s.

camomille.

ն.

Յանութս առնուլ. թաքուցանել ընդ անթովք. գօլթուզա վուրմագ.

Աստ եւ անդ զոր ինչ ըմբռնիցեն, անթեն. (Կանոն.։)

s.

ԱՆԹԵՄ, ի Բառ յն. ἁνθέμιον. anthemium. անուն բանջարոյ, եւ ծաղկի նորա. թուի ըստ Մենինսքեայ փափատիա չիչէյի, որ է Երիցուկն.

Անթեմս այս երեւելի բանջար է. շուրջ զիւրեաւ ունի բուսեալ ճառագայթաձեւս զտերեւովն. (Կոչ. ԺԵ. յորմէ եւ ՃՃ.) եւ (Տօնակ.։)

(որ և ըստ ՋԲ և ԱԲ անթեմն) «մի տեսակ բոյս կամ ծաղիկ». Կոչ. 321 (թարշամեսցի ոսկեծաղիկն... զի անթեմս այս երևելի բանջար է բազմապատիկ, որ շուրք զիւրեաւ ունի բուսեալ ճառագայթաձևս զը-տերևովն). որից էլ Ճառընտ. և Տօնակ.։ Նոյնը յետին բժշկարաններում սխալմամբ գրուած է և առթիմոն, ավթիմոն, օթեմոն և նշանա-կում է «մի տեսակ բոյս՝ բաղադրեալների սե-ռից, որի ծաղկից պատրաստում են միջա-տասպան փոշի. ֆր. pyréthre» (ըստ Նորայր ՀԱ 1923, 346)։

= Յն. բնագրի τὸ ἀνϑέμιον τοῦ χρυσίου ձևն է, որ Կոչումն ընծայութեան թարգմանի-չը մէկ անգամ թարգմանել է ոսկեծաղիկ, իսկ միւս անգամ տառադարձրել է անթեմ. յն, ἀνϑὲμιον նշանակում է «փոքր ծաղիկ», ἀνϑεμις «որևէ ծաղիկ՝ յատկապէս երիցուկ» իսկ ἀνρεμον «ծաղիկ, 2. մի տեսակ բոյս», ռռ թուի թէ թարգմանչի ակնարկած բառն է։

Ուղիղ մեկնեց նախ Կոչման ընծայու թեան հրատարակիչը՝ էջ 335, որ կցում է յն. ἀνϑέμιον բառին։ ՆՀԲ և Հիւբշ. 340, յն. ανϑεμίς ձևի հետ։