adj.

ՍԿԱՅԱԶՆ կամ ՍԿԱՅԱԶՈՒՆ. գրի եւ ՀՍԿԱՅԱԶՆ եւ այլն. Որ է յազնէ՝ յազգէ սկայից . սկայորդի. քաջ որդի քաջի.

Ասաց սկայազունն իսրայէլի։ Մարգարէացաւ, եւ ոչ հաւատաց նմա սկայազնն. (Եփր. թագ.։)

Անպարտելի սկայազնին ընդդէմ ճակատեալ. (Լաստ.։ ՟Ժ։)

Երկոքեան անձնեայք որպէս սկայազունք. (Բուզ. ՟Է. 37։)

Սկայազունք յարիցեն, եւ խոստովան առնիցին առ քեզ. (Մծբ. ՟Ը։)

Սկայք եւ սկայազունք էին թագաւորքն այնոքիկ։ Սկայազունք հեթանոսաց կտրեցին զուռս նորա. (Վրդն. ես.։)

Դաւիթ՝ որ յաղթեաց սկայազանց ի պատերազմի, յաղթահարեցաւ ի մերկ մարմնոյ. (Եփր. ծն.։)

Զիա՞րդ տեսէք դուք անդ սկայս որդիք (որդիս) սկայազանց. (Եփր. թուոց.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Հսկայազն

Voir tout