adj.

in want of;
needy, necessitous, poor, indigent;
desirous, anxious, eager;

s.

want, need, necessity, poverty, indigence;
desire, wish, longing;
— լինել, to want, to need, to be or stand in want of;
— նմալ, գտանիլ, to be in a state of privation, to be unprovided with, to be without;
— ամենայնիւ, in want of all things, poverty-stricken, destitute;
ոչ իւիք կարօտեմ, I want for nothing.

adj.

ἑνδεής, χρείαν ἕχων, δείμενος , ἑλαττόμενος, στερεόμενος indigens, indigus, egens, inops, carens, privatus եւ այլն. (իբր Կարոտ, կարուտ) Ունօղ զկարիս, կամ զպէտս, զհարկաւորութիւն պիտոյից եւ ձեռնատուութեան. Չքաւոր, եւ փափաքօղ անձկանօք. կարօտեալ. Զկրեալ. յետնեալ.

Թագաւոր կարօտ մտօք՝ մեծ զրպարտօղ։ Եւ ոչ ոք կարօտ էր ի նոսա. (Առակ. ՟Ի՟Ը. 16։ Գծ. ՟Դ. 30։)

Զմերկն ծածկեսցես, եւ կերակրովք եւ ըմպելեօք զկարօտն լցուցանես. այսինքն զկարօտեալն կերակրոց, կամ զկարօտութիւն նորա. (Խոսր.։)

Կարօտ նուազութիւն. յն. կարօտութիւն. (Փիլ. բագն.։)

Կարօտ եմ յոյժ, եւ աղաչեմ. (Սարգ. յիշատ.։)

Կարօտից թառամեցուցանել ընդ ծաղկի մարմնոյն՝ եւ զախտս բնաւորականս. (Սարկ. հանգ.։)

ԿԱՐՕՏ. Տրական խնդրով, ըստ հյ. ոճոյ. որ է ըստ յն. սեռական.

Սիրտ անմտի կարօտ է հանճարոյ։ Կարօտ օգնականութեան. (Առակ. ՟Ժ՟Ե. 21։ Իմ. ՟Ժ՟Գ. 16։)

Չէ՛ կարօտ ումեք վարդապետի. (Պիտ.։)

Կարօտ եմ շնորհի քո եւ ողորմութեան. (Շար.։)

Աստուած չէ՛ կարօտ բարձրանալոյ. (Շ. բարձր.։)

Կարօտ ապաշխարութեան. (Մծբ. ՟Ժ՟Ա. Շ. մտթ.։)

Ո՛չ թէ կարօտ ինչ հայրաբուն փառացն. (Ագաթ.։)

Բնութիւնս մեր միմեանց կարօտ ստեղծաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)

Կարօտ մնացաք կենդանի տեսանելոյ. (Պտմ. աղեքս.։)

Կարօտ եմ ձերում փրկութեանդ. (Ոսկ. մ. ՟Բ. 13։)

Ոչ եղեւ կարօտ փոխելոյ զբոցն, զի եղիցի ցօղ. իմա՛ ըստ յն. ոճոյ. այսինքն ոչ տկարացաւ փոխել։

ԿԱՐՕՏ. Գործիական խնդրով ստէպ վարի առ նախնիս. որ եւ ոճ լտ.

Միթէ կարօտ ի՞նչ իցես ես այսահարօք։ Մեծացայ, եւ ոչ իւիք կարօտ եմ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 15։ Յայտ. ՟Գ. 7։)

Ոչ եթէ կարօտ ինչ ոք իւիք էր. (Եզնիկ.։)

Ոչ եթէ նա ինչ կարօտ մերովքս իցէ, այլ մեք ամենեւին նորայովքն։ Մեծատուն ո՛չ է այն՝ որ բազմօք կարօտ իցէ, այլ այն որ չիցէն իւիք կարօտ։ Դեղօք, եւ ոչ սրոյ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եփես. եւ այլն։)

Ոչ էր նա կարօտ գողովքն, եթէ վկայք եղիցին յարութեանն նորա. (Եփր. համաբ.։)

Ամենայն ապաշխարողք կարօտք երկայնմտութեամբ։ Կարօտ էր քաւութեամբն։ Ճշմարիտ ազատութեամբն որդւոյն կարօտ էին. (Եփր. հռ.)

Եթէ զոհիւքն կարօտ էր, իսկ մոխ րով երնջոցն՝ զոր ետ ի սրբութիւն կարօտելոցն, զի՞նչ կարօտ էր նա. (Եփր. թուոց.։)

Յայլեւայլ հոլովս.

Ահա յերեսաց քոց ոչ կարօտ եղէ. յն. յետնեալ. (Ծն. ՟Խ՟Ը. 11։)

Մի՛ կարօտ առներ զիս ի յուսոյ իմմէ. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

Զկարօտս յառաքինութենէ եւ ի ճշմարիտ գիտութենէ տեսանէ. (Երզն. մտթ.։)

Աստուած չէր կարօտ յուխտս եւ ի պատարագս նոցա. (Մծբ. ՟Ժ՟Ա։)

Յոչ ոք արար կարօտ ապաստանի. (Շիր.)

Զի՞նչ ունիմք եւ մեք ասել, որ կարօտ եմք յամենայնի. (Շ. բարձր.։)

s.

ԿԱՐՕՏ. գ. ἕνδεια, χρεία inopia, opus ἑπιθυμία desiderium. Կարօտութիւն. պէտք. եւ Փափաք. եւ պապակումն. անձկութիւն.

Ոչ առ կարօտ ինչ բանն մարմին եղեւ. (Աթ. առ եպիկտ.։)

Մեք միշտ կարօտիւ ըղձամք ընդունել ի քեն զողորմութիւն. (Խոսր.։)

Ծարաւն եւ կարօտն ազգակից են միմեանց. (Սիւն. բն.։)

ծարաւեալք կարօտիւ (առ աստուած). (Վրդն. յանթառամն.։)

Եւ կարօտիւ զոր փափագէին, զնա նստուցին յիւրում աթոռին. (Գանձ.։)

Ամենայն կարօտիւք. (Մաշտ.։)

կարօտիւն եւ սիրով յանձն առցէ։ Լային զկարօտն իւրեանց։ Մոռացեալ զկարօտն եւ զսուգն իւրեանց. (Վրք. հց.։)

Ունէի զայս կարօտ ի մտի։ Ահա եհաս ժամ՝ ցուցանել զպտուղ կարօտին քո. (Վրք. հց. ՟Բ։)

Étymologie

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անկարօտ

Անկարօտաճեմ

Անկարօտութիւն, ութեան

Անձկակարօտ

Բազմակարօտ

Կարօտական

Կարօտակէզ

Կարօտանամ, ացայ

Կարօտանք

Կարօտացուցանեմ, ուցի

Կարօտեալ

Կարօտիմ, տեցայ

Կարօտութիւն, ութեան

Հացակարօտ

*Մազկարօտ

Voir tout