cf. Թիւրակէ.
cf. ԹԻՒՐԱԿԷ. թիրեաք.
Զի՞նչ չար քան զօձ կայցէ, եւ ի նմանէ թերիակէ. (Եզնիկ.։)
• «դեղթափ» Եզն. այս ուղղա-գոյն ձևի դէմ կան նաև թիրակէ (ըստ ՆՀԲ թերակէ) Յճխ. էջ 29. թիւրակէ Բուզ. ե. իղ. Կանոն. Նար. մծր. 449. Երզն. մտթ. 307. Վրդն. ծն. թրակէ Պտմ. ներս. 23. թրակէս Վստկ. 8, 131. թրեակէսի Վստկ. 131. թու-րիախ Վստկ. էջ 8. թրիախ Յայսմ. մրտ. 22 թրհաղ Տաթև. ձմ. ճժդ (երիցս)։
• = Յն. ϑηριαϰή «անդեղայ, դեղթափ», որ ձառում է ϑηρίον «գազան» բառից և նշանա-կում է բուն «գազանական». -յոյնից փոխա-ռեալ են լտ. theriaca, հֆրանս. triacle, ֆրանս. thériaque, գերմ. Theriak, սպան, atriaca, լեհ. tyrjaka, ռուս. тepiáкъ, ասոր. [arabic word] ︎ teryaqē, պրս. թրք. [arabic word] tiryāk, արաբ. [arabic word] tiryāq ևն։ Պրս. բառը երկու իմաստով է. առաջին իմաստն է «մի տեսակ դեղթափ, որ կազմւում է ծովային սոխի, զմուռսի, կինամոնի, քրքումի, ափիոնի, մեղ-րի, գինիի, բևեկնի և իժի մսի խառնուրդով» (Будaговъ I, 353). սրա համար է որ Եզնիկ, էջ 63 գրում է. «Ջի՞նչ չար քան զօձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց, որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հա-սուցեալ և անդէն բուժէ»։-Երկրորդ իմաս-տըն է «ափիոն». այս իմաստով և այս ձևից են մեր էլ յետնադարեան ձևերը։-Հիւբշ 350։
• Ուրեղ մեկնեց նախ ՆՀԲ։