sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.
• , ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։
• = Պհլ. *parak «կող» հոմանիշից, որ ա-ւանդուած չէ, բայց կայ պրս. օ para «կող»։-Աճ.
• ՆՀԲ պրս. պէռէգ (?) և լծ. հյ. փա-րախ։ ❇ Bugge, Beitr. 34 և KZ 32, 3 պառակ «մակաղատեղ» փոխառեալ է դնում մլտ. parcus բառից։ Նոյն, IF 1, 455 պառակտել, փեռեկել ևն իբր բնիկ հայ կցում է գոթ. brikan, գերմ. bre-čhen «խորտակել» ևն բառերին։ Հիւնք բոլորն էլ փարախ բառից։ Ղափանցեան ЗВО 23, 350 արաբ. [arabic word] varik և վրաց. barkali «ազդր», իսկ էջ 351 արաբ. [arabic word] farq «բաժանել»։-Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 250 պառակ և փարախ դնում է պհլ. vār «շուրջ փակեալ ընդարձակ վայր» և պրս. [arabic word] ︎ farax «ընդարձակ արձակ», իսկ էջ 311 պառակտել =պհլ. pārak, պրս. pāra «մաս, բաժին»։
• ԳՒՌ.-Արմատական ձևով ունինք պառակ Հմշ. «ձիու գաւակ», Ղրդ. «արեդդէմ, արև առնող տեղ», Խտջ. (բառագ) «լեռան կամ արտի թեք կող», Ալշ. Մշ. (պառեգ) «մէջք», պառիկ Բլ. Բղ. Մշ. Նբ. Զրս. Վն. «կռնակ, թիկունք. 2. լեռան կող, բլուրի լանջը, հակ, եալ դիրքով տեղ», որ և յիշում է Բառ. երեմ. էջ 265 պառակ ձևով և «ղըռ, անջըդի տեղ, պրակ կամ չորային» նշանակութեամբ։ Սրա-նից է պառակաքեղ Գոր. «լեռների վրայ բուսնող մի տեսակ բոյս» (հմմտ. քեղա-կա-րոս, ազատ-քեղ)։-Պառկիլ բայի գւռ. ձևերն են՝ Ջղ. Վն. պառկել, Ախց. Մկ. Շմ. Կր. պառկիլ, Երև. պարկէլ, Տփ. պարկիլ, Ալշ. Մշ. պառգել, Սչ. բառգել, Ակն. Զթ. Պլ. Ռ Սեբ. Սվեդ. Տիգ. բառգիլ, Ննխ. բառգէլ, Ասլ. բառգէ՝լ, Հմշ. բառգուշ, Հճ. բարգել։ Նոր բառեր են պառկամաշ, պառկան, պառկման, պառկոտիլ, պառկուկ։