bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.
• (ըստ ՆՀԲ ի, ի-ա, ու հլ. բայց ըն-տիր հայերէնի մէջ կայ միայն սեռ. -ի) «յա-տակը, տակը, խորքը» Եւագր. «բոյսի տակի մասը, արմատ» Վեցօր. 96. Վստկ. «ցեղ, զարմ, գերդաստան» Բուզ. դ. 4. որից տա-կախիլ առնել «արմատախիլ անել» Մարթին. (տե՛ս Արրտ. 1913, 1147). տակակոտոր «արմատից ջարդել» Ոսկ. մ. ա. 11. Ոսկ. եփես. 837. տարածատակ Վեցօր. էջ 96. տակցի «արմատով միասին» Սուտ-Շապհ, էջ 3. կարմիր տակեր «տորո՞ն» Մխ. բժշ. (Seidel § 400), տակերոյ ջուր «դեղախաշու» Մխ. բժշ. (Seidel § 253), տկուտ «ցա՞ծ» Վանակ. յոբ։-Այստեղ է պատկանում նաև տակ, ի-ա հլ. «արմատ» Դ. թագ. զ. 23. «ե. արկ առաջի նոցա խոտս տակաւ մեծաւ և կերան և արբին», որի դէմ եբր. ունի «խըն-ջոյս մեծ», և ըստ այսմ անգլ. great provi-sion, պրս. ziyāfat-i-buzurg, բայց յոյնը παράϑεοιν μεγάλην, որ պէտք է հասկանալ «սեղանի կամ ճաշի սպաս» (Sophocles 843) և որ յայտնի չէ ի՛նչ թիւրիմացութեամբ դարձել է հյ. խոտս տակաւ մեծաւ!
• = Պհլ. *tak հոմանիշից, որ չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tak, tag «յատակ, տակ, աւազանի՝ հո-ոի տակ ևն» և սրանից փոխառեալ չաղաթ, ❇ [arabic word] tag, teg «տակը, յատակը, հիմ, խա-րիսխ», tagida «տակը», կիրգիզ. [arabic word] tek «ցեղ, տոհմ, սերունդ, ծագումը» (Будaговъ 2, 398)։-(Գ. Փառնակ, Անահիտ 1903, 103 և Տարազ. 1903, 263 ունի պհլ. tak «ճիւղ», որ եթէ ստոյգ է, այստեղ է պատկանում)։-Հիւբշ. էջ 250։
• ՆՀԲ յիշում է պրս. դէգ և թրք. տիպ? Lag. Urgesch. 314 նախնական իմաս-տը համարելով «արմատ», կցում է լն. λεϰεῖν «ծնիլ» բառին։ Lag. Beitr. bktr. Lex. 63 մերժում է և կցում պրս. tak ռառին։ Մառ ЗAO 5, 285 և ՀԱ 1892, էջ 164 կրճատուած յա-տակ բառից։ Հիւնք. թագ բառից։ Karst, Յուշարձան 423 թթր. tug, tok «յատակ, տակ, վերջ»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 459 հաթ. tak šul «հպատակ» բառի հետ։
• ԳՒՌ.-ԱխԽռ. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տակ, Ալշ. Մշ. տագ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դագ, Ասլ. դագ (դայ, դա*), Տիգ. դmգ, Ագլ. տօկ Հճ. դօգ, Զթ. դօք, դոք, Սվեդ. դիւք, բոլորն էլ «յատակ, տակ»։ Այլ նշանակութիւններով են Վն. «արմատ», Արբ. Երև. Եւդ. Զթ. Հճ. Չմ. Ղզ. Ղրբ. Մշկ. Ջղ. Սեբ. Վն. Ք. «ճակըն-դեղ», Տփ. «ցեղ, ազգատոհմ» (օր. ասկ ու տակը, ասկօվ տակօվ կու ճանչնամ)։ Նոր բառեր են անտակ, տակաթեր, տակաթթու-տակալաչակ, տակահալաւ, տակահան. տա-կանց, տակաշոր, տականք, տակապուր, տակաքար, տակափչեչ, տակետակ, տակնու-վրայ, տակտիք, տկիչք, տկմանց, տկուք, տկուկ ևն։
• ՓՈԽ.-Քրդ. տակ «ցօղուն». Զրավ ա լը տակէ կատէ «բարակ է առւոյտի ցօղունի պէս» (Ազդակ 1909, 429)։ Վրաց. თაკიმას-ხარა տակիմասխարա «խեղկատակ, որ ըն-եերանում է լարախաղացին», ტაკიმახხარობა տակիմասխարոբա «խեղկատակութիսն». ա-նի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 28, որ հայ գւռ. տակի մասխարա ձևից է (հաղորդեց Գ. Ասատուր)։