ἁμβλύτης hebetudo, obtusio Բութ եւ գուլ գոլն՝ իրօք կամ նմանութեամբ, հակադրեալ սրութեան. գլութիւն, գուլ ըլլալը.
Հրոյ՝ սրութիւն. երկրի՝ բթութիւն. օդ ունելով բթութիւն. եւ լինի ջուր՝ տեսակացեալ եւ նա բթութեամբ։ Արդ՝ է որպէս սրութիւնն առ բթութիւնն, այսպէս հուր առ օդ. (Նիւս. բն.։)
Ըստ քերականաց՝ Բութ, կամ Բթելն ձայնի յառոգանութեան.
Շեշտ՝ վերացման աղագաւ ասի ոլորակ. իսկ բթութիւն ընդէ՞ր. այս է, զի որպէս նա ի վեր հանէ, սա ի խոնարհ նմանապէս զիջուցանելով հարթէ. (Մագ. քեր.։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | բթութիւն | բթութիւնք |
| accusatif | բթութիւն | բթութիւնս |
| génitif | բթութեան | բթութեանց |
| locatif | բթութեան | բթութիւնս |
| datif | բթութեան | բթութեանց |
| ablatif | բթութենէ | բթութեանց |
| instrumental | բթութեամբ | բթութեամբք |