adj. s.

ԵՐԱՍԱՆԱԿԱԼ մանաւանդ ԵՐԱՍԱՆԱԿԱԿԱԼ. Գրի վրիպակաւ եւ Երասնակալ, Երեսանակակալ, Երեսնակակալ, Երասանակընկալ, եւ այլն. ἠνίοχος auriga Ունօղ զերասանն կամ զերասանակն. այն է կառապետ, կառավար. ձիավար. առապաճը. նմանութեամբ՝ եւ Ղեկավար .... եւ Ամենայն ուղղիչ, վարիչ. անձն, եւ գործի.

Կառավար անձին (այսինքն հոգւոյ) ... երասանակալդ սրտի. (Նար. ՟Լ՟Բ։)

Երասանակալք նոցա՝ իրերաց փոխանորդք։ Հմտութիւն երասանակալաց. (Բրս. սղ. եւ Բրս. գորդ.։)

Որպէս ձիոյ սանձս ի բերանս դնի ... եւ անսայ ի կամս երասանակակալին (տպ. երասանակալին) առ հոգեւոր պատերազմ. (Յճխ. ՟Թ։)

Տէր ի վերայ կացոյց նոցա իբր երասանակակալ զմիտսն, որպէս զի զկապակիցն սանձեսցէ. (Փիլ. լին. ՟Դ. 216։)

Երասանակակալ եղեալ՝ առ աստուած զամենայն շարժմունս դարձուցանէր։ Իբրեւ զքաջ երասանակակալ ի վերայ առաքինութեան կառաց նստեալ. (Ճ. ՟Ա.։)

Երասանակակալ ձեռինն թուլացեալ (հեծելոյն)։ Նաւամարտիկ ընթացս կազմեալ՝ դուզնաքեայ երասանակակալ փայտիւն վազս առեալ. (Արծր. ՟Բ. 8։ ՟Դ. 11։)

Երասանակակալ միտքն։ Միտքն թմբրեալ է, չէ երասանակալ զգայարանացն. (Լմբ. առակ.։)

Զերասանակակալաց եւ զկաքաւչաց։ Վասն երիվարաց եւ երասանակակալաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։ ՟Բ. 12։)

Տեսե՞ր զերասանակակալն տարերցս. (Ոսկ. ի պետր. եւ Ոսկ. յեղիա.։)