ՏՐՏՄԱԿԻՑ ԼԻՆԵԼ. συλλυπέομαι, συναλγέω condoleo, contristor. Կցորդ լինել տրտմութեան այլոց. ցաւակցիլ. կարեկցիլ. վշտակից լինել.

Ո՞վ է՝ որ տրտմակից լինիցի քեզ. (Ես. ՟Ծ՟Ա. 19։)

Տրտմակից եւ ցաւակից լինել։ Ո՞վ եղիցի տրտմակից ինձ. (Փիլ. իմաստն.։ Յհ. կթ.։)

Եւ ոչ տրտմակիցք նորա տրտմութեանն կարացին լինել արթնութեամբ. (Ոսկ. մ. ՟Գ. 80։)

Տրտմակից լինելով ախտին։ Ոչ տրտմակից եղէ վըշտին՝ տրտմեցելոյ յիրս առանձին. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։ Յիսուս որդի.։)

Վարքն յովհաննու ողբումն էր, որ կոչէր ի սուգն, եւ նոքա ոչ եղեն տրտմակից. (Մեկն. ղկ.։)

Ընդ խնդացեալսն ուրախակից լինել, եւ ընդ տրտմեալսն տրտմակից՝ իմոյ հովուութեանս են օրէնք. (Առ որս. ՟Ժ՟Ա։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Տրտմակից լինիմ

Voir tout