s.

ՊԱՏՃԷՆ որ եւ ՊԱՏՃԵԱՆ, եւ ՊԱՃԵԱՆ, (լծ. լտ. բա՛ճինա ). ἁντίγραφον rescriptum, pagina, forma, exemplar. Օրինակ թղթոյ, կամ հրովարտակի. հաւասարն գրոյ.

Պատճէն հրովարտակացն կամ հրովարտակին։ Պատճէն գրոյն, կամ բանից։ Զգիրս զայս գրել ի տախտակս պղնձիս, եւ զպատճէնս նոցա դնել ի գանձ։ Եւ առ նոսա գրեցի պատճենիւդ այդուիկ. (Եսթ. ՟Դ. 8։ ՟Ը. 13։ եւ ՟Ա. Մակ. ստէպ։ ՟Բ. Մակ. ՟Թ. 25։)

Պատճէն հրովարտակին՝ որ գրեալ էր յԱբգար արքայէառ Յիսուս։ Պատճէն զայսր թղթոյ տո՜ւք տանել այլում եկեղեցեացն։ Ի պատճենից անտի հրովարտակացն իմոց. (Եւս. պտմ.։)

Ըստ այսմ պատճենի հրովարտակ եհաս եւ ի հայոց աշխարհն. (Եղիշ. ՟Ա։)

Ձեռն ի գործ հրամայեաց արկանել պատճենին պատասխանւոյ. (Զենոբ.։)

Առաքեաց նմա թուղթ գաղտուկ, որ է պատճեանն (կամ որ ունէր պատճեան) օրինակ զայս. (Պտմ. աղեքս.։)

Զայս պատճէն տառի. (Նար. մծբ. այսինքն զայս գրութիւն ներբողի։)

Թարգմանեալ ի նմանէ քսան եւ ութ պատճեան (գլուխ բանի), եւ տասն՝ որ ի գրի առ իս կայր. (Մամիկ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Պրակապատճէն

Voir tout