adj. s.

ՇԱՀԱՍՏԱՆ կամ ՇԱՀՍՏԱՆ. Քաղաք երեւելի կամ ոստանիկ, թագաւորական. իբր արքայանիստ կամ արքայավայել. ամրոց արքունի. (պ. շահիսթան ). որպէս առ յոյնս աթէնք կոչիւր ἅστυ , եւ թ. ասիթանէ ՝ կոստանդինուպօլիս. եւ լտ. urbs Հռովմ.

Փախստական անկան ի մեծ շահաստան (ի դավրէժ). (Եղիշ. ՟Գ։)

Գանձակ շահաստան։ Շահաստան բռնավիժի (դավրիժու)։ Նիւշապուհ շահաստան։ Դղեակ շահաստանի. (Փարպ.։)

Հասանէին մինչ ի շահաստանն բաղէշ։ Շահաստանն դուին. (Արծր. ՟Բ. 6։ ՟Դ. 4։)

Գնաց ի բահլ շահաստան. (Մամիկ.։)

Գայ ի մեծանիստ եւ ի շահաստան քաղաքս մեր (Անի)։ Կործանումն մելտինոյ շահաստան քաղաքի. (Լաստ. ՟Ժ. ՟Ի՟Ա։)