paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.
παράδεισος paradisus որ եւ ԴՐԱՍՏ. Դարաստան. պարտէզ. բուրաստան. տեղի պտղատու ծառոց, եւ ծաղկանց. որպէս եւ պ. տիրէխթան, ծառք, ծառատունկք։ Առանձին անուամբ՝ Աստուածատունկ վայրն եդեմական, որ եւ ԴՐԱԽՏ ՓԱՓԿՈՒԹԵԱՆ, օրինակ վերին դրախտին, այսինքն արքայութեան երկնից. եւ լայնաբար՝ որ եւ է պարտէզ. ճէննէթ եւ պաղ, պաղչէ. պ. ֆիրտէվս. եբր. կան, կանա. եւ ֆարտէս։
Տնկեաց աստուած զդրախտն յեդեմ։ Եւ զծառն կենաց ի մէջ դրախտին։ Արձակեաց զնա ի դրախտէ անտի փափկութեան։ Իբրեւ զդրախտ աստուծոյ էր։ Դրախտս տնկեցէ՛ք, եւ կերա՛յք զպտուղս նոցա։ Պահապան դրախտին արքունի։ Պարտէզս եւ դրախտս։ Դրախտ նռնենեաց.եւ այլն։
Դրախտն թաւ վայր է ամենապատիկ ծառովք լի. (Փիլ. լին. ՟Ա. 6։)
Դրախտ, որ է դիր աստ մարդոյն, եւ կամ դիրք խիտ ծառոց, եւ կամ դրեալն ադամ անդ ախտացաւ զառաջինն. (Վրդն. ծն.։)
Բնակեա՞լ իցեն մարդիկ առ դրախտաւն ... Ադամ առ դրախտաւն բնակեցաւ։ Կիւրղ. (ծն.։)
Իբրեւ զծաղիկս մատաղատունկ դրախտաց. (Ճ. ՟Ա.։)
Գայր երբեմն ի դրախտից հայրն մակար։ Ի դաշտ մի մեծ, որ լի էր բազմազան դրախտիւք. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Թ։)
Դրախտից եւ ծաղկոցաց. (Վրդն. ծն.։)
Նմանութեամբ ասի.
Այսօր ընդ իս իցես ի դրախտին. այսինքն ի փափկութեան երանաւէտ կենաց. (Ղկ. ՟Ի՟Գ. 43։)
Յափշտակեցաւ ի դրախտն. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 4։ Տե՛ս եւ Յայտ. ՟Բ. 7։)
• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ծաո-նոց, պարտէզ» ՍԳր. Վրք. հց. Վրդն. ծն., «Ադամի պարտէզը, Եդեմ» ՍԳր. Եզն., «երկ-նային արքայութիւն» Ղկ. իգ. 43. Բ. կոր-ժբ. 4, որից՝ դրախտաբաց Փարպ., դրախ-տապան «պարտիզպան» Եփր. ծն. քս. 31, դրախտատունկ Վրդն. յանթառ., դրախտա-ճուն Պիտ. դրախտանալ Արշ. Լծ. Կոչ. Յայսմ. Նոր բառեր են՝ դրախտաբնակ, դրախտահաւ, դրախտային. դրախտանման ևն.-հին գա-ւառական մի ձև էր դրաստ «ծառաստան, պարտէզ» Պիտ. Փիլ. այլաբ. (գրուած ղա-րաստ Բառ. երեմ. էջ 74), որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բախտ։
• = Պհլ. պազենդ. [other alphabet] ︎ draxt «ծառ». պրս. [arabic word] diraxt «ծառ», բելուճ. dračk. drāč, քրդ. derext «ծառ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արամ. drht' «գերեզմանի առաջ շինուած պարտեզ», որ գործածուած է Սարդիկէի լիւդերէն և արամերէն երկլե-զուան արձանագրութեան մէջ (Meillet, KEA, 7(1927), 315)։-Հիւբշ. 145։
• Հներից Վարդան, Մեկն. ծննդ. բ. 8 մեկնում է. «Դրախտ, որ է դիր աւտ մար-դոյն և կամ դիրք խիտ ծառոց և կամ դրեալն Ադամ անդ ախտացաւ զառա-ջինն»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Շրէօդէր, Thesaur. 47, համեմատելով պրս. dirext բառի հետ։ Ինճիճեան, Ե-ղան. Բիւզանդեան, 1820, էջ 210 դերև յախտից։ Նոյն, Հնախ. Գ. 17 մեկնում է «տեղի անախտութեան»։ ՆՀԲ դարաս-տան և պրս. տիրէխթան «ծառեր»։ Lag Urgesch. 636 դրաստ ձևի հետ՝ լիթ. daržas«պարտեզ» և պրս. diraxt «ծառ»՝ իբր drh «աճիլ» արմատից։ Մ. Մսե-րեանց, Ճռաքաղ, 1859, 426-430 մէջ է բերում մինչև այն ժամանակ առաջար-կուած ստուգաբանութիւնները, և ծաղ-րելով պրս. dirext ձևից հանել ուզողնե-րին՝ մեկնում է «եդեմականն, ասեն, դրախտ՝ վայր երջանիկ էր և տարախտ», Müller SWIAW. 38, 577 սանս. dru Նոյն, kuhns u. Schleich. Btrg. 3, 82 արս. diraxt։
• ԳՒՌ.-Տփ. դրախտ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. դ'րախտ, Խրբ. Սեբ. դ'րախտ, Պլ. Ռ. թրախդ, Գոր. Ղրբ. Շմ. տրախտ, Ոզմ. դ'րmխտ, Մկ. Սլմ. Վն. տրmխտ, Զթ. դ'օ-րօխդ, բոլորն էլ «Ադամի դրախտը կամ երկ։ նային արքայութիւն»։