ՇՆՈՐՀՈՒԿՍ կամ ԱՌ ՇՆՈՐՀՈՒԿՍ՝ առնել, խօսել, ասել. πρός χάριν ποιέω ad gratiam ineundam facio χαρίζομαι gratificor, gratiam ineo. որ եւ ասի, ՇՆՈՐՀԵԼ կամ ՇՆՈՐՀՍ ԱՌՆԵԼ. այսինքն Մարդահաճել. առնել եւ ասել ինչ հաճոյական ի շնորհս այլոյ, եւ առ գտանելոյ շնորհս առաջի նորա.

Փալառիդոս՝ դիոնեսեայ բռնաւորի շնորհուկս առնելով՝ առնէ ցուլ պղնձի. (Նոննոս.։)

Շնորհուկս իմն կամեցեալ՝ առնել անօրէն իշխանաց. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զի՞նչ օգուտ է բանիւք ուրախանել՝ շնորհուկս առնելով այնոցիկ, որ գործովք տանջելոց են. (Ոսկ. յհ. ՟Ա. 41։)

Շնորհուկս առնեն հրէիցն՝ առնելով զոր ինչ եւ կամէին. (Ոսկ. գծ.։)

Վասն շնորհուկս առնելոյ հրէիցն կատակէին (զինուորք զյիսուս). (Երզն. մտթ.։)

Որ խօսիցի ըղձութեամբ (եւ) շնորհուկս, ի մէջ որդւոցն իսրայէլի. (Եզեկ. ՟Ժ՟Բ. 24։)

Ոչ առ շնորհուկս ինձ ասի. Ոչ առ շնորհուկս ինչ ասեմ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31. 32։)