cf. Ամեթիւստոս.
ԱՄԵԹՈՎՍ կամ ԱՄԵԹԻՒՍՏՈՍ. Բառ յն. ἁμέθυστος amethystus (իբր ո՛չ արբեցօղ) որ թարգմանի ի մեզ նաեւ ՄԵՂԵՍԻԿ, ՍՈՒՏԱԿ. Ակն պատուական ծիրանագոյն՝ որ եւ ի գոյն գինւոյ եւ մանուշակի հարկանի. թ. ըստ ոմանց՝ լիալ, լեալ. ըստ Մենինսքեայ՝ ճէպէլլէգուն, գըպրըզ էլմասը.
Յակինթ ... ամեթովս. (Յայտ. ՟Ի՟Ա. 20։)
Յերրորդ կարգն՝ լինգիրոն, ակատ, ամեթիւստոս։ Ամեթիւստոս՝ եւ սա ըստ իւրումն ունի շրջաբոլոր բացագոյն թանձրութեամբ, բայց նշոյլ սպիտակ ի միջին գինետեսիլ երեւի. (Տօնակ.։)
• «մեղեսիկ կամ սուտակ կո-չուած թանկագին քարը» Յայտ. իա. 20. գը-րուած է նաև ամեթիւստոս Տօնակ. կամ ամե-թոս, ամէթիւստրոն, ամթիւստրոն ձևերով, որոնք յիշում է ԱԲ առանց վկայութեան։
• = Յն. αμέϑυστος, որից փոխառեալ են նաև լտ. amethystus, ֆրանս. amé́thyste, գերմ. Amethyst, ռուս. aмeтистъ, վրաց. ამეთ-ვიხჯო ամեթվիստո ևն, բոլորն էլ «սուտակ» նշանակութեամբ։ Յունարէնում բառիս առա-ջին իմաստն է «առանց հարբեցութեան» (կազմուած ծ բացասականով՝ μεმύω «հար-բիլ» բայից). և գործ է ածւում նշանակելու համար մի խոտ՝ որ հարբածութեան դէմ դեղ էր։ Սուտակն էլ համարուելով հին յոյների մօտ հարբածութեան դեմ իբր միջոց՝ ստացել է այս անունը։-Հիւբշ. 340։
• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ (մեղեսիկ բառի տակ), յետոյ ՆՀԲ։