cf. Պտոյտք.
ՊՏՈՅՏ ՊՏՈՅՏՔ. δίνη, θίν, κλύδων, καταιγίς, εὕριπος, ἵλιγξ vortex, gurges, procella. Յորձանք. շրջանք. գրդանք. կիրտափ. (իրօք կամ նմանութեամբ).
Զպտոյտ գետոց պատառեաց. (Յոբ. ՟Ի՟Ը. 10։)
Երկան զուլանէ հրամայէ կապել, եւ ընկենուլ ի պտոյտ մի գետոյն. (Խոր. ՟Բ. 45։)
Մի ընկլցեն զիս պտոյտք ջուրց։ Ի կարմիր ծովուն ճանապարհ անխափան, եւ դաշտ ծաղկաբեր ի պտուտից բռնութեանն. (Սղ. ՟Կ՟Ը. 16։ Իմ. ՟Ծ՟Բ. 7։)
Եղեւ թնդիւն ի ծովուն՝ պտոյտ առեալ ի ծովուն. (Ճ. ՟Ա.։)
Ընդէ՞ր ի պտոյտս արկանիցեմք զանձինս, ի մրրիկս եւ ի նաւակոծութիւնս. (Ոսկ. փիլիպ.։)
Զհաւատոցն առագաստն պարզ եւ անխոնարհելի ունիլ ի մեջ հերձուածողական պտույտից. (Լծ. կոչ.։)
Յանդնդային պտուտից չարամեռ եւ խաւարային գործոց. (Ճ. ՟Բ.։)
Յորքանեաց չարաչար հայհոյութեանց պտոյտս ընկղմիս. (Յհ. իմ. երեւ.։)