ἁστραπή fulguratio, coruscatio, fulgor, fulgur. Փայլատակելն. եւ Փայլակն. փայլատակունք. եւ Շողիւն. ցոլք.
Եւ եղեւ որոտումն եւ ձայնք եւ որոտմունք. (Յայտ. ՟Դ. ՟Ը. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Զ։)
Փայլատակումն ահեղ ծագեց ի բանտի անդ։ Ի սակաւ փայլատակմանէ կայծականց. (Նեղոս.։ ՃՃ.։)
Փայլատակմամբ զանձրեւ գուշակէ. (Մխ. երեմ.։)
Ի փայլատակմանէ աստուածութեանն սարսափեալ՝ թեւասքողեալ ծածկէին զերեսս իւրեանց։ Պսակ յոգնանկար յարփից եօթանց փայլատակման. (Պրոկղ. ներբ. ղկ.։ Նար. կուս.։)
Լուսաւորութիւն հաւատոց քոց ի մէջ հրեշտակաց փայլատակմունս արձակէր. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆ. κεραυνός fulmen. Շանթ. կայծակն. կայծակ.
Որ յողոմպիա պատկերն է, փայլատակմամբ այտեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)
Կենդանւոյն իսկ ի յերկնից փայլատակմամբ պարտ էր սատակել զայնպիսին։ Ոչ վաղվաղակի փայլատակմունս ի յերկիր իջուցանէ ի վերայ այնպիսի ամբարշտելոցն. (Մանդ.։)
Տէր, ես ոչ երկնչիմ ի քէն, առաքեա՛ յիս զփայլատակումն քո, եւ կամ այլ ինչ վիշտս եւ տանջանս. (կամ առաքեա՛ յիս տէր փայլատակումն, կամ դեւ, կամ այլ ինչ ցասումն). (Վրք. հց. ՟Դ։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | փայլատակումն | փայլատակմունք |
| accusatif | փայլատակումն | փայլատակմունս |
| génitif | փայլատակման | փայլատակմանց |
| locatif | փայլատակման | փայլատակմունս |
| datif | փայլատակման | փայլատակմանց |
| ablatif | փայլատակմանէ | փայլատակմանց |
| instrumental | փայլատակմամբ | փայլատակմամբք |