va.

to burn, to enflame, to fire;
to torrefy, to scorch, to parch, to dry.

ն.

Հրով կիզուլ՝ տոչորել եւ ծախել. էրել. եագմագ. որպէս καίω, ἑκκαίω, κατακαίω. uro, exuro, comburo.

Ոսկերս մարդկան այրեսցէ ի վերայ քո։ Հուր բորբոքեալ այրեսցէ մինչեւ ի դժոխս ներքինս։ Այրեսցէ ի վերայ նորա քահանայն փայտ։ Հուր այրեսցէ զտունս կաշառառուաց։ Այրեցից ծխով զբազմութիւն քո։ Այրեսցեն զզէնս, զասպարս ի կրակի։ Հանէ՛ք զնա (զյանցաւորն) արտաքս, եւ այրեսցի։ Մորենին վառեալ էր հրով, եւ ոչ այրէր մորենին ... զի՞ է՝ զի ոչ այրի մորենին։ Որ ինչ մնասցէ ի նմանէ յայդ, հրով այրեսջիք։ Այրեսցեն զզուարակն, զորօրինակ այրեցին զառաջին զուարակն. եւ այլն։

Կամ որպէս հրձիգ առնել. հրդեհել. ἑμπυρίζω. incendo կրակ ձգել, կրակ տալ. աթէշ վէրմէք, դութուշթուրմագ.

Այրեաց Յեսու զքաղաքն հրով։ Գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քոյ։ Այրեաց զօրանն։ Այրեցեալ էր քաղաքն։ Այրեցին ի հուր զսրբութիւն քո. եւ այլն։

Կամ որպէս փաղաղել. լափել հրոյ. διαφλέγω, καταφλέγω. exuro

Որպէս հուր զի այրէ զանտառ։ Ընտանենայր բոցն, զի մի՛ այրիցէ զարձակեալ գազանսն։ Զնաւսն այրեցին. եւ այլն։

ԱՅՐԵԼ. որպէս լուցանել. վառել զկրակ կամ զճրագ. բորբոքել. դութուլ թուրմագ. եագմագ. καίω. accendo կր. ardeo

Ի վերայ աշտանակին սրբոյ այրիցէք զճրագունսն առաջի Տեառն։ Այրիցի ճրագ հանապազորդ արտաքոյ վարագուրին ի խորանին վկայութեան։ Հուրն՝ որ այրիցի ի վերայ սեղանոյն. եւ այլն։

Հուր ասէ այրեսցի ի վերայ բագնին անշէջ։ Այրել բազմակս ի վերայ տէրունեան աշտանակին. (Փիլ. բագն.։)

Զոր ունէին ի նիւթ ճրագի յայրել. (Վրք. հց. ՟Ե։)

Իմաստնոցն (լապտերք) այրէին, եւ այլոցն ոչ այրէին. (ՃՃ.։)

Այրիլ անաղօտ ի մեծախորհուրդ սրբումն սեղանիս. (Նար. ՁԱ։)

ԱՅՐԵԼ. որպէս կիզուլ արեւու, տօթոյ, եւ գինւոյ, եւ այլն. տապացուցանել։ Կր. տապանալ. տոչորիլ. συγκαίω. comburo. տաքցընել, գլխու զարնել. գըզտըրմագ.

Զցերեկ այրեալ լինէի ի տօթոյ, եւ զցայգ ի ցրտոյ. (Ծն. ԼԱ. 40։)

Յամառնային ջերմութենէն տոչորմամբք կիզեալք այրէին. (Յհ. կթ.։)

Գինին իսկ անդէն զնոսին այրէ. (Ես. ՟Ե. 11։)

Աղի ցօղով արտասուացս այրիմ. (Նար. ԿԶ։)

ԱՅՐԵԼ. որպէս մորմոքեցուցանել կամ ճմլել եւ վառել զսիրտ։ Կր. մորմոքիլ. տապիլ. նեղիլ. բորբոքիլ. խշխշցնել, խշխշալ, տաքնալ. եիւրէյինի եագմագ. եանմագ. գըզմագ. դութուշմագ. παραθερμαίνω calefacio, ἑμπυρίζω incendo, προσεκκαίω inflammo, ζέω ardeo

Զի մի՛ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին, մինչդեռ այրիցի սիրտ նորա։ Յամբարտաւանել ամպարշտի այրի աղքատն. (Օր. ԺԹ. 6։ Սղ. ՟Թ. 29։)

Դու խլեցեր այրեցեր զիս. (Բուզ. ՟Ե. 4։)

Յոգւոց հանելով՝ ասեն. այրեն զմեզ եւ խորովեն։ Այրին եւ խորովին առ սէր ընչիցն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Պայթէ ասէ սիրտս, եւ այրիմ ընդ թշնամանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զի՞ մրցիս, զի՞ այրիս. (Եղիշ. ՟Ա։)

Այրեցին զնա կարծիք նենգաւոր թշնամւոյն. (Եփր. ծն.։)

Այրէին ցասմամբ։ Այնչափ այրեցեալք ի ցասմանէն. (Ոսկ. մտթ.։)

Մի՛ մախանօք այրիլ. (Վահր. յայտն.։)

Զարթոյց եւ այրեաց զխորհուրդս նոցա. (Եւս. պ. ՟Բ. 16։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Վայրեմ, եցի

Վերիվայրեմ

Voir tout