s.

venom, virus.

• «թոյն». մի մի անգամ ունին Մադ. և Տաթև. ամ. 516. գրուած է ժահռ ձևով և «թոյն» նշանակութեամբ՝ էֆիմ. 288։-Բառ. երեմ. էջ 123, ինչպէս և ՀՀԲ ժահր մեկնում ևն «յոյժ աղտեղի, գարշ և նեխեալ հեղուկ ինչ, որպիսի է կղկղանքն մարդոյ ևն». այս նշանակութիւնը պատկանում է նախորդ ժահ բառին։

• = Պհլ. պազենդ. zahr (իմա՛ zahr), պրս. [arabic word] zahr, քրդ. zahr, zair, zar, աֆղան. բելուճ. zahr «թոյն», որոնց նախնականն է զնդ. *ǰaϑra-=սանս. *hatra-«սպանիչ (դեղ)», արմատը զնդ. ja-, gan-, սանս. hāh «զարնել, սպանել»։ Իրանեանից են փոխա-ռեալ նաև ասոր. [syriac word] ︎ zahra. թրք. zehir, ուշ ժամանակի հյ. փոխառութեամբ զահր «թոյն» (Կոստ. երզն. 154)։-Հիւբշ. 156։

• ՆՀԲ լծ. թրք. զեհր։ Lag. Urgescl 594 և Ges. Abhd. 41, 21 jas արմատից. պրս. zahr։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ ZDMG 38(1884), էջ 423։

• ԳՒՌ.-Մկ. ժmհր, Ոզմ. Շտ. ժmհրի. Մ. ժար «թոյն». -ուրիշ իմասաներով տես վերը ժահ.