adj. dém.

this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

այսր, այսմ, յայսմ, այսու, այսք, այսց. կամ այսորիկ, այսմիկ, յայսմանէ, այսուիկ, այսոքիկ, այսոցիկ, յայսցանէ, այսոքիւք. - դեր. ցուց. Իբր մերձաւոր քան զայդ եւ զայն. ըստ կարգի յօդիցս՝ ս, դ, ն. տե՛ս եւ ՍՈՅՆ. ՍՈՅՆ ԱՅՆ. ա՛ս. պու. իշպու. Οντος, αὐτη, τούτο. hic, haec, hoc, is, iste եւ այլն.

Այս այր։ Այրս այս։ Զայրս զայս։ Վասն այսր բանի, կամ բանիս այսորիկ։ Քարինքս այսոքիկ։ Ի քարանցս յայսցանէ։ Որ ոչ յայսց արարածոց։ Զառնէս զայսմանէ։ Յայսմ գործոյ է շահ մեզ։ Պօղոս այս։ Բանիւքս այսոքիւք. եւ այլն։

Այս է գործն Աստուծոյ։ Այս է մարմին իմ։ Այս ամենայն եղեւ։ Զայս ասաց։ Յայսմ է բանն ճշմարիտ. եւ այլն։

Այսք, եւ որ սոցին նման. (Յհ. իմ.։)

Այսց թղթոց։ Մինչդեռ նոքա յայսմ էին. (Խոր.։)

Նեղութեանցս այսոցիկ. (Յճխ.։)

Հանելով զիս յայսմ կենացս. (Ագաթ.։)

Այս է խոտորնակ ճանապարհ, ա՛յս է մոլորումն. (Լմբ. ատ.։)

Ա՛յս պտուղք օրհնութեան. ա՛յս արգասիք կենաց, ա՛յս նշոյլք լուսոյ։ Այս նահատակ յաղթօղ, այս սպառազէն արի. (Նար. ՀԴ. եւ Մծբ.։ Եզ. իբր եւ յոքն.)

Պատշաճեցան բանքս այս։ Արդարքս այս ցանկացան. (Ագաթ.։)

Այսպէս խառնեալ են տարերքս այս. (Եղիշ.։)

Յիշատակօքս այսուիկ։ Զայսու աւուրբք. (Խոր.։)

Զայսմ դատաւորաց. (Ոսկ. մտթ.։)

Յայսմանէ իրակութեանց. (Յհ. կթ.։)

ԱՅՍՈՒ (առաւել ռմկ.) իբր այսր կամ այսորիկ, եւ այսոցիկ.

Վասն այսու ժամու հոգայիր։ Զկնի այսու ամարանոյս։ Սակս այսու պատճառի։ Վասն սակաւիկ այսու արհամարհանաց. եւ այլն. (Վրք. հց. ստէպ։)

ԱՅՍՈՔԻՄԲՔ. իբր այսոքիւք. (Եփր. բ. կոր.։ եւ Սարգ.։)

Հոլովք պէսպէս անսովոր գտանին՝ կա՛մ ըստ ինքեան, կամ ընդ միմեանս փոխանակութեամբ. զորօրինակ

Այսիւ, կամ այսով (ռմկ. ասով). այսովք. (ՃՃ.) որպէս եւ յօրինակս ինչ. (Լմբ. պտրգ.)

Եւ մեք ոչ այնիւ, եւ ոչ այսիւ պատկառեմք. այս ինքն այսու, կամ այսուիկ։

Զփառս տանս այս. (Շար.։)

Զանուն ոչ գիտես զառնս զայսմիկ. (Եղիշ. խչ.։)

Բո՛ւռն հար զայսոքիկ խրատուց. (Յճխ.։)

Այսմ խորհրդով բազումք վարին. (Յհ. իմ.։)

Կենցաղականաւ այսր (գուցէ իբր աստանօր) յաւիտենիւ։ Ընդ այսմ սահմանաւ։ Այսմ փրկանօք. (Նար.։)

Որպէս միովս այս է տեսանել։ Ի վերայ այսմ ապականացու բնութեան. (Շ. թղթ.։)

Առանց այսմ չէ հնար։ Ոչ նմանապէս այսորիկ կարծէի. (Պիտ.։)

Լսել այսս աղօթից. (Արշ.։)

Կազմել զայսս. (Փիլ.։)

Այսու եղբօր բեռն ծանր բարձեր։ Յայսց ամենայնէ ոչինչ մերձենայ ի խոնարհն. (Վրք. հց.։)

Ի ներքոյ այսմ դատապարտութեան։ Ուստի եւ զսովորականն նորա այսմ խորհուրդ տեսանեմք. (Լմբ. ատ.։)

Ասասցեն զօձն ո՛չ օձ մարմնաւոր, այս՝ զոր այժմս տեսանեմք. (Շ. թղթ.։)

ԱՅՍ. ԵՒ ԱՅՍ. Զօրութեամբ ունելով զնախդիր կամ զբայ՝ յայլ եւ այլ միտս բերին.

