ՁԵՌՆԹԱՓ ԼԻՆԵԼ. Թօթափել զձեռս յիրաց. թողուլ լքանել. ձեռքը ետ քաշել, եախան թօթվել, ձեռքէ թողուլ.

Ձեռնթափ եղեւ, այսինքն եթող զնոսա ձեռնն բարձրացեալ. (Գէ. ես.։)

Ձեռնթափ լինել ի զօրացն հայոց զօրու եւ զինու. (Եղիշ. ՟Գ։)

Յանարժանիցն ձեռնթափ լինի՝ ասելով, ոչ եղիցի անձն իմ ընդ նոսա. (Լաստ. ՟Ժ՟Է։)

cf. ՁԵՌՆԱԹԱՓ։

ՁԵՌՆԹԱՓ ԼԻՆԵԼ. Տարածել զձեռն. ձերն արկանել. ձեռք երկնցընել. եւ բոլոր ձեռքին ուժը թափել.

Եւ ինքն ձեռնթափ լեալ ի գիւտս աշխարհաց բազմաց՝ զամենեսեան յանձանձէ։ Կուսակալք եւ կողմնապահք իւր ձեռնթափ լինին յաղթութեամբք մեծաւ յամենայն կողմանս. (Յհ. կթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ձեռնթափ լինիմ

Voir tout