adj.

ԲՈՐԲՈՐԻՏ կամ ԲՈԲԲՈՐԻՏՈՆ գրի եւ ԲՈՐԲԻՈՍ, ԲՈՐԲԻԱՆՈՍ. ի յն. բառէս βόρβορος , որ է տիղմ, գայռ. որպէս Տղմասէր, գարշ, պիղծ. վավաշ. ցանկասէր. մուրտար.

Վաւաշն այն եւ բորբորիտն Շամիրամ. (Խոր. ՟Ա. 14. ուր հին տպ. բորբորիտոն։)

Հրամայէ քննել զժանդագործ բորբորիտոնսն. (Խոր. ՟Գ. 58։)

Առնամոլին եւ վավաշ շամբուշ բորբորիտն պիղծն Սմբատ (առաջնորդ թոնդրակեցւոց)։ Բողքն այն բորբորիտոն կաթոտքն՝ ի տղմատիպ՝ տաղտկալին մեղկեալք. (Մագ. ՟Ա. ՟Ե։)

Վաւաշ, բորբորիտոն, կաթոտ, բոզ, այսք իգականացն անուն (կամ այսոքիկ իգականացն անուանադրութիւնք). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Բորբիոսք (կամ բորբորիտք), որ ասին տղմայինք, զամենայն մեղս անխտիր գործեն. (Ոսկիփոր.։)