s.

ՔՇՈՑ ՔՇՈՑԱՆԻ. ῤιπίδιον flabellum, ventilationis instrumentum. Գործի քշելոյ զճանճս. ճանճավան. հովահարիչ. ... իսկ յեկեղեցւոջ Քչոց կոչին բոժոժազարդ ճօճանակք, զոր շարժեն սարկաւագունք առաջի պատարագի. եւ առ յոյնս նա եւ ի ժամ ընծայաբերութեան հովանի առնեն ի վերայ ընծայից. ըստ որում սկաւառակ քշոցաց ունի զպատկեր սերովբէից կամ քերովբէից. գոյր ասէ Գուառ երբեմն եւ առ լատինս ի վանել զճանճս կամ զմժղուկս ի խորանէ՝ նշանակաւ վանելոյ զփորձութիւնս եւ այլն. եւ ապա սկսան վարել լոկ զքշոց փետրակազմ ի փետրոյ սիրամարգի՝ ի պատարագի քահանայապետին. Թո՛ղ զի յոյնք վարէին երբեմն ի տեղի քշոցի եւ զվարշամակաս կամ զ՝ի քրտանէ թաշկինակս.

Զոմն ի սարկաւագաց, յորոց զքշոցն ունէին. (ՃՃ. Վրք. բրս.) (որպէս եւ ի հին պատկերս սրբոյն բարսզի ի պատարագելն նորա նկարին սարկաւագունք քշոց ի ձեռս։)

Զքշոցն բերեն ի սենեկէն ի սեղանն։ (Լմբ. պտրգ.։)

Քշոցացն հարումն զօրինակ ունի սրբոց սերովբէիցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Տեսանէր զսարկաւագն բորոտեալ. առնեալ ի նմանէ զքշոցն, ետ այլում սարկաւագի. (Ոսկիփոր.։)

Սարկաւագունքն քշոցիւք եւ բուրվառօք. (Մաշտ.։)

Զունակ բուրման անոյշ խնկին, եւ ըղհնչօղ քշոցանին. (Շ. եդես.։)