s.

ear-ring, buckle, ear-drop.

s.

ԳԻՆԴ որ եւ ԳԻՆՏ. ἑνώτιον inauris, monile Օղ ի զարդ ունկան, ուրեք ուրեք եւ քթի. է՛ որ լոկ մանեկաձեւ կամ գնդաձեւ, եւ է՛ որ հանդերձ մեծագին իրօք՝ որ կախին զօղմանեկէ նորա. (սանս. կունտալա, է գինդ, եւ մատանի). Տե՛ս (Ծն. ՟Ի՟Դ. 22. 47։ ՟Լ՟Ե. 4։ Ել. ՟Լ՟Բ. 2։ ՟Լ՟Ե 22։ Դտ. ՟Ը. 24. 26։ Առակ. ՟Ժ՟Ա. 22։ Եզեկ. ՟Ժ՟Զ. 12։)

Գինդ յերկոսին ականջսն։ Բայց միայն յերկուց գնդացն. (Խոր. ՟Բ. 44։)

Գինտք ձօնեալք զականջաց կախիցին կամ զարանց կամ զկանանց. (եւ այլն. Եղիշ. դտ.։)

Զաստուածս օտարոտիս՝ վասն կռոցն ղաբանու ասէ, եւ վանս գնդացն՝ զոր ետ նոցա զաբան հեթանոսաբար, մինչդեռ տղայքն էին. (Եփր. ծն.։)

Ունելով փոքրագոյն զարդ գնդից. (Ճ. ՟Ա.։)

Ընդ ունկանն գնդի վայելչականն զարդու զանստուեր յիշատակ տէրունականդ ձայնի. (Նար. ՟Լ՟Գ։)

Մերթ որպէս Մանեակ կամ գունտ որպիսի եւ իցէ. վասն որոյ անխտիր գինդ եւ գունդ գրի առ Փիլոնի. նխ. բ։ Զի եւ ի յատուկ անուանս մարդկան անխտիր են ձայնքս գիւտ, գինտ, գինդ, գունդ։