vn.

bâiller.

չ.

ՅՕՐԱՆՉԵՄ կամ ՅՕՐԱՆՋԵՄ. χασμόμαι oscito. գրի եւ ՅՈՐԱՆՉԵԼ, ՅՈՐՈՆՉԵԼ, ՈՐՈՆՉԵԼ, ՈՐՈՆՋԵԼ. Որոշտալ. հառաչելով բերանաբաց շնչել՝ առ յօրանալոյ կամ յոյր լինելոյ, առ ձանձրութեան կամ ծանրանալոյ քնով. երեժկտալ.

Յօրանջելն եւ ձգտելն ի մթերելոյ մաղասոց։ Յորժամ ստէպ ոք յօրանչիցէ, սարսափիւն գայ զոսկերօքն. (Եզնիկ.։)

Կէս ննջեմք, կէս յօրանջեմք. (Գր. տղ. թղթ.։)

Մերթ յօրանջել՝ յողն երթալ, մերթ ձկտել. (Վեցօր. ՟Ե։)

Գլխածանրեալ՝ յորանչելով եւ ձգտելով. (Բրս. պհ. ՟Ա։)

Յորժամ ի ձեռն մարգարէից եւ առաքելոց խօսի ընդ մեզ, յօրանչեմք եւ վեհերիմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)

Պառաւունք անօրէնք յորանչեն, եւ ձկտումն առնեն զհիւանդացեալ մանկամբն. (Կանոն.։)

Բեկբեկելով եւ մռնչելով, յորոնչելով եւ ձգտելով ընթանայ յեկեղեցին. (Եփր. պհ. եւ Եփր. աղ.։)

Յընթեռնուլն զգիրս՝ որոնչէ (կամ որոնջէ. (տպ. օրնջէ). Վրք. հց. ՟Ժ՟Ը։)

կր.

Ասի եւ կր. ՅՕՐԱՆՋԻՄ. յոյր վերայ լինիցի յօրանչել կամ փչել.

Յորանչեցաւ (մանուկն յԵղիսէէ) եօթն անգամ. (Եփր. թագ.։)