or տղընդեր, տգեղ or մախիզ, անհեդեդ, սոսկալի, թունաւոր —ք, hanging, suspended, spinning, big-bellied, ugly, deformed, frightful, venomous spiders;
starling. laurel, baytree.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «մամուկ, գործարար մի-ջատը» ՍԳր. Վեցօր. 121. Փիլ. լիւս. Նար. 257, որից սարդիոստայն ՍԳր. Վեցօր. 121 Ոսկ. մ. բ. 24. Ճառընտ. սարդանկու «նըր-բահիւս» Փիլ. տեսակ. 20. սարդաբոյն (նո-րագիւտ բառ) «սարդի ոստայն» Վրք. և վկ. Բ. 447։

«մի տեսակ թռչուն. սարեակ, տարմահաւ» Գաղիան.։


Սարսափ

s.

shuddering, consternation, great fear, panic, horror.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«սոսկալր, սաստիկ վախ» Գնձ. որից սարսափել «սաստիկ վախենալ, դողալ» Ագաթ. սարսափիլ Մանդ. սարսա-փիւն «ոսկորների մէջ ռող» Եռն. սարսա-փումն Խոր. սարսափեցուցանել Նանայ. սար-սափելի Խոր. Յճխ. Նար. դիւասարսափ Անան. եկեղ. կայծակնասարսափ Անան. եկեղ. սարսափահար (նոր բառ).-արմատը Բառ. երեմ. 282 ունի սարս «երկիւղ» ձևով, բայց սխալ է։

ՆՀԲ «սարսիլ լոյժ հանդերձ սօսափ-մամբ կամ սարսռալով»։ Հիւնք. սար-սել, սարսուռ և սրսկել բառերի հետ՝ թրք. sarsmaq «ցնցել» բայից։ Նոյնը նաև Թիրեաքեան Բազմ. 1913, էջ 342. իսկ Արիահայ բռ. 329 պրս. sar āsīma «գլուխը դարձած»։

ԳՒՌ (dialectal) Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. սարսափ, (Մշ. նաև սարսապ, սարսապիլ), Սչ. սար-սափել, Երև. սարսափէլ, Տփ. սարսափիլ, Տիգ. սmրսmփիլ, Խրբ. Պլ. սարսըփիլ, Ագլ. սըրսա՛փիլ, Վն. սէրսփալ «դողալ, սարսա-փիլ», նաև Խրբ. Պլ. Սեբ. սրսըփալ «մարմ-նից յանկարծ սարսուռ անցնիլ», Սլմ. սըռսը-փալ «դողալ», Մշ. սօրսփալ «սարսափիլ», սօրսփմանց «սարսափահար».-Ննխ. սար.-սափ «խիստ շատ, սոսկալի քանակութեամբ», թրքախօս հայերից՝ Ատն. սարսփել օլմաք.-«դողալ, սարսռալ» իմաստի համար իբր հին վկայութիւն հմմտ. Վրք. հց. ա. 164. «Ետես աղքատ մի մերկ սարսափեալ ի ցրտոյն»։


Սաւան, աց

s.

sheet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. Ննխ. Ջղ. Սչ. Վն. սավան, Զթ. սավօն, սավոն «անկողնի տաւան», Մկ. սա-վան «անկողնի ծալքի ծածկոց՝ շալից», Խրբ. սավան «լայն պաստառ՝ որ կանայք իրենց վրայ են առնում», Երև. Ղրբ. «կնօահօո նու-իրած շորեղէնը». Սլմ. սավան «կնունքի սա-ւան», Հճ. սավօն «շալ», Սվեդ. սmվուն «ան-կողնի սաւան»։


Սափոր, ոց

s.

urn, amphora, pot, pitcher, jug, jar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

2ՀԲ և Աւետիրեան, Քերակ. 1815. էջ 313 ըստ հին քերականների՝ սա է փոր։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 160 պրս. ❇ sabū «սափոր» կամ շա-ֆուլ(?)։ ԳԴ պրս. սէպու։ ՆՀԲ «որպէս թէ փորով աման, լծ. և այլազգ. սէպու, շաֆուլ»։ Հիւնք. պրս. սէպու։ Յակո-բեան, Բիւզանդիոն л 743 պրս. սէպու-եբր. էսըբար, եթովպ. սաֆարա, մասի-ֆարի։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] zābūrā «մի տեսակ հողէ աման»։


Սեբաստէ

cf. Սեւաստէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օգոստափառուհի, վեհափա-ռահե» Եւս. քր. յետնաբար սևաստէ, և՝


Սեկ, ի, ոյ

s.

dressed leather, morocco, cordwain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կաշի, կոկած մորթ (գրքի կողի. կօշիկի, վահանի ևն), մէշին» Մաշտ. Մար-թին. Վստկ. 189. Միխ. աս. 164. Մխ. դտ. 245, որից սեկափերթ Մարթին։


Սեպ, ոց, ից

s. adj.

