adj.

impatient, intolerant;
pusillanimous;
short-witted, silly, simple, foolish, ignorant, dull, stupid, stolid.

adj.

ὁλιγόψυχος, μικρόψυχος pusillanimus. որ եւ ԿԱՐՃՈԳԻ, կամ ՓՈՔՐՈԳԻ. Որոյ կարճ է միտ. իբր ո՛չ երկայնամիտ, նեղսիրտ, անհամբեր.

Այր երկայնամիտ բազմապատիկ է խորհրդովք, իսկ կարճամիտն յոյժ անմիտ է. (Առակ. ՟Ժ՟Դ. 29։)

Որ ոչ համբերէ փորձութեանց, կարճամիտ է. (Ոսկ. ՟ա. թես.։)

Իբրեւ կարճամտի եւ անքատի անուն բամբասիցի. (Ոսկ. ես.։)

Կարճամիտ լինել, եւ զանձն ի հոգս մաշել չէ՛ օրէն։ Որ կարճամիտն է, եւ ցաւագնի ի թշնամանս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Մարդիկ կարճամիտք եւ տկարք այնպիսի առաքինութիւնս եւ երկայնամտութիւնս ստանան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ղ։)

Կարի իմն տկար եւ կարճամիտ է ազգ մարդկան, եւ յաղագս այսորիկ ոչ հաւատայ խոստման իրիք առանց գրոյ. (Բրսղ. մրկ.։)

ԿԱՐՃԱՄԻՏ. Վատասիրտ. Վհատեալ. տարակուսեալ. անյոյս.

Մխիթարեցարո՛ւք կարճամիտք սրտիւք. (Ես. ՟Լ՟Ե. 4։)

Մխիթարեցէք զկարճամիտս. (՟Ա. Թես. ՟Ե. 14։)

Ամէներկչոտ խենեշութեան կարճամտին. (Նար. ՟Ղ՟Բ։)

ԿԱՐՃԱՄԻՏ. Տկարամիտ. անմիտ. տխմար. տգետ. խելքը կարճ.

Զի եթէ միաբանէին տարերքս, գուցէ ոք ի կարճամտաց եւ աստուած անապական զնոսա կարծէր. (Եղիշ. ՟Բ։)

Զիմաստանոց եւ զանմտիցն զանհարթութիւն, զհանճարեղիցն եւ զկարճամտացն զանկցորդութիւն. (Արծր. ՟Ա. 1։)

Կարճամտացն եւ հակառակասիրացն թուի ի բաց բառնալ զանձնիշխանական կամս։ Այսոքիկ կարճամտացն ո՛չ ըստ կանխի բանիցն իմացեալ լինին։ Մի՛ արդեօք կարճամիտք զուգակշիռ եւ հաւասարապէս զհայրութեան եւ աստուածութեան իմասցին զասացուածն ի մէջ մեր եւ քրիստոսի. (Նանայ.։)

ԿԱՐՃԱՄԻՏ. Ոչ առատասիրտ. ճշդօղ. ռիշդ.

Պարտ էր, թէ՝ եւ զքոյն իսկ տայիր, չլինել այնպէս խնայօղ. (իսկ այժմ զտեառնն տաս, ընդէ՞ր լինիս կարճամիտ. Ոսկ. յհ. ՟Բ. 30։)