adj.

ἁείναος, ἁένναος sempternus, perpetuus. Մշտնջենաւոր. յաւիտենական. յաւերժական. անմահ. հանապազորդեան.

Կենդանին եւ մշտնջենականն աստուած։ Նորա մեծութեանն եւ աստուածութեանն մշտնջենականի արքայութեան ։ Մշտնջենականի փառացն իմոց մեծութիւն. (Ճ. ՟Բ.։ Ագաթ.։ Յհ. իմ. երեւ.։)

Որ եմս մշտնջենական, տեսանեմ զձեզ՝ զի փոփոխէք աստուածս. (Ոսկ. ես.։)

Մշտնջենական եւ աստուածամերձ կենացն վայելչութեամբ. (Ագաթ.։)

Կորուսին զանուն եւ զկեանս մշտնջենական. (Յհ. կթ.։)

Միեւ լիցի ինձ փրկիլ յայսց տանջանաց, այլ ի մշտնջենականացն փրկեսցէ զիս. (Ճ. ՟Բ.։)

Զգեցցի մարմին մշտնջենական՝ անքակ եւ անփակ յաւիտեան. (Ճ. ՟Գ.։)

Մշտնջենական եւ ոչ առժամայն զենումն զ՝ի սմա զենեալն հաւատայ եկեղեցի. (Անյաղթ բարձր.։)