va.

to assemble;
to convoke;
to gather together, to add, to sum.

ն.

συνάγω congrego, colligo, cogo Հաւաքել. ժողովել. խմբել. բովանդակել. կուտել. ի մի վայր կոչել. պատրաստել ի պատերազմ, եւ այլն. ժողվել, մէկտեղել.

Ի գումարել ինձ զամպս ի վերայ երկրի։ Ի գումարել երկնաւորին զթագաւորս ի վերայ նրա։ Գումարեաց սիսարտ զամենայն կառս իւր։ Գումարեցան ի ձորն աղի.եւ այլն։

Զօր գումարեա՛.

Գումարեաց ի ձեռս նորա զօրս բազումս. (Եղիշ.։ Ագաթ. եւ այլն։)

Ասի եւ զպատմական գրուածոց.

Զնախնեաց պատմութիւն գումարեալ։ Ի մի վայր գումարեաց զմատենադարանս։ Զթագաւորացն անուանս գումարել գումարէ. (Եւս. քր. ՟Ա։)

ԳՈՒՄԱՐԵԼ. Հաշուել զամս եւ զժամանակս եւ զթիւս.

Գումարեն իմն թիւ ամաց։ Գումարէ ամս շհդ։ Զթիւ ամացն գումարէն մինչեւ ցկայսր։ Չորք եւ վեց գումարին ի տասն. (Փիլ.։ Եւս. քր.։ Խոր. ՟Ա. 3։ Յհ. իմ. ատ.։)

Զերիս աւուրսն գումարեաց ստուգութիւն զսուրն (զմահն) ի ժողովուրդ անդ. (Եփր. մն.) իմա՛, ի վերայ էած, կամ բովանդակեաց։