mus. s.

an Armenian note.

adj.

որ ինչ հայի առ խոսրով արքայ հայոց կամ պարսից. զի թուականն հայոց եդաւ ի մովսեսէ կաթողիկոսէ յաւուրս Խոսրովու առաջնոյ պարսից արքայի, յայս միտ ասի.

Ըստ խոսրովային թուոյ հայկազանցս հինգ հարիւրերորդի քսաներորդի հինգերորդի. (Գր. վկ. յիշատ. Ոսկ. գծ. այսինքն ի թուին հյ. ՟Շ՟Ի՟Ե. յամի տեառն 1076.)

որպէս եւ (Կիր. յիշ.) ոսկ. յհ. ասէ.

Ի խոսրովայն պարսից սկսեալ մեր թիւ ըստ ամաց. ՟Չ՟Կ՟Զ։

s.

ԽՈՍՐՈՎԱՅԻՆ. գ. որպէս թէ նմանեալ սրոյ քաջին խոսրովու մեծի հայոց արքայի՝ Խազ երաժշտական (Ոսկիփոր.։)

կամ թէ որպէս գիւտ քաջի ուրումն երաժշտի խոսրով անուն. յորմէ եւ Ոճ խոսրովային՝ է որպէս կատարեալ եղանակ երաժշտութեան.

ներսէս (կլայեցի) բազում ինչ կարգեաց յեկեղեցիս քաղցր եղանակաւ՝ խոսրովային ոճով. (Կիր. պտմ.։)

Կամ թերեւս նողն ընդ պ. խուսրեւանի, որ է թագաւորական, եւ ազնիւ. եւս եւ անուն երաժշտական եղանակի.

Կայր պատանեակ մի խարտիշուկ ... խոսրովային առնոյր թմբուկ. (Շ. առակք.։)

Տաղ տեառն ներսեսի խոսրովային։ Այլ տաղ յարութեան՝ խոսրովայն. (Շ. տաղ.։)

Étymologie