ԱՇԽԱՏ ԱՌՆԵԼ, կամ ՈՒՆԵԼ. ἕγκοπον ποιέω, κοπιάζω , σκύλλω. laboriosum vel laborare facio, fatigo, vexo, molestiam exhibeo, ἑνοχλέω, obturbo. Աշխատեցուցանել. վաստակեցուցանել. նեղել. ճգնել. տալ տաղտկութիւն. աշխատցնել, յոգնեցնել.

Մինչեւ յե՞րբ աշխատ առնէք զանձն իմ։ Ոչ աշխատ արարի զքեզ իսրայէլ։ Զի՞ եւս աշխատ առնես զվարդապետդ։ Մի՛ ինչ աշխատ առներ զդա. (Յոբ. ՟Ժ՟Թ. 2։ Ես. ՟Խ՟Գ. 22։ Մրկ. ՟Ե. 35։ Ղկ. ՟Ը. 49։)

Միաբանեալք՝ միշտ աշխատ ունիմք զտէրն արեաց։ Պատերազմաւ աշխատ կալեալ էր զնոսա։ Զմեզ աշխատ կալաւ կարի սակաւ արամբք. (Փարպ.։)

Այլ ոչ եւս աշխատ առնիս ի մէնջ վասն գալոյ. այսինքն ոչ աշխատ առնեմք զքեզ. (Շ. թղթ.։)

ԱՇԽԱՏ ԼԻՆԵԼ. κοπιάω, κάμνω. laboro, fatigor, ἑνοχλέομαι, obturbor, κακοπαθέω, mala patior. Աշխատիլ. վաստակիլ. խոնջիլ. վշտանալ. աշխատիլ, դատիլ, յոգնիլ.

Զամենայն գիշերս աշխատ եղեաք։ Մի՛ ինչ աշխատ լինիր։ Զի մի՛ ինչ աշխատ լինիցիք անձամբք ձերովք, եւ լքանիցիք։ Յոր ոչ եղեր ինչ աշխատ։ Զի արքայ աշխատ ինչ մի՛ լիցի. (Ղկ. ՟Ե. 5։ ՟Է. 6։ Եբր. ՟Ժ՟Բ. 3։ Յոն. ՟Դ. 10։ Դան. ՟Զ. 2։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անաշխատ

Աշխատաժիր

Աշխատախոնջ

Աշխատանք

Աշխատաջան

Աշխատ առնեմ

Աշխատասէր

Աշխատասիրաբար

Աշխատասիրեմ, եցի

Աշխատասիրութիւն, ութեան

Աշխատաւոր, աց

Աշխատեմ, եցի

Աշխատեցուցանեմ, ուցի

Աշխատեցուցանող, աց

Աշխատեցուցիչ

Աշխատիմ, եցայ, եաց

Աշխատ լինիմ

Աշխատութիւն, ութեան

Բազմաշխատ

Վաշխատու

Voir tout