adj.

incorruptible;
pure, chaste, inviolate.

adj.

ἅφθαρτος, ἁδιάφθαρτος, incorruptibilis, incorruptus, integer, inviolatus. Որ ոչն ապականի. անեղծ. անվթար. անարատ. անմահ. անփուտ. մաքուր. անվնաս. պօզուլմազ. եօրսելենմէմիշ. խալիս. սազ, լա՛ եէզալ.

Անեղն եւ անապականն եւ մշտնջենաւորն Աստուած։ Անապականն յանապական տան միշտ կայ մնայ։ Կենագործեալք անապականիդ։ Անապականք, եւ ոչ մահկանացուք։ Գրաւական կենդանութեանս անապական է. (Նար.։)

Յանապականէն ծնանիմք անապական. (Խոսր.։)

Յանապականութեանն տեղւոջ հանդերձեալ էր մնալ անապական. (Շ. թղթ.։)

Ոչ ոք տանջեալ՝ անապական. հակառակք ուրեմն ոչ են անապականք։ Էութիւն՝ որ ոչ տանջի, անապական է բնութեամբ ... Անապական բարին՝ ոչ ինքն ապականէ զոք, եւ ոչ ցանկայ ընդ ապականութեան ուրուք. (Անյաղթ եւ Շ. յամենայն չար.։)

ԱՆԱՊԱԿԱՆ. որպէս անշաղախ. ἅχραντος inviolabilis

Անապական ճաճանչ. (Դիոն.։)

Անապական կոյս, որովայն, տաճար, հարսանիք, առագաստ. (Շար. եւ այլն։)

Լայնաբար եւ ոճով ասի.

Անապական պարգեւք, գեղ կերպարանաց, պսակ, մեծութիւն, օդք, անձրեւ, լոյս. (Ագաթ.։ Պիտ.։ Եղիշ.։ Նար.։ Շար.։)

Որ զսիրելիս քո զերիս մանկունսն անապականս պահեցեր ի հրոյն. (Շար.։)

Հաւատք անապական, կամ անապական բան ճշմարտութեան։ Ներգործութեամբ անապականաւ. (Նար.։)

Աղբերացն անապական. (Շար. եւ այլն։)

ԱՆԱՊԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ասի Քրիստոսի՝ ի սուրբ խորհրդեան եւ յերկինս, զի է այժմ ի փառաւորեալ վիճակի. իսկ ըստ նախկին վիճակի յերկրի՝ որպէս անփուտ ի գերեզմանին, որպէս անախտ, կամ հեռի յանգոսնելի կամ ի հարկեցուցիչ կրից. զի զամենայն կամաւ կրեաց։

Մարմին քո անապական լիցի ինձ ի կեանս. (Պտրգ.։)

Ետ զմարմին իւր զերկնաւոր՝ զանապական եւ զհոգեւոր։ Զանապական զաստուածազգեաց մարմինն. (Շար. եւ այլն։)

adv.

Իբր անապականութեամբ. եւ յաւէժաբար.

Մեռեալն եկն արտաքս անապական. (Շար.։)

Զմարմինս զայս անապական զգենուն, եւ անապական կենցաղավարին յաւիտեանս. (Վրք. հց. ԺԴ։)

Մինչեւ ցայժմ անապական նորայն պատմին մարգարէութիւնք. (Պիտ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անապականութիւն, ութեան

Voir tout