cf. Քարտէս.
ՔԱՐՏ ՔԱՐՏԷԶ ՔԱՐՏԷՆ ՔԱՐՏԷՍ. Բառ յն. խա՛րդիս, խարդիօ՛ն չ լտ. քա՛րդա, քարդուլա. χάρτης, χαρτίον, χαρτίδιον charta, -tula. եբր. մէկէլա. Թուղթ կամ մագաղաթ, յորոյ վերայ լինի գրել. թերթ գրոց. գիր ողջունի. նամակ. հրովարտակ. յետակար. գիրք. մատեան.
Առեալ քարտ՝ գրեաց ի նմա զհարկանօղն, եւ կառուցեալ զքարտն ի ճակատն՝ այնպէս շրջէր. (Նոննոս.։)
Որ զհրովարտակս ոք արքունի պատառէ, ոչ միայն զքատն փոխանակ քարտին պահանջէ. (Մանդ. ՟Ժ՟Դ։)
Չնայիս ի քարտն եւ յերէգն, այլ ի պարգեւն ձեռին թագաւորին՝ որ գրեաց. (Սեբեր. ՟Գ։)
Մատեան է՝ գալարելով գրել զքարտն. (Մխ. երեմ.։)
Զյետկար քարտին։ Զքարտս ամենայն՝ նիւթս գրելոյ. (Յհ. կթ.։ Սարգ.։)
Ըստ այսմ եւ ես նըկարեցի՝ զներտաղական բանս ի քարտի։ Երկօք վաստակոց ի նիւթս քարտի։ Բան գրի ի քարտ եւ ի մագաղաթ. (Յիսուս որդի.։ Սկեւռ. ի լմբ.։ Վրդն. ծն.։)
Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից։ Սպիտակափայլ լուսափառ դաշտի քարտենդ. (Նար.։)
Զնոյն գրով ի քարտէնս (կամ ի քարտինս) թողուն. (Կլիմաք.։)
Քարտէզն եւ սեւադեղ եւ եղէգնն։ Իմանալի քարտրզ։ Բե՛ծ այսր քարտէզ եւ թանաք. (Սեբեր. ՟Գ։ Անյաղթ բարձր.։ ՃՃ.։)
Ա՛ռ դու քեզ քարտէս մատենի։ Գրեաց բարուք ի քարտիսի մատենին։ Սպառեցաւ ամենայն քարտէսն ի հուր կրակարանին։ Ցուցանէին զքարտէսն պակասեալ։ Ոչ կամեցայ քարտիսիւ եւ դեղով գրել. (Երեմ. ՟Լ. ՟Զ։ ՟Գ. Մակ. ՟Բ։ ՟Գ. Յհ.։)
Գրոյ եւ յիշատակի, որ ի քարտէս։ Ի քարտէս արքունի։ Գրեաց ի քարտիսի։ Հրամանք թագաւորին գրին առ իշխեցեալս ի վերայ քարտեսի. (Փիլ.։ Խոր.։ ՃՃ.։ Շ. բարձր.։)
Քարտէս (կամ քարտէզ) զչար գրեալ եւ զբարի՝ միապէս ընդւոնի. այլ պա՛րտ է մեզ, զի զբարին գրեսցուք ի նա, եւ ոչ զչարն. (Վրք. հց. ՟Զ։)
• «թուրթ. մագադաթ, գրքի թերթ, նամակ, գրութիւն» Սեբեր. Մանդ. Վրք. և մև Ա. 58 (բց. ի քարտանէ). Նոնն. Յհ. կթ. 391 (սեր. քարտի)։ Մխ. Երեմ. որ և քարտէս ՍԳր. Լաբուբ. 51. Փիլ. Խոր. քարտէզ Սեբեր. Անյ. բարձր, Ճառընտ. քարտէն Վրք. և վկ Ա. 64. Նար. Կլիմաք. սրանցից այցեքարտ, խաւաքարտ, քարտիսագրութիւն (նոր բա-ռեր) ևն։
• = Յն. χάρτης «թղթի կամ մագաղաթի թերթ, գրուածք, գրութիւն, նամակ». ծա-գումն անյայտ է, բայց թերևս եգիպտաևան փոխառութիւն (Boisacq 1052)։ Բառս լունա-կան քաղաքակրթութեան միջոցով տառա-ծուած է ամէն կողմ. ինչ. լտ. charta. ե-տալ. carta, ֆր. carte, գերմ. Karte, չեխ. լեհ. ուկր. karta, ռուս. xартiя, картина, տերբ. hártija, ասոր. [syriac word] xartisā կամ xartēsā, ն. ասոր. kortesa, արաբ. [arabic word] qirtās և [arabic word] xarita, լազ. kartali, տճկ. xarta լ շատ աւելի հեռուները՝ ինչ. ավահիլի karalāsi և մալգաշ. karatāsi «թուղթ, նա-մակ»։-Հիւբշ. 388։
• Նախ Schroder, Thesaur. 46 դրաւ ասորուց։ ՀՀԲ և ՆՀԲ յն-ից։ Ազգասէր Կալկաթայի 1847, էջ 415, դնում է ո՛չ յոյն, այլ բնիկ հայ բառ. որովհետև յու-նարէնը չունի մեկնութիւն, իսկ հալերկ-նը մեկնւում է քարտ(աշեալ), որից և անգլ. chart։ Տէրվ. Altarm. 69 և Հիւնք. յն-ից։
• ՓՈԽ.-Վրաց. ჭარტი քարտի «թուղթ» ըստ Մառ, Иппoл. 67 փոխառեալ է հայերէնից՝ վերջաւորութեան ջնջման պատճառով (սա-կայն հմմտ. նյն. χαρτί).-աւելի ապահով։ ըստ իս վրաց. ჭარტეზი քարտեզի «գրաւոր վկայական, վկայագիր», որ վերջաձայն զ-ի աատճառաւ հայերէնից է։