adj.

ՏԱՃԱՐԱԿԱՊՈՒՏ. ἰερόσυλος sacrilegens. որ եւ ՏԱՃԱՐԱԿՈՂՈՊՈՒՏ, ՍԵՂԱՆԱԿԱՊՈՒՏ, ՍԵՂԱՆԱԶԵՐԾ. Կապտիչ կողոպտիչ տաճարի եւ նուիրական իրաց. յափշտակօղ սրբազան սպասուց. գող ի տէրունիս.

Զնոյն ինքն զսեղանազերծ զտաճարակապուտ զգանձի տամբն արկանէին փախստեայ. (՟Բ. Մակ. ՟Դ. 42։)

Յաղագս տաճարակապտաց օրէնքն։ Դատաւորք տաճարակապտից։ Մատնչի եւ տաճարակապտի. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ո՛վ յանցաւոր եւ տաճարակապուտ։ Արեանն պարտք արեամբ վճարի, եւ դատ զսեղանազերծիցն եւ զտաճարակապտիցն տայ. (Ճ. ՟Ա.։ Երզն. մտթ.։)

Բազում տեղի պատրաստեաց զանձինն սատանայի (յուդա) տաճարակապուտ սեղանակապուտ գողութեամբն. (Ոսկ. ես.։)