happy!
cf. Երանութիւն;
— թէ, if it please God! would to Heaven! — նմա որ, happy he who;
— քեզ ! how happy you are! lucky fellow! fortunate man ! — տալ, —ս կարդալ ումեք, to deem or consider some one happy.
ԵՐԱՆԻ՛ (տր. խնդրով, որ ներգործութեամբ կամ զօրութեամբ) μακάριος, -ιοι beatus, -ti որպէս թէ՝ Երանելի՛ ասելի է, երանութեան է արժանի. երնե՛կ, երնե՛կ անոր՝ որ .... զի որ ի յն. եւ լտ. ասի, երանելի կամ երջանիկ է այն՝ որ. կամ երանեալք են՝ ոյք, եւ այլն. մեք թարգմանեմք եւ ասեմք հասարակօրէն.
Երանի՛ ամենեցուն՝ ոյք յուսացեալ են ի տէր։ Երանի, ում (կամ որում) թողութիւն եղեւ մեղաց։ Երանի առն, կամ երանի իցէ առն, որ, եւ այլն. (Սղ.։ եւ Առակ.։)
Երանի՛ աղքատաց։ Երանի՛ սգաւորաց։ Երանի՛ իցէ ծառայիցն այնոցիկ եւ այլն. (Մտթ.։)
Երանի՛ (այնմ) որ խորհի զաղքատն։ Երանի՛ (այնոցիկ) ոյք քննեն։ Երանի՛ (այնոցիկ) զորս ընտրեցեր. եւ այլն։
Դուն ուրեք եւ հյց. խնդրով.
Արդարեւ երանի՛ զազատեալսն ի տրտմութեան տեղւոյ։ Երանի՛ զամենեսին։ Երանի՛ է զարժանացեալս այսմ պարարման եւ ցնծութեան։ Արդարեւ երանի է զայնպիսին. (նոր ձեռ. երանելի՛ է զայնպիսին) (Լմբ. սղ.։)
Բայց երանի՛ զանձն իմ էին, թէ բանք իմ աստ դադարէին. (Շ. եդես.։)
ԵՐԱՆԻ, իբր անուն, կամ անուանացեալ.
Բիւր երանի են, որ տան զպտուղն լիապէս». այսինքն երանելի են, կամ երանութեան արժանաւոր. (Նար. երգ.։)
Որով առաք զերանին». այսինքն զվճիռն՝ երանի՛ որ, եւ այլն. (Շար.։)
ԵՐԱՆԻ ՏԱԼ. μακαρίζω Երանութիւն տալ. այսինքն Երանի՛ ասել. երանել. բարեբախտ համարել.
Ունկն որ լսէր, երանի տայր ինձ. (Յոբ. ՟Ի՟Թ. 11։)
Յառաջ քան զվախճան մի՛ տար երանի մարդոյ. (Սիր. ՟Ժ՟Ա. 30. (հին թրգ)։)
Երանի՛ տամ նմա, եւ երկրին ընդ որ անցանիցէ։ Յոյնք երանի ետուն վասն նորա աշխարհիս հայոց. (Եղիշ. ՟Ը։)
Յիրաւի տացուք քեզ երանի՝ մա՛յրդ յիսուսի. (Նար. կուս.։)
Երանի՛ տայի անձին (իմում). (Փիլ. ՟ժ. բան.։)
ԵՐԱՆԻ՛ ԹԷ. մջ. εἵδε, ὅφελον utinam Օ՜շ թէ. իցէ՜ թէ. երնե՛կ թէ, ա՛խ թէ .... բացատրի եւ բառիւքս, Ո՜ տայր. լա՛ւ էր. յանկա՛րծ, եւ այլն.
Երանի՛ թէ ի դժոխս պահէիր զիս. (Յոբ. ՟Ժ՟Դ. 13։)
Երանի՛ թէ թագաւորէիք. (՟Ա. Կոր. ՟Դ. 8։)
Երանի՛ թէ մօտակտուր իսկ լինէին. (Գաղ. ՟Ե. 12։)