adj.

որ գրի եւ ԱՆԲԱՒԱՆԴԱԿԵԼԻ. ἅπειρος, ἅπλετος, infinitus, immensus. Զոր ոչ լինի բովանդակել՝ պարագրել կամ լնուլ. անբաւ. անեզրական. անչափ. անսահման. անհուն, եւ անհաս. անճառ. անիմանալի. որ չամփոփուիր տեղով կամ խելքով. հիչ պիր եէրէ՝ ագըլա սըզմազ, ֆէհմ օլունմազ.

Աստուածպետականին լուսոյ անբովանդակելի եւ առատ անդունդքն։ Անբովանդակելի լուսոյն (հաղորդութեամբ)՝ համեմատաբար լցեալ. (Դիոն.։)

Որ յարարածոց ես անբովանդակելի. (Շար.։)

Յամենեցունց անբովանդակելի. (Մաքս.։)

Ո՛րպէս անբովանդակելին բովանդակեցաւ. (Սարգ.։)

Անբովանդակելոյն՝ եւ բարերարելն է անճառելի. (Նար.։)

Լայնաբար եւ զայլոց իրաց.

Անբովանդակելի է ըստ մասինն տարբերութիւն (անհատից)։ Անբովանդակելի է ուրեմն եւ պատշաճ նախախնամութեան նոցա բան. իսկ եթէ անբովանդակելի, (ապա) եւ անգիտելի մեզ. (Նիւս. բն.։)

Քո են այս ամենայն բարութիւնք անբովանդակելիք. (Նար. ԼԷ։)

Ո՛վ անբովանդակելի տրտմութեանս, Աստուած զղջանայ անզղջանալի բնութիւնն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)

Նոքա՝ որ արդարքն էին, անբովանդակելիք էին յուսով եւ հաւատով. (Վրդն. դան.։)