Έιρήνη, γαλήνη. Pax, tranquillitas. ἡσυχία. quies. Խաղաղ եւ անխռով գոլն. հանդարտութիւն. անհողմութիւն. անդորրութիւն. ապահովութիւն. հանգիստ. ողջութիւն. առողջութիւն. լռութիւն. դադարումն. էմինլիք. հուզուր. ասուտելիք. սուլհ. սելամէթ. սազլըգ. ըռահաթլըգ.
Սաստեաց հողմոցն եւ ծովուն, եւ եղեւ խաղաղութիւն մեծ. (Մաթ. Ը. 26. եւ այլն։)
Ալէկոծութիւն ծփանացն ի խոր խաղաղութիւն. (Նար. ԼԲ։)
Խաղաղութեամբ նստին բնակութեամբ յանհոգս. (Ա. մկ. Թ. 58։)
Ուր հոգւոյ եւ մարմնոյ վիշտ ոչ իցէ, անդ է ճշմարիտ խաղաղութիւն. (Ի գիրս խոսր։)
Ի խռովութեան գործել խոր խաղաղութիւն. (Պիտ։)
Երթիցես առ հարս քո խաղաղութեամբ. (Ծն. ԺԵ. 15։)
Արդ արձակես զծառայ քո տէր ի խաղաղութիւն։ Երթ կամ երթայք ի խաղաղութիւն։ Դարձայց կամ դարձցիս խաղաղութեամբ. եւ այլն։
Έιρήνη. Pax. հաշտութիւն. պարըշ, պարըշըգ, սուլհ, ալդի.
Խօսել կամ աղաչել ի խաղաղութիւն, կամ ի հաշտութիւն խաղաղութեան։ Ուխտ կամ դաշինք խաղաղութեան. եւ այլն։
Խաղաղութեան. Ստէպ դնի ի մեզ վայելչապէս, ուր յն. է խաղաղական, եւ լտ. խաղաղարական. Έιρηνιχὁς. Pacifivus.
Արք խաղաղութեան. (Ծն. ԽԲ. 11. 19. 31. 33. 34։ Աբդ. 7։)
Բան կամ խորհուրդ խաղաղութեան. (Օր. Բ. 26։ Ի. 11։ Աւակ. Ե. 14։ Միք. Է. 8։ Զաք. Զ. 13։ Ը. 16։ Ա. մկ. Ա. 31։)
Պտուղ խաղաղութեան. (Եբր. ԺԲ. 11. եւ այլն։)
Խաղաղութեամբ. ըստ յն. եւ լտ. Έιρηνιχῶς. Pacifice. (Ա. մկ. Ե. 25։ Է. 29. 33։ Բ. մկ. Ժ. 12. եւ այլն։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | խաղաղութիւն | խաղաղութիւնք |
| accusatif | խաղաղութիւն | խաղաղութիւնս |
| génitif | խաղաղութեան | խաղաղութեանց |
| locatif | խաղաղութեան | խաղաղութիւնս |
| datif | խաղաղութեան | խաղաղութեանց |
| ablatif | խաղաղութենէ | խաղաղութեանց |
| instrumental | խաղաղութեամբ | խաղաղութեամբք |