adv.

ԲՈԼՈՐՈՎԻՄԲ ԲՈԼՈՐՈՎԻՆ. ὄλως, ὀλοκλήρως , ὀλοσχερῶς omnino, totaliter, plane, penitus, prorsus in universum Որպէս թէ բոլոր նովիմբ կամ նովին, այսինքն Ամենայն մասամբ. ամենայնիւ. ամենեւին. բովանդակապէս. բնաւ. բնաւին. իսպառ. գլխովին. ըստ ամենայնի. (գրի վրիպակաւ եւ Բոլորովիմ)

Հարկին հռովմայեցւոց բոլորովիմբ ամենայն կողմանք հայոց. (Խոր. ՟Բ. 24։)

Զամենայն բոլորովիմբ հաւատոյ աչօք նկատել. (Շ. բարձր.։)

Չգոյ ի նմա մասն խաւարի, այլ բոլորովիմբ լոյս է. (Սարգ. յկ. ՟Դ։)

Բոլորովիմբ նուիրողացն զանձինս։ Ի խաչ հանցես զքեզ բոլորովիմբ։ Բոլորովիմբ որդի Աստուծոյ եղիցի. (Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Բ. ՟Գ։)

Նորոգէ բոլորովին (կամ վիմբ). (Ագաթ.։)

Բոլորովին յանվայելչականն երթեալ. (Պիտ.։)

Ինձէն զիս քեզ մատուցի բոլորովին. (Եղիշ. ՟Ը։)

Յայնժամ բոլորովին ես ինքն էի լուսատեսիլ. (Յհ. իմ. ատ.։)

Հատցես բոլորովին զանվճարելի պարտուցս տոյժս. (Նար. ՟Ժ՟Ե։)

Անբժշկելի բոլորովին։ Արտաքոյ իրաւանց է, եւ անտեղի բոլորովին. (Մաշկ.։ Սարկ. քհ.։)

Բոլորովին իսկ՝ մի՛ զԱստուած պատճառ վարկիցս գոյութեան չարին, յն. իբր բնաւ իսկ միով բանիւ։

adj.

Իբր Համօրէն. ամենայն. եւ Իսպառ.

Զբոլորովին կարգս աշխարհի, եւ զկատարած զամենայն գիտաց. (Ագաթ.։)

Երկրի եւ աշխարհի, եւ այնոցիկ որ ի նոսա բոլորովինց մասանց. (Փիլ. ՟ժ. բան.։)

Բնաւին ողորմութիւն, բոլորովին քաղցրութիւն. (Նար. ՟Լ՟Բ։)

Étymologie