s.

fable, fiction, tale, romance, novel;
apologue;
mythology;
enigma.

s.

(ի բայէս Առասել, եւ ի մասնկանէս պել. որպէս ի լտ. ֆա՛ռի, ուստի կազմի ֆապէլլա, ֆա՛պուլա լծ. ընդ յն. վա՛լլօ, վլի՛մա արկանել, արկուած). μῦθος, πρόβλημα, αἵνιγμα. fabula, fabella, projectum, aenigma. Առասացութիւն մտացածին. յօդեալ պատմութիւն. սուտ զրոյց. շինծու խօսք.

Չհայել յառասպելս։ Յառասպելաց պառաւանց հրաժարեսջի՛ր։ Առասպելաց զհետ երթեալ. (՟Ա. Տիմ. ՟Ա. 4։ ՟Դ. 7։ ՟Բ. Պետ. ՟Ա. 16։ Առասպելեաց՝ գրի, Ագաթ.։ Խոր. ՟Բ. 7։ Շ. թղթ.։)

Եւ Յարմարական յօդուած պատմութեան ի դիմաց կենդանեաց եւ տնկոց, որ եւ Առակք ասին. եւ Բանաստեղծական կեղծիք ի վերայ դից. որ եւ դիցաբանութիւնք. եւ Վիպասանութիւնք նուագեալք առ հինս.

Առ սա ինձ ի ճահ ելանէ քերթողական առասպելն, որ ասէ. բազում անգամ աղուէսք թագաւորել խորհեցան, բայց շունք ոչ առին յանձն. (Արծր. ՟Ա. 14։)

Յունական պերճ եւ ողորկ առասպել։ Առ այսոքիւք եւ աշխարհիս մերոյ առասպելք զբազմահմուտ ասորին արդարացուցանեն. (Խոր. ՟Ա. 31. եւ 17։)

πρόβλημα. propositio. Առեղծուած. առակ. իբր խրթնաբանութիւն, եւ առարկուած նմանաբանական. հանելուկք. (Դատ. ՟Ժ՟Դ. 12. 19։)

αἵνιγμα. adagium. Առած. զրոյց վճռական եւ խորհրդաւոր.

Որպէս ասէ հին առասպելն, յանօրէն ձեռաց ելցէ վնաս. (՟Ա. Թագ. ՟Ի՟Դ. 14։)

Որպէս առասպելն ասէ, թէ մարդ եւ ոչ բարդ, բայց սակայն մարդ. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

Փոքր ինչ արդեօք առասպելաւ վարիլ պարտ է, եթէ եւ այլն. (Պղատ. օրին. ՟Դ։)

Արդարանալ թուի առասպելին, որ ասի ի մէջ գեղջկաց, թէ քո շարայի որկորն է, մեր շիրակայ ամբարքն չեն. (Խոր. ՟Ա. 11։)

Առակ նշաւակի. զրոյց ի բերանս բազմաց առ ի ծանակել զոք, կամ շշնջել զնմանէ.

Զի առասպել զիս արասցես ի կենցաղումս. (Առ որս. ՟Դ։)

ԱՌԱՍՊԵԼ ԱՐԿԱՆԵԼ, կամ ԳՐԵԼ. Ասել՝ խօսել՝ գրել զառասպելս կամ զառակս.

Ամենեքեան առասպելս արկանեն. (Եզնիկ.։)

Ա՛րկ մեզ զառասպելն քո, եւ լուիցուք լնա. (Դտ. ՟Ժ՟Դ. 13։)

Որք զառասպելսն գրեցին. յն. առասպելաբանք. (Ոսկ. ՟ա. թես.։)

Étymologie

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Առասպելաբան, ից

Առասպելաբանեմ, եցի

Առասպելաբանութիւն, ութեան

Առասպելագիր

Առասպելախօս

Առասպելական

Առասպելապատում

Առասպելարկու, աց

Առասպելեմ, եցի

Առասպելօրէն

Voir tout