va.

to divide, to disunite, to separate, to detach, to sever, to part, to distract, to divert from;
to dissipate, to disperse, to scatter;
to sow discord or strife;
to tear, to lacerate;

vn.

to be divided, dissipated, to dissent.

ն.

ՕՁՏԵՄ կամ ՕՑՏԵՄ. διασπάω divello, discerpo, dissipo διακόπτω discindo, disseco, dirimo καταλύω dissolvo. գրի եւ ՈՑՏԵԼ. (լծ. ոստուցանել. ցտել. Յօշոտել, զօձեաց քարշել. եւ հեստել) Քեցել. սարտուցանել. ճեղքել. որոշել յըկերաց. ցրել. վարատել. պառակտել. հրապուրել. հատանել. կր. հեստել, եւ այլն. դուրս քաշել, քաշքշել, ցրուել, ըստ Հին բռ. ճքճքել.

Օցտիցեն քերթողքն զյարմարութիւն իսկ եւ ձձեւս առանց դաշանց սոսկ բանս առ չափս դնելով. (Պղատ. օրին. ՟Բ։)

Հասարակացն շաղկապէ, եւ յատուկն օձտէ զքաղաքն. (անդ. ՟Թ։)

Մի՛ օձտեսցուք զանդամս մեր, որ է գործ մոլեաց։ Օցտելն եւ ճեղքել։ Եւ ոչ մի ի նշանացն այնչափ օձտէր զնոսա՝ իբրեւ զղազարուն։ Չէ՛ հնար դիւի զդեւ հանել. Զի ժողովել սովոր է զիւրսն, եւ ո՛չ օցտել. (Ոսկ. յհ.։)

Գայլն օցտեաց զիմ դարմանաւորն. (Ոսկ. յաւետիս.։)

Առ իրեանս նախանձ ունելով, որ օցտէր զեկեղեցին որ ի քրիստոս. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Որ օցտէ ի ճշմարտութենէ, այսինքն վարատէ. (Պիտառ.։)

Բայց այդ այժմ օցտեաց զնա (քրիստոս զբանսարկուն), զբադինս նորա եւ զպաշտանմունսն ցրուաց. (Գր. սքանչ.։)

Եթէ ոչ զեկեղեցի տեսանէաք օցտեալ եւ պառակտեալ յայլոց։ Մի՛ զմեծութիւն (համագոյ երրորդութեան) սնոտի անուամբ օցտեսցուք. վասն զի ոչ ոք է քան զինքն մեծ։ Ո՛վ երրորդութիւն, որ երկայնամիտ ես, որ այսքան ներեցիր զքեզ օցտողաց. (Առ որս. ՟Թ. ՟Ժ՟Դ։)

Դեւն հրապուրէ, եւ օցտէ ի ճշմարիտ աւանդիցն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Զեկեղեցւոյն (ինչս՛ օձտել. (Կանոն.։)

Ի ջոլիրս չարագոյն գազան ինչ ի վերայ անկեալ օցտէր. (Պիտ.։)

Անգառագեղ գազանացն մի՛ եղիցի վարատել օձտել զգաստութիւն հօտի տեառն. (Յհ. կթ.։)

Զի մի՛ ոք օցտեալ ի բանսարկուէն ելցէ արտաքս. (Շար.։)

Մի՛ քայքայեալ ցրուեսցէ, որ օձտեաց եւ ապականեաց երբեմն։ Մտանեն գիտեն զազատութիւն մեր օձտել։ Զհովիւս՝ հօտից օձտօղս զինէր. (Սարկ. աղ.։ Շ. ՟ա. պ. ՟Կթ։ Լմբ. ատ.։)

Բացան բերանք առիւծուց ի բեկանել եւ յօցտել զչարախօսն։ Խոտեսցին խոտորնակս՝ օձտելով զեկեղեցի աստուծոյ. (Ճ. ՟Ժ.։)

Օձտեալ ի նմանէ՝ ուսցին զանհնազանդութիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զգլուխ առաքելոցն ըմբռնեցին, որով աւելի իմն կարծէին զայլսն զարհուրեցուցանել եւ օցտել (կամ ոցտել) ի միմեանց. (Ոսկ. գծ.։)

Որդին օձտող արժանի եղեւ փրկութեան. (Ոսկ. ես.։)

Զի մի՛ օցտեսցի վարպետութիւն սեռին եւ տեսակին ի միմեանց. (Անյաղթ պորփ.։)

Երբեմն սայթաքին, երբեմն օձտեն (երիվարք կառաց)։ Հիւղն խառնիխուռն օձտելով երթեւեկէր. (Եզնիկ.։)

Երիվար արքունի է լեզուդ. (եթէ ընդարձակերասանակ թողուցուս օցտել) (յն. բերիլ), եւ խայտեալ, սատանայի եւ դիւաց հեծանելիք լինիցին. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Այլ ոք այլուր օձտեցաք եւ ցրեցաք կրօնաւորքս, եւ զհետ կամաց մերոց չարաց գնացաք. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ոմն ի մէնջ ներդաշնակապէս, եւ ոմն օցտելով առ այսոցիկ շարժեցի. (Պղատ. օրին. ՟Է. յն. անցանելով ըստ չափ։)

Օցտօղ, չէ՛ օձ, այլ՝ վարատօղ եւ խրամատօղ իբրեւ զգայլ. (Արիստակ. գրչ.)

Étymologie