to lodge.
κατοικίζω, ἑνοικίζω, κατασκηνόω habitare facio, colloco Տալ բնակիլ (ըստ ամենայն առման).
Բնակեցուցանել յանդիման դրախտին, կամ ի բարւոք երկիր, ի տան, ի տաղաւարս, ի վայրի դալարւոջ.եւ այլն։
Խորան՝ զոր բնակեցոյց (այսինքն եհար) ի մէջ մարդկան։ Բնակեցուցի զանուն իմ անդ։ Զփառս իմ ի հող բնակեսցուսցէ. եւ այլն։
Բնակեցուցանէր ի նմա բազում սպառազէնս. (Եւս. քր. ՟Ա։)
Բնակեցուսցէ ի յաւիտենից յարկսն. (Փարպ.։)
Զերրորդութեանն սրբոյ ի նոսա կոչեալ բնակեցուցանէ զօրութիւնն. (Յհ. իմ. պաւլ.։)
Յաչաղանքն նախանձու յառաքինութենէ մեկուսի բնակեցուցեալ է. կր. այսինքն հեռի է. (Փիլ. բագն.։)
Եւ որպէս οἱκίζω . յորմէ οἵκισμα Բնակութիւն առնել զտեղի ինչ. հիմնել.
Ռոմոս եւ Ռոմիղոս զքաղաքն բնակեցուցանէին, եւ ի մօրն անուն կոչէին։ Թեբայեցիք զկրինէ բնակեցուցին, եւ էր բնակեցուցիչ բատտոս. (Եւս. քր.։)
Եռակի զսպպայսն բաժանելով՝ երիս քաղաքս բնակեցուցանել։ Այլ է ճշմարտապէս օրինադրութիւն, եւ բնակեցուցանելն զքաղաքսն՝ ամենեցուն կատարելագունից առաքինութեամբ տրանց. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Գ։)
| Présent | |
|---|---|
| ես | բնակեցուցանեմ |
| դու | բնակեցուցանես |
| նա | բնակեցուցանէ |
| մեք | բնակեցուցանեմք |
| դուք | բնակեցուցանէք |
| նոքա | բնակեցուցանեն |
| Imparfait | |
|---|---|
| ես | բնակեցուցանեի |
| դու | բնակեցուցանեիր |
| նա | բնակեցուցանէր |
| մեք | բնակեցուցանեաք |
| դուք | բնակեցուցանեիք |
| նոքա | բնակեցուցանեին |
| Aoriste | |
|---|---|
| ես | բնակեցուցի |
| դու | բնակեցուցեր |
| նա | բնակեցոյց |
| մեք | բնակեցուցաք |
| դուք | բնակեցուցէք |
| նոքա | բնակեցուցին |
| Présent | |
|---|---|
| ես | բնակեցուցանիցեմ |
| դու | բնակեցուցանիցես |
| նա | բնակեցուցանիցէ |
| մեք | բնակեցուցանիցեմք |
| դուք | բնակեցուցանիցէք |
| նոքա | բնակեցուցանիցեն |
| Aoriste | |
|---|---|
| ես | բնակեցուցից |
| դու | բնակեցուսցես |
| նա | բնակեցուսցէ |
| մեք | բնակեցուսցուք |
| դուք | բնակեցուսցջիք |
| նոքա | բնակեցուսցեն |
| Prohibitif | |
|---|---|
| դու | մի՛ բնակեցուցաներ |
| դուք | մի՛ բնակեցուցանէք |
| Impératif | |
|---|---|
| դու | բնակեցո՛ |
| դուք | բնակեցուցէ՛ք |
| Exhortatif (thème du présent) | |
|---|---|
| դու | բնակեցուցանիջիր |
| դուք | բնակեցուցանիջիք |
| Exhortatif (thème du passé) | |
|---|---|
| դու | բնակեցուսջի՛ր |
| դուք | բնակեցուսջի՛ք |