ՍԻՄՈՆԱԿԱՆ կամ ՍԻՄՈՆԱՑԻ, եւ ՍԻՄՈՆԵԱՆ. որպէս լտ. simoniacus. Սեպհական կամ Հետեւօղ սիմոնի կախարդի. աղանդաւոր. եւ կաշառատու եւ կաշառ առու ի հոգեւորս. ուստի եւ Սիմոնեան ախտ կամ Սիմոնականութիւն է կաշառակրծութիւն վասն հոգեւոր իրաց.

Զսիմովնական զմիտսն ունիս, որ ասէր, աղաչեցէք զտէր վասն իմ. (Ոսկ. ես.։)

մի երբեք լինիցիս սիմոնական, զի եւ զայս տէրն մեր ամենայնիւ ատեայ. (Մաշտ.։)

Հերձուածողք օձայիտք, սաբելացիք, սիմոնացիք. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Բ.։)

Ձեռս վաղվաղակի դնէք ի վերայ տգիտաց. թողում ասել զսիմոնեանն ախտ ախտանալոյն, դատեսցին տուօղքն եւ առօղքն։ Թէ առեր մամոնայ եւ ձեռնագրեցեր զոք, զյուգայեան եւ զսիմոնեանն ախտացայք զախտ. (Խոսր.։)

Սիմոնական ախտ, այսինքն ցանկութիւն ունել վաճառել զհոգեւոր իրքն. (Կիր. երզն. խր.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Սիմոնեան ախտ

Voir tout