meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.
• , հնագոյն ձևն է ալևր «ալիւր» ՍԳր. (հետևում է ր հոլովման. բայց կայնաև սեռ. ալևրոյ Եփր. թգ. 434, ալիւրոյ 435. յետնա-բար եղել է ո հլ.). ընդհանրացմամբ «որևէ նուրբ փոշի». ինչ. ալիւր գործելւոյ «ածուխի բարակ փոշի» Տաթև. ամ. 231. այս բառից ալիւրադիւթ «ալիւրով հմայող» Մխ. Երեմ. Վահր. յայտ. գարէալիւր Վստկ.։
• = բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։
• ԳՒՌ.-Ակն. Ասլ. Գոր. Մկ. ալիւր, Մրղ. Շմ. Սլմ. Վն. mլիւր, Ագլ. m՛լլիւր, Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ալուր, Երև. Խրբ. ալիր, Տիգ. mլիր, Ղրբ. ա՛լ-յէր, ա՛լլէր, Կալաջուղ (Մարաղա) mլէօր, Հճ. էլիյ, Զթ. էլէյ, էլէր, Ոզմ. յէլօր, Ռում. լուր (վերջինը տե՛ս Պ.քհ. Մամիկոնեան, Ռու-մանահայոց ներկան և ապագան, էջ 81)։ Նոր բառեր են ալրտուն, ալրմաղ, ալրոտ, ալիւր-սրբի, ալրաթաթախ, ալրաշաղախ, ալրբերք, ալրահամ, ալրեճաշ, ալրմաղել, ալրքաշ ևն։