va.

to nourish, to feed;
to treat, to dress;
to fatten.

ն.

τρέφω, διατρέφω, ἁνατρέφω nutrio, alo Սնուցանել. դարմանել. տածել. պարարել, եւ բուժել յամենայն վնասուց. պահել, բտել.

Երկու երկու յամենայնէ մուծցես ի տապանն՝ բուծանել ընդ քեզ։ Բուծանել զաւակ ի վերայ ամենայն երկրի. (Ծն. ՟Զ. 19։ ՟Է՟Խ։)

Ասիացւոց իշխանն՝ երամակ փղաց բուծանէր առ ի ձիամարտութիւն։ Էշս մեծամեծս բուծանէին։ Թագաւորն առաքեալ կոչեաց զբուծանօղսն. (Փիլ.։)

Սովոր են թագաւորք առիւծս եւ յովազս եւ այլս ի գազանաց բուծանել. (Մխ. երեմ.։)

Զիա՞րդ նովին կերակրովք բուծանիցին, եւ պիղծ ճճիքն ըստ սուրբ ձկունսն սնանիցին. (Եզնիկ.։)

Բուծին հովիւք զանձինս իւրեանց. (Եզեկ. ՟Լ՟Դ. 8։)

Եւ բուծցին աղքատք նովաւ. (Ես. ՟Ժ՟Դ. 30։)

Մի՛ կորուսաներ զբուժեալս արեամբ քո, եւ զբուծեալս ստեամբ քո. (Նար. ՟Ծ՟Է։)

Բուծանի եւ կերակրի իմաստասիրին ոգի՝ ոչ այլով իւիք առաւել՝ քան կարելովն որսալ զախտս. (Փիլ. լին.։)

Նմանութեամբ ասի.

Իւղ բուծանէ զլապտերս հրոյ. (Նեղոս.։)

Դեգերմամբ տեսլեանն բուծեալ զցանկութիւնն՝ առաքեաց ի ներքս յոգիսն զվէրն. (Փիլ. սամփս.։)