s.

offering, gift.

s.

Նոյն բառ է եւ ի յն. μάννα manna. ըստ ըբր. մինէա այսինքն Ընծայ. նուէր. պատարագ. տուրք. (լծ. լտ. մունուս ).

Ա՛ռ ի ձեռին քում մաննայ, եւ ե՛լ ընդ առաջ առնն աստուծոյ։ Ոչ ետ մաննայ արքայն ասորեստանեայց ի տարւոջն յայնմիկ։ Սեղանն պղնձի ոչ կարէր ընդունել զողջակէզսն եւ զմաննայն եւ զճարպսն։ Նաշիհ եւ մաննա ըստ խոյին եւ ըստ որոջացն. (՟Դ. Թագ. ՟Ը. 8. 9։ ՟Ժ՟Է. 3. 4։ ՟Բ. Մնաց. ՟Է. 7։ Եզեկ. ՟Խ՟Զ. 7. 11. 14. 15. 20։)

(Իսկ ռմկ. ըստ իտ. մաննա՝ է մաքրողական դեղ անոյշ աւելի քան զչափն՝ վիժեալ ի ծառոյ՝ մանաւանդ ի սիկիլիա։)