peak, point, summit of a rock, steep rock;
peg, wedge;
steep, cragged, a-peak, precipitous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 104 պրս. [arabic word] čōb «ցուպ, գաւազան»։ ՆՀԲ (բևեռ բառի տակ) լծ. թրք. čivi «գամ»։ Lag. Urgesch. 1056, Btrg. bktr. Lex. 18 զնդ. safa «եղջիւր, սմբակ»։ Հիւնք. սևեռ բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 300 նոյն ընդ շեպ։


Սերեկ

s.

cf. Սեկ;
leather-lid, leather-cover.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. սէ՛րէգ «սերեկ», Սեբ. սէրէգ «երեսը կապած բարակ խաւ (վէրքի, կաթի ևն)», Ալշ. Բլ. Մշ. սարեգ, Վն. սարէկ, Սլմ. սարէկ1, Խրբ. սարէք՝, Մկ. սարիկ, Ղրբ. սի՛րէկ, բոլորն էլ «սերեկ». որից սարեկել, սարեկթել, սերեկահամ, սերեկել «երեսը բա-րակ մի խաւ կապել»։

ՓՈԽ (borrowing) Եթէ պատահական նմանութիւն չունի, մեզանից է փոխառեալ կիրգիզ. [arabic word] suruk «հորթի սև կաշի» (Будaговъ, 1. 645)։


Պիծակ, աց

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յետնաբար ի-ա հլ.) «մի տեսակ իշամեղու» Ել. իգ. 28. Իմ. ժբ. 8. «ԱՁ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 557). որից պիծակահար Շնորհ. առակ. պի-ծակխոտ Բժշ. ձիապիծակ Կեչառ. աղէքս. կայ նաև ռմկ. պիծեկ Անկ. գիրք նոր կտ. 169. (Քաջունի, հտ. Գ. էջ 207 ունի պուծեկ «դեղին վայրի մեղու», որ եթէ ճիշտ է, ուրե-մըն գաւառական ձև է)։

Böttich Arica 67. 90 օսս. bune բա-ռի հետ։ Müller, Benieys Orient u. Occ. 3, 349 և SWAW 84 (1877), 229 օսս. bindze «ճանճ» բառի հետ։ Տէրվ. Altarm. 57 յն. σφῆς «պիծակ», σφίγγω «անդել, ճնշել», հյ. անձուկ ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. ❇ biz «մեղու»։ Patrubány ՀԱ 1903, 381 ap-մասնիկով և -ga աճականով uei «ոլո-րել» աբմատից։ Ղափանցեան, ЗВО 23, 356 պրս. biz, քրդ. vəzek «մոծակ» բա-ռերին ցեղակից։ Պատահական նմանու-


Պինչ

cf. Պինջ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Սլմ. Վն, Տփ. պինչ, Ալշ. Մշ. պինճ, Ննխ. բինչ, գիւ-ղերը բ'ինջ, Հմշ. բինչ, Խրբ. փինչ, Տիգ. կրկնութեամբ քինթ-փինչ, Ախց. փինչ (յգ. փնչէր), Շմ. պրնչ, Ասլ. բինչ, բիշ, Եւդ. բընչ, Ղրբ. փանչ (պահուած միայն յգ. քը-թըփա՛նչէր ձևի մէջ)։ Սովորաբար նշանա-կում են «ռնգունք, քթի ռնգունքների արտա-քին կողերը», բայց նաև «քիթ», մանաւանձ «անասունի քիթ» (այսպէս Խրբ.), որից «ռեխ, նախատաբար՝ բերան», կրկնութեամբ Ախց. պինչ ու մռութ (իմա՛ «դունչ»), երկա-կի և յդ. ձևով՝ Սեբ. բնչէր, Կր. պրնչվընէր -Պլ. գործածական է միայն հետևեալ ման կական յանգաւոր բառախաղի մէջ.-


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։


Պճեղն, ճղան, ճղունք

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (պճղան, -ղամբ, -ղունք, -ղանց) «ոտքի կոճը» Տոբ. բ. 3. Ագաթ. Ոսկ. ես. լայնաբար «ոտք» Եփր. թգ. էջ 408. Կիւրղ. թգ. գրուած նաև պճեղ, պճիղ և ո հլ. պճղով՝ Եւս. պտմ. 634. (անսովոր մի ձև է զպճղմամբք Ոսկ. ես. 36). որից պճղնաւո։ «կճղակաւոր» Ոսկիփ. Յայսմ. մրտ. 22. «մինչև ոտքը հասնող երկար և ծոպաւոր զգեստ» ՍԳր. (գրուած է նաև պճեղնաւոր). այս զգեստը յետոյ յատկացուեց կրօնաւոր-ներին և նրա երկարութեան համար է որ Բուզ. կրօնաւորներին կանանցահանդերձ է կոչում. (եկեղեցականների զգեստների մա-սին լուրջ մի յօդուած ունի Ս. Վ. Պարոնեան, Արևելք 1890, մայ" 19). ըստ այսմ էլ պճըղ-նաւորիլ «պճղնաւոր հագնիլ, այն է՝ կրօնա-ւորական կարգ մտնել» Կանոն. 232։