Այս ոմանք՝ այս որակ երիվարօք նամակ տանին. (Արծր. Դ. 1։)

Ուստի եւ ծնաք ի նոցանէ, այս ընդերկար ժամանակ, զոխակալութիւն առ եղբարս։ Չար վկայէք լինել ի բարւոյ Արարչէն. եւ այս ոչ զնիւթ միայն, այլ զմարդ. (Լմբ. ատ.։)

Եւ այս, զի քաջալաւութիւն վեհագունիցն երեւեսցին. (Շիր.։)

Եւ այս յայնմ ժամու, եթէ առանց այնմ գործոյ կալ անհնար իցէ. (Վրք. հց.։)

ՄԻՆՉԴԵՌ ՅԱՅՍ ԷԻՆ. իբր յայնմ վայրի. մինչ այս՝ մինչ այն։ (Ոսկիփոր.։)

ՅԱՅՍՄԱՆԷ. իբր ի բանէ աստի. վասն այսր պատճառի. ասկից, ասոր համար.

Յայսմանէ՝ բազումք յաշակերտաց նորա չոգան յետս. (Յհ. Զ. 67։)

Մի՛ յայսմանէ համարիցիք, թէ ես մեծ եմ քան զնա. (Ոսկ. յհ. Ա. 12։)

ԱՌ ԱՅՍ. Որպէս՝ ի դէպ այսմ. ի սոյն պէտս. եւ վասն այսորիկ. եւ եւս.

Զի՞նչ օրինակաւ առ այս՝ քեզ նմանագոյն աստանօր եդից։ Եւ առ այս զդաւթեան սաղմոսին զբանն ի յերգ ինձ առի. (Նար.։)

Այսքան առ այս. (Վրք. հց. Ա։)

Առ այս առցես ինձ եւ զսուրբ միւռոնն. իսկ չար առ այս՝ եւ յանձնաւորութիւն բաժանել. (Լմբ.։)

Եւ առ այս՝ որ ոչ սրտի մտօք առնուցուն եւ տայցեն զխաղաղութիւն, թափուր մնասցեն. (Խոսր.։)

Բայց ունիմք առ այս եւ զհակառակագրացն զբանս. (Իգն.։)

ԱՌ ԱՅՍՈՔԻՒՔ. Որպէս՝ եւ եւս. (հանգոյն յն. լտ. πρός τούτους. ad haec, praeterea.

Տեսանեմք առ այսոքիւք եւ զայս եւս։ Առ այսոքիւք՝ են ոմանք դարձեալ. (Յհ. իմ. ատ։)

Եւ եւս յոքունս առ այսոքիւք. (Շ. հրեշտ.։)

ՅԱՅՍ. իբր յայս վայր. ցայս ժամանակ.

Աւելի քան զհարիւր եւ եօթանասուն ամ մինչեւ ցայս. (Մագ.։)

ԸՍՏ ԱՅՍՄ, ԸՍՏ ԱՅՍՄԻԿ. cf. ԸՍՏ.

ԱՅՍ Է. շ. cf. ԱՅՍԻՆՔՆ.

Սլացեալ ի յառաջադէմսն, այս է՝ ի լեառն Աստուծոյ ի Քորեբ. (Պիտ.։)

Սաղարթօք վարսից, այս է՝ արտաքին դիմօք։ Որ է հաստատուն, այս է անփոփոխ. (Նար. Թ. եւ Մծբ.։)

Ցամաքեցաւ խոտն, այս է՝ մեռաւ. (Գէ. ես.։)

Յայնմ ժամանակի ասէ, այս իսկ է՝ թէ յամս Կղօդեայ. (Եւս. պտմ. Բ. 9։ Իսկ Յայտ. ԺԴ. 12.)

Համբերութիւն սրբոցն աստ է, այս՝ որք պահեն զպատուիրանս նորա. յն. աստ է, աստ՝ որք եւ այլն։

ԱՅՍ ԱՆԳԱՄ. մ. Յայս նուագ. աս անգամ. պու տէֆա. τὸ ἄπαξ τούτο. hac vice.

Ոչ է բարւոք խորհուրդն՝ զոր խորհեցաւ Աքիտոփէլ այս անգամ. (Բ. Թագ. ԺԷ. 7։)

ԱՅՍ ԱՆՈՒՆ. cf. ԱՆՈՒՆ. որ եւ ԱՅՍ ԻՆՉ. ԱՅՍ ՆԻՇ. ֆիլան.

Իմով զօրութեամբ առի զայս անուն եւ զայս անուն աշխարհ. (Ոսկ. ես.։)

ԱՅՍ ԻՆՉ. cf. ԻՆՉ։

ԱՅՍ ԻՆՔՆ. Որպէս դերանուն կրկին. Սոյն ինքն. սոյն այս. սոյն սա.

Այս ինքն է տրտմութիւն վարդապետի, այս ինքն է գութ հօր։ Այս ինքն օրէն է հաստատուն վարդապետի. (Ոսկ. յհ.։)

Այս ինքն է ճանաչելն զնա տիեզերաց։ Որք տանին զսերմանս իւրեանց, այս ինքն են վիշտք. (Ագաթ.։)

Զի այս ինքն են (յն. սոքին են) երկու կտակարանք. (Գղ. Դ. 24։)

ԱՅՍԻՆՔՆ. շ. ԱՅՍԻՆՔՆ Է. Ա՛յս է. որ է. յա՛յտ է՝ թէ. իմա՛. ասեմ. եանի. τουτέστι, τοῦτ’ ἕστι, δῆλον, δηλονότι, δηλαδή. id est, hoc est, scilicet, videlicet.

Նուազունք, այսինքն՝ ոգիք իբրեւ ութ։ Էլի Էլի ... այս ինքն է՝ Աստուած իմ Աստուած իմ։ Խառնակ ձեռօք, այս ինքն է անլուայ։ Ակեղդամայ, այս ինքն է գեօղ արեան. եւ այլն։

Զխնկանոցն ոսկի, այս ինքն զաղօթսն ասեմ փոյթ. (Լմբ. ատ.։)

Մեռայ՝ որ է դառնութիւն, այս ինքն նշանակ իմն յարմարական. (Նար. ՂԲ։)

Պսակ Աստուծոյ իւրոյ ի վերայ գլխոյ նորա, այս ինքն աղօթք ուխտի նորա. (Եփր. ղեւտ.։)

Հողմ ուր կամի ասէ, շնչէ, այս ինք է՝ որ յամենայն մարդիկ մատակարարէ. (Յհ. իմ. եկեղ.։)

ԱՅՍԻՆՔՆ ԶԻ. Իբր զի. վասն զի.

Եւ զի՞նչ այս. այս ինքն՝ զի որպէս ի սկզբանն եւ այլն։ Ե՛կ եւ զբնութիւն իրին քննեսցուք. այս ինքն՝ զի յամենայն ամ ... Ընդէ՞ր բարկանայր նոցա Աստուած. այս ինքն զի ո՛չ ըստ պիտոյից էր ցանկութիւն կերակրոցն։ Բայց է՞ր վասն ցնծութիւնս. այս ինքն՝ զի վիշտ էր մեզ եւ այլն. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

ԱՅՍ ԿԵՐՊ. Իբր մ. այսու կերպիւ. այսպէս. սոյնպէս.

Այս կերպ եւ բարձրն Եսայիաս (ասէ). (Լաստ. Ժ։)

ՅԱՅՍՄ ՀԵՏԷ. Տե՛ս ի տառն Յ. եւ ի բառն ՀԵՏ։

ԱՅՍ ՆԻՇ. cf. ՆԻՇ.

ԱՅՍ (ոյ կամ ու, ոց.) գ. (լծ. տճկ. էս, էսմէք, էսիղ) Շնչիւն, փչումն կամ հնչիւն հողմոյ. հողմ. սիք. հով, քամի. πνεῦμα. ventus, spiritus.

Այս մրրիկ. (Սղ. Ժ. 7. ուր Վրդն.)

Այս՝ որ է հողմ։ Նոյն առումն է առ ասորիս, զի գրէ Եզնիկ.

Գիտեմք՝ եթէ այսն հողմ է. քանզի յորժամ մեք ասեմք, թէ սիք շնչէ, ասորենայք ասեն, այս շնչէ։ Առաւել նմանութեամբ վարի ի մեզ՝ որպէս ոգի, իմա՛ չար կամ պիղծ, այն է դեւ. որ իբրեւ զհողմ մրրկեալ յածի եւ յուզէ զտիեզերս. πνεῦμα. spiritus

Ահա տաց ի նա այս։ Այսով պոռնկութեան մոլորեցան։ Այս դիւի պղծոյ։ Այս հարցուկ։ Այսք պիղծք։ Այսոց չարաց։ Ըստ իշխանին իշխանութեան օդոյս, այսոյ՝ որ այժմս ընդմտեալ է. եւ այլն։

Ասի եւ դեւ՝ ոգի, այլ ոգի չար. զոր թէպէտ եւ ի մեր լեզու այս չար ասեմք, որպէս ի խարանաց հարցն մերոց առաջնոց ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ, այլ գիտեմք՝ եթէ այսն հողմ է. (Եզնիկ.։)

Այսոցն օդայնոց։ Դասիմ ի պարս հեզոց, եւ ընդ այսս կաքաւեմ. (Նար. կ. ՀԱ։)

Այս մոլորեցուցիչ գերիչքն են. Մխ. երեմ. ուր զկրկին նշանակութիւնս ի մի յօդէ ըստ հոմաձայնութեան բանիս. (Երեմ. Դ. 11.)

Այս մոլորութեան յանապատի. որ ի 12. դնի ոգի։

Étymologie

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Այս, այսու, ոց

Այսաբեկ

Այսաբնակ

Այսախառն

Այսակիր

Այսահալած

Այսահար, ի, աց, ից

Այսահարեալ

Այսահարիմ, եցայ

Այսահարութիւն, ութեան

Այսամուտ

Այսանակ

Այս անգամ

Այս անուն

Այսբար

Այսգոյն, ունի, ից

Այսգունակ

Այս ինքն, Այս ինքն է

Այս նիշ

Այսու ամենայնիւ

Voir